Մուսա Մարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա Մարա
 
Կուսակցություն՝ Change Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 5, 1975(1975-03-05) (49 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Քաղաքացիություն  Մալի
 
Կայք՝ moussamara.com

Մուսա Մարա (ֆր.՝ Moussa Mara, մարտի 5, 1975(1975-03-05), Բամակո, Մալի), Մալիի պետական գործիչ, Մալիի վարչապետ 2014 թվականի ապրիլի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 8-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսա Մարան ծնվել է 1975 թվականի մարտի 2-ին Մալիի մայրաքաղաք Բամակոյում։ 1990 թվականին, Բուկակոյում Ասկիի Մոհամմեդ լիցեյի ճշգրիտ գիտությունների բակալավրի աստիճան ստանալուց հետո, նա ուսումը շարունակել է Ֆրանսիայում՝ Փարիզի ինֆորմատիկայի և կառավարման բարձրագույն դպրոցում (1991), բիզնեսի կառավարման նոր դպրոցում (1992) և տեխնիկական տնտեսագիտության ու հաշվապահական հաշվառման ազգային ինստիտուտում (1993-1994)։ Ուսումն ավարտելուց հետո 1997 թվականին սկսել է աշխատել որպես հաշվապահ-ստաժեր «DIARRA» ընկերությունում, և 2000 թվականին դարձել է հավաստագրված հաշվապահ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսա Մարայի քաղաքական կարիերան սկսել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այնուհետև դարձել է Բամակոյի 4-րդ շրջանի կոմունայի քաղաքապետ[1]։ Ավելի ուշ գլխավորել է 2010 թվականին ստեղծված փոփոխությունների կուսակցությունը, իսկ 2013 թվականին դարձել Է Իբրահիմ Բուբակար Կիթայի մրցակիցը նախագահական ընտրություններում[2][3]։ Առաջին փուլում Մարույին սատարել Է ընտրողների միայն 1,5 տոկոսը[4]։ Մինչև 2014 թվականի ապրիլը նա զբաղեցրել է քաղաքաշինության և քաղաքային քաղաքականության նախարարի պաշտոնը Ումար Թաթամ Լիի կառավարությունում[5]։

Վարչապետի պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 5-ին Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան հրամանագիր էր ստորագրել վարչապետ Ումար Թաթամի լիազորությունները դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ կառավարության հրաժարականի դիմում էր ստացել[4]։ Նույն օրը Մուսա Մարան նշանակվեց նոր վարչապետ[3][6]։ Մայիսի 16-ին, զինված խմբավորումների հետ Մալիի բանակի ծանր մարտերից հետո, Մարան այցելել է Քիդալ նահանգ[7]։

2015 թվականի հունվարի 8-ին, ընդդիմադիր կուսակցությունների հետ հակամարտությունից և նախագահի կողմից ճնշման արդյունքում, Մուսա Մարան հրաժարական տվեց՝ 8 ամիս մնալով վարչապետի պաշտոնում[8][9], որից հետո Իբրահիմ Բուբակար Կիթան նրա պաշտոնում նշանակել է Մոդիբո Քեյթին[10][11][12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալիի վարչապետ Մուսա Մարան աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարների ամենաերիտասարդ ղեկավարներից մեկն էր։
  • Մուսա Մարան Մալիի ամենաերիտասարդ վարչապետն էր անկախության ողջ ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Biographie de Moussa Mara». moussamara.com. Վերցված է 10 января 2015-ին.
  2. «Mali PM and government quits after six months». Al Jazeera. 6 апреля 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  3. 3,0 3,1 «Правительство Мали в полном составе ушло в отставку». BBC Russian. 6 апреля 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  4. 4,0 4,1 «Правительство Мали ушло в отставку». Lenta.ru. 6 апреля 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  5. «СМИ: правительство Мали отправлено в отставку». ИТАР-ТАСС. 6 апреля 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  6. «Правительство Мали во главе с Умаром Татамом Ли отправлено в отставку». Российская газета. 6 апреля 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  7. «Moussa Mara à Kidal: retour sur une visite mouvementée». Radio France internationale. 21 мая 2014. Վերցված է 10 января 2015-ին.
  8. «Démission du Premier ministre Moussa Mara». MaliJet. 8 января 2015. Վերցված է 10 января 2015-ին.
  9. «Le Premier ministre malien Moussa Mara démissionne». seneweb.com. 8 января 2015. Վերցված է 10 января 2015-ին.
  10. «Mali's PM Moussa Mara resigns, presidential office says». France 24. 8 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 10 января 2015-ին.
  11. «Mali : Mobibo Keïta remplace Moussa Mara à la tête du gouvernement». Jeune Afrique. 9 января 2015. Վերցված է 10 января 2015-ին.
  12. «Mali Prime Minister Moussa Mara resigns». The Daily Mail. 8 января 2015. Վերցված է 10 января 2015-ին.
  13. «Mali president names Modibo Keita as new prime minister». Reuters. 8 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 10 января 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]