Ժորժե Պաուլու Լեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորժե Պաուլու Լեման
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1939(1939-08-26) (81 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և American School of Rio de Janeiro?
Մասնագիտությունձեռնարկատեր, բանկիր և թենիսիստ
Jorge Paulo Lemann Վիքիպահեստում

Ժորժե Պաուլու Լեման (պորտ.՝ Jorge Paulo Lemann, օգոստոսի 26, 1939(1939-08-26), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ներդրող, միլիարդատեր։ Ամենահարուստ բրազիլացին 2017 թվականի դրությամբ[1]։ Forbes ամսագրի միլիարդատերերի ընդհանուր վարկանիշում 2018 թվականի մայիսի 5-ի դրությամբ 32-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ 25,5 միլիարդ դոլար կարողությամբ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները ունեն շվեցարական ծագում։ Երիտասարդ տարիքում խաղացել է թենիս, 5 անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունում, հանդես է եկել Ուիմբլդոնում և Դևիսի գավաթի հավաքականում։

1961 թվականին Հարվարդի համալսարանում տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել։

1961-1962 թվականներին աշխատել է Credit Suisse-ում որպես պրակտիկանտ[3]։ Invesco. Դա Լեմանի առաջին ընկերությունն էր, որտեղ նա ուներ 2 % բաժնեմաս։ Այն սնանկացել է 1966 թվականին[4]։ 1971 թվականին Լեմանը, Կառլոս Ալբերտո Սիկուպիրան և Մարսել Հերման Թելեսը հիմնադրեցին Բրազիլական Banco Garantia ներդրումային բանկը. Չնայած այն հանգամանքին, որ մի քանի շաբաթ անց երկրում ֆինանսական ճգնաժամ է տեղի ունեցել, բանկը դարձել է ամենահեղինակավոր և նորարարական ներդրողներից մեկը, իսկ Forbes-ը այն Բրազիլական տարբերակով անվանել Է Goldman Sachs[5]։ Նրանք վերահսկում են այն AB Inbev-ի միջոցով, որտեղ տնօրենների խորհրդի անդամներ են։

1990-2001 թվականներին Լեմանը եղել է Brahma ընկերության տնօրենների խորհրդի անդամ՝ գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը[6]։

1998 թվականի հուլիսին Լեմանը Banco Garantia-ն վաճառել է շվեյցարական Credit Suisse First Boston բանկին 675 միլիոն դոլարով[7][8]։

Լեմանը հանդիսանում է նաև Lojas Americanas խորհրդի անդամ, Gillette-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ, Նյու Յորքի ