Ժորժե Ջանինի Տավարեշ Սեմեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժե Ջանինի Տավարեշ Սեմեդու
Քաղաքացիությունը  Կաբո Վերդե
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1991(1991-03-21)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Santa Cruz, Sotavento Islands, Կաբո Վերդե
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ժորժե Ջանինի Տավարես Սևեդո (պորտ.՝ Jorge Djaniny Tavares Semedo, մարտի 21, 1991(1991-03-21)[1][2][3], Santa Cruz, Sotavento Islands, Կաբո Վերդե), ֆուտբոլիստ Կաբո Վերդեից, «Ալ Ահլի» ակումբի և Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանինին ծնվել է Կաբո Վերդեում և տասնութ տարեկանում տեղափոխվել է Պորտուգալիա։ Ելույթներն սկսել է տարածաշրջանային լիգաներից մեկում և երկու մրցաշրջանի ընթացքում խփել 50 գոլ։ 2009 թվականին հրավիրվել է բարձրագույն դիվիզիոնի «Ունիան Լեյրիա» ակումբ։ Օգոստոսի 21-ին կայացած «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի դեմ խաղում Ջանինին կատարել է նորամուտը Սանգրիշ լիգայում[4]։ Հոկտեմբերի 30-ին Ջանինին «Վիտորիա Սետուբալ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմում[5]։ Մրցաշրջանի ավարտին Ջանինին պայմանավորվածություն է ձեռք բերել Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի պահեստային կազմի հետ հետ, բայց երկու խաղ հետո վարձավճարով ուղարկվել է «Օլյանենսե»։

Մրցաշրջանի ավարտին Ջանինին խզել է պայմանագիրը «Բենֆիկայի» պահեստային կազմի հետ և տեղափոխվել «Նասիոնալ»։ 2013 թվականի օգոստոսի 17-ին կայացած «Էշտորիլի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր ակումբում[6]։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում։ 2014 թվականի ամռանը Ջանինին տեղափոխվել է մեքսիկական «Սանտոս Լագունա»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 մլն եվրո[7]։ Հուլիսի 20-ին՝ «Վերակրուսի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը MX լիգայում՝ հանդիպման վերջում փոխարինելով Խավիեր Օրոսկոյին[8]։ Օգոստոսի 10-ին Ջանինին «Կերետարո» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սանտոսի» կազմում[9]։ 2015 թվականին նա օգնել է թիմին հաղթել առաջնությունում։

2015/2016 ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգայի՝ Տրինիդադ և Տոբագոյի «Դաբլ Յու Կոնեկշն»[10], Կոստա Ռիկայի «Սապրիսա»[11] և ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի»[12] ակումբների դեմ խաղերում Ջանինին խփել է չորս գոլ։ 2018 թվականին Ջանինին դարձել է լավագույն ռմբարկու և ակումբին օգնել հաղթել առաջնությունում։ Լոբոս ԲՈՒԱՊ[13] և «Լեոն»[14] ակումբների դեմ խաղերում ձևակերպել է մեկական հեթ-տրիկ։

2018 թվականի ամռանը Ջանինին տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին՝ «Ալ Տաավուն» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Սաուդյան Արաբիայի առաջնությունում[15]։ Սեպտեմբերի 14-ին՝ «Ուհուդ» ակումբի դեմ խաղում Ջանինին խփել է իր առաջին գոլը «Ալ Ահլիի» կազմում[16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 2-ին Սիերա Լեոնեի դեմ ընկերական խաղում Ջանինին կատարել է նորամուտը Կաբո Վերդեի հավաքականում։ Հունիսի 16-ին՝ Աֆրիկայի գավաթի խաղարկության նախընտարական փուլի՝ Մադագասկարի հավաքականի դեմ խաղում Ջանինին խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[17]։

