Ժորժ Աբյադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժորժ Աբյադ արաբ․՝ جورج أبيض | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1880[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | փետրվարի 12, 1959 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասան, impresario, թատերական ռեժիսոր և թատրոնի տնօրեն |
Ժորժ Աբյադ, (արաբ․՝ جورج أبيض, մայիսի 5, 1880[1], Բեյրութ, Լիբանան - փետրվարի 12, 1959), արաբ դերասան։ Դերակատարումներով հանդես է եկել թատրոնում, կինոյում, այդ թվում՝ առաջին եգիպտական երաժշտական ֆիլմում։ Եգիպտոսում երկար տարիներ ղեկավարել է դերասանների ընկերակցությունը։
Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, 18 տարեկանում գաղթել է Եգիպտոս, որտեղ սկզբնական շրջանում աշխատել է Ալեքսանդրիայի երկաթուղում։ 1904 թվականին Ալ-Խատյու Աբբասը նրան տեսել է քաղաքային թատրոնում խաղալիս, հավանել և ուղարկել Փարիզ, որպեսզի արվեստ սովորի։ Թատերական բարձրագույն կրթություն ստանալով՝ Աբյադը 1910 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ իր հետ բերելով ֆրանսիական թատերախումբ, որը ներկայացրել է ֆրանսերեն պիեսներ։ 20 տարվա ընթացքում բեմադրել ու ներկայացրել են ավելի քան 130 թարգմանված և ինքնագիր թատերգություն։ Ժորժ Աբյադը թատրոն է բացել նաև Թունիսում և 1921-1922 թվականներին ղեկավարել է այն։ 1943 թվականին նա ընտրվել է Եգիպտոսի դերասանների ընկերակցության առաջին ղեկավար։ Աբյադը մինչև իր մահը դասավանդել է թատերական ինստիտուտում։ Նրա լավագույն դերակատարումերից են Մակբեթը, Օթելլոն (Շեքսպիրի հանրահայտ ողբերգություններում), Էդիպը (Սոփոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունում), Քինը (Դյումա-հոր թատերգությունում)։
Պիեսներից են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիպ արքա
- Լուի 11-րդ
- Ժողովրդի թշնամին
- Ջահը
- Առաջին տասը
- Փոթորիկ Նոյան տան և տապանի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Աբյադ» հոդվածին։ |
|