Խանութ գլխավոր փողոցում
Խանութ գլխավոր փողոցում սլովակ.՝ Obchod na korze | |
---|---|
Երկիր | Չեխոսլովակիա |
Ժանր | դրամա[1] և ռազմական ֆիլմ[2] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Թվական | մայիսի 20, 1965[3] |
Լեզու | սլովակերեն |
Ռեժիսոր | Յան Կադար[1] և Էյմար Կլոս[1] |
Սցենարի հեղինակ | Յան Կադար, Լադիսլավ Գրոսման և Էյմար Կլոս[2] |
Դերակատարներ | Իդա Կամինսկա[4], Յազեֆ Կրոներ[4], Ֆրանտիշեկ Զվարիկ, Մարտին Հոլի[4], Ադամ Մատեյկա[4], Ալոյզ Կրամար, Միկուլաս Լադժինսկի, Մարտին Գրերոր, Յուրայ Հերց[2], Հանա Սլիվկովա[2], Ladislav Farkaš?[2], Jozef Strazan?[2], Václav Podhorský?[2], Zdeněk Skalický?[2], Andrej Silan?[2] և Elena Pappová-Zvaríková?[2] |
Օպերատոր | Վլադիմիր Նովոտնի |
Երաժշտություն | Զդենեկ Լիշկա |
Մոնտաժ | Jaromír Janáček?[2] |
Պատմվածքի վայր | Սաբինով |
Կինոընկերություն | Barrandov Studios |
Տևողություն | 128 րոպե |
Խանութ գլխավոր փողոցում (սլովակ.՝ Obchod na korze, 1965), 1965 թվականին Չեխոսլովակիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[5], որ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակիայում նացիստական Գերմանիայի կողմից իրականացված արիականացման քաղաքականության մասին[6]։
Ֆիլմը նկարահանել են սլովակ կինոռեժիսոր Յան Կադարը և չեխ կինոռեժիսոր Էլմար Կլոսը Լադիսլավ Գրոսմանի համանուն վիպակի հիման վրա[7]։ Նկարահանումներն անցկացվել են Պրահայի «Filmové Studio Barrandov» կինոստուդիայում, իսկ բնօրինակային նկարահանումները տեղի են ունեցել Սլովակիայի հյուսիս-արևելքում՝ Սաբինով քաղաքում։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում են Յոզեֆ Կրոները, որ հանդես է գալիս ատաղձագործ Տոնո Բրտկոյի դերով, և լեհ դերասանուհի Իդա Կամինսկան, որ հանդես է գալիս այրիացած հրեա ծեր կնոջ՝ Ռոզալիա Լաուտմանի դերով[8]։
1965 թվականին ֆիլմ արժանացել է «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[9], իսկ մեկ տարի անց Իդա Կամինսկան ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։ Ֆիլմն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի և հատուկ մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Սլովակիայում ծավալվում է արիականացման գործը, սլովակ ատաղձագործ Տոնո Բրտկոյի քենակալը նրան է հանձնում ծեր հրեա կնոջ՝ Ռոզալիա Լաուտմանի խանութը, որտեղ նա կոճակներ էր վաճառում։ Տոնոյի կինը հույս ունի, որ խանութը մեծ շահույթ կբերի, և իրենք շուտով կհարստանան։ Սակայն Տոնոն շատ լավ է հասկանում, որ դա բոլորովին աղքատ խանութ է, և ոչ մի շահույթ էլ չի բերի։ Այնուամենայնիվ, նա կնոջը ոչինչ չի ասում՝ վախենալով նրա կատաղի բնավորությունից։ Միաժամանակ նա չգիտի, թե ինչպես բացատրի պառավ Լաուտմանին, որ հիմա ինքն է նրա խանութի սեփականատերը։
Քաղաքի հրեական համայնքը որոշում է Տոնոյին վճարել որոշակի գումար, միայն թե նա չհրաժարվի խանութից, քանի որ հակառակ դեպքում այն կարող է բաժին ընկնել ավելի դաժան սեփականատիրոջ, ով փողոց կվռնդի պառավ կնոջը։ Տոնոն համաձայնում է սկսում ամեն օր գնալ խանութ, որտեղ օգնում է Լաուտմանին։ Կնոջը նա պատմում է, թե խանութում գործերը լավ են գնում, և կինն էլ հավատում է, որ շուտով կհարստանան։
Սակայն դա տևում է մի կարճ ժամանակ, և շուտով հրաման է տրվում, որ հրաները վերաբնակեցվեն հատուկ տարածքներում։ Տոնոն հասկանում է, որ հրեական համայնքն այլևս չի վճարի իրեն, և իր խաբեությունը կբացահայտվի։ Հուսահատության պահին Տոնոն որոշում է թաքցնել կնոջը, իսկ վերջինս էլ, չհասկանալով, թե ինչ է կատարվում, աղմուկ է բարձրացնում։ Փորձելով լռեցնել պառավ Լաուտմանին՝ Տոնոն անզգուշաբար հրում է նրան աստիճաններից։ Լաուտմանը մահանում է։ Հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն, Բրտկոն որոշում է ինքնասպան լինել։ Նա փակում է խանութը, բարձրանում աթոռի վրա և պարանից օղակ սարքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոզեֆ Կրոներ - Տոնո Բրտկո
- Իդա Կամինսկա - Ռոզալիա Լաուտման
- Հաննա Սլիվկովա - Էվելինա Բրտկովա, Տոնոյի կինը
- Ֆրանտիշեկ Զվարիկ - Մարկուշ Կոլկոտսկի, քաղաքի կառավարիչ
- Էլենա Պապովա-Զվարիկովա - Ռոժիկա, Մարկուշի կինը
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե գլոբուս 1965 - «Օտարալեզու լավագույն ֆիլմ»
- Օսկար 1966 - «Օտարալեզու լավագույն ֆիլմ»
- Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակ 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0059527/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt0059527/fullcredits
- ↑ Andrew James Horton, "Just Who Owns the Shop? — Identity and nationality in Obchod na korze."
- ↑ Steven Banovac, "Ján Kadár and Elmar Klos: The Shop on Main Street (Obchod na korze) 1965."
- ↑ «Խանութ գլխավոր փողոցում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Martin Votruba, "Historical and Cultural Background of Slovak Filmmaking."
- ↑ «The 38th Academy Awards (1966) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Festival de Cannes: The Shop on Main Street». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խանութ գլխավոր փողոցում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Խանութ գլխավոր փողոցում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Խանութ գլխավոր փողոցում» Արխիվացված 2015-10-18 Wayback Machine
- Мартин Вотруба, «The Shop on Main Street.» (Obchod na korze; «Магазин на площади») Արխիվացված 2016-01-20 Wayback Machine Программа по словакистике, Университет Питтсбурга (անգլ.՝ University of Pittsburgh).
|