Որակավորման փուլում Ջանինին աչքի է ընկել հինգ գոլով և 2013 թվականին մեկնել է ՀԱՀ՝ մասնակցելու Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Անգոլայի[18] և Գանայի[19] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Ջանինին երկրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Հասարակածային Գվինեայում անցկացված մրցաշարում նա մասնակցել է Թունիսի[20] և Զամբիայի[21] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերն ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 16 հունիսի, 2012 Էշտադիո դա Վարժիա, Պրայա, Կաբո Վերդե Մադագասկար Մադագասկար 2:0 3:1 Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 որակավորման փուլ
02. 8 սեպտեմբերի, 2012 Էշտադիո դա Վարժիա, Պրայա, Կաբո Վերդե Կամերուն Կամերուն 2:0 2:0 Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 որակավորման փուլ
03. 24 մարտի, 2013 Ազգային մարզադաշտ, Մալաբո, Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 1:1 3:4 Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 որակավորման փուլ
04. 24 մարտի, 2013 Ազգային մարզադաշտ, Մալաբո, Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 3:3 3:4 Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 որակավորման փուլ
05. 8 հունիսի, 2013 Ազգային մարզադաշտ, Մալաբո, Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 0:2 1:2 Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 որակավորման փուլ
06. 10 հունվարի, 2015 Լեոպոլդ Սենգոր, Դակար, Սենեգալ Կոնգոյի Հանրապետություն Կոնգո 3:2 3:2 Ընկերական խաղ
07. 8 հունիսի, 2015 Ազգային մարզադաշտ, Պրայա, Կաբո Վերդե Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի 1:0 7:1 Աֆրիկյան ազգերի գավաթ 2017 որակավորման փուլ
08. 8 հունիսի, 2015 Ազգային մարզադաշտ, Պրայա, Կաբո Վերդե Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի 6:1 7:1 Աֆրիկյան ազգերի գավաթ 2017 որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Մեքսիկա «Սանտոս Լագունա»

  • 1st Մեքսիկայի չեմպիոն – Կլաուսուրա 2015
  • 1st Մեքսիկայի չեմպիոն –Կլաուսուրա 2018

Անհատական

  • Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու – Կլաուսուրա 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Պասուշ դե Ֆերեյրա VS. Ունիան Լեյրիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009—08—21.
  5. «Ունիան Լեյրիա VS. Վիտորիա Սետուբալ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2009—10—30.
  6. «Էշտորիլ Պրայա VS. Նասիոնալ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013—08—17.
  7. «Djaniny, primer jugador africano de Santos Laguna» [Djaniny, first African player of Santos Laguna] (իսպաներեն). Medio Tiempo. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  8. «Վերակրուս VS. Սանտոս Լագունա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—07—20.
  9. «Սանտոս Լագունա VS. Կերետարո 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—08—10.
  10. «Սանտոս Լագունա VS. Դաբլ Յու Կոնեկշն 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015—08—05.
  11. «Սանտոս Լագունա VS. Սապրիսա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2015—10—21.
  12. «Սանտոս Լագունա VS. Լոս Անջելես Գալաքսի 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016—03—02.
  13. «Սանտոս Լագունա VS. Լոբոս ԲՈՒԱՊ 4:2» (անգլերեն). soccerway.com. 2018—01—08.
  14. «Սանտոս Լագունա VS. Լեոն 5:1» (անգլերեն). soccerway.com. 2018—02—15.
  15. «Ալ Ահլի Ջիդդա VS. Ալ Տաավուն Բուրայվա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—09—01.
  16. «Ուհուդ VS. Ալ Ահլի Ջիդդա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018—09—14.
  17. «Կաբո Վերդե VS. Մադագասկար 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012—06—16.
  18. «Կաբո Վերդե VS. Անգոլա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013—01—27.
  19. «Գանա VS. Կաբո Վերդե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—02—02.
  20. «Թունիս VS. Կաբո Վերդե 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—01—18.
  21. «Կաբո Վերդե VS. Զամբիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—01—26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]