Իբրահիմ Բուբակար Կիթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իբրահիմ Բուբակար Կիթա
Ibrahim Boubacar Keïta par Claude Truong-Ngoc décembre 2013 (cropped).jpg
Վարչապետ Ումար Լի,
Մուսա Մարա,
Մոդիբո Կեյտա,
Աբդուլայ Իդրիսա Մաիգա,
Սուլեյմանու Բոյբե Մաիգա
Նախագահ Ալֆա Ումար Կոնարե
Նախորդող Աբդուլայե Սեկու սու
Հաջորդող Մանդե Սիդիբե
 
Կուսակցություն՝ Alliance for Democracy in Mali?
Կրթություն՝ Շեյխ Անտա Դիոպի համալսարան և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 29, 1945(1945-01-29)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր Koutiala, Sikasso Region, Մալի
Քաղաքացիություն Flag of Mali.svg Մալի
Ամուսին Keïta Aminata Maiga?

Իբրահիմ Բուբակար Կիթա (ֆր.՝ Ibrahim Boubacar Keïta հունվարի 29, 1945(1945-01-29)[1][2], Koutiala, Sikasso Region, Մալի) — Մալիի քաղաքական գործիչ, նախկինում՝ Մալիի վարչապետ (1994—2000): 2013 թվականին ընտրվեց երկրի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Բուբակար Կիթան ծնվել է Ֆրանսիական Սուդանում (այժմ Մալի), 1945 թ. Հունվարի 29-ին[3]: Փարիզի, հետո Բամակոյի լիցեյներն ավարտելուց հետո սովորել է Սենեգալի մայրաքաղաք Դակարում, ապա նախկին մետրոպոլիայի մայրաքաղաք Փարիզում: Նա քաղաքագիտության և պատմության պրոֆեսոր է: Սկզբում նա աշխատել է Մալիի զարգացման հիմնադրամում` ԵՏՀ կողմից: Համագործակցել է Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի հասարակական կազմակերպությունների հետ: 1990 թ. նա դարձավ ADEMA-PASJ (Մալիի ազատության, համերաշխության և արդարադատության համա-աֆրիկյան կուսակցության) դեմոկրատական կուսակցության անդամ և նախագահական թեկնածու Ալֆա Օմեր Կոնարիի նախընտրական շտաբի պետ: Կոնարին ընտրվեց նախագահ և 1994 թվականի փետրվարի 4 -ին Կիթային նշանակեց կառավարության ղեկավար: Այդ տարի Կիյթը դարձավ կուսակցության առաջնորդ և այդ պաշտոնում մնաց մինչև 1999 թվականը[4]: Դարի վերջում նա դարձավ Միջազգային Սոցիալիստական կազմակերպության փոխնախագահներից մեկը: Անցյալ դարի վերջին տարում, փետրվարի 15-ին նա դարձավ Մալիի վարչապետը: Հաջորդ տարի, Իբրահիմ Բուբակար Կիթան դուրս եկավ Մալիի սոցիալիստական կուսակցությունից: Նա կազմակերպել և ղեկավարել է մի նոր կուսակցություն, որը կոչվում է «Միավորում հանուն Մալիի »: 2002 թ. սեպտեմբերի 16-ին Կիթան ընտրվել է Մալիի խորհրդարանի նախագահ: Այդ պաշտոնում նա աշխատեց գրեթե հինգ տարի[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. 2,0 2,1 Brockhaus Enzyklopädie
  3. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-04-ին։ Վերցված է 2007-09-15 
  4. webmail http://webmail.ovh.net
  5. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-31-ին։ Վերցված է 2008-08-31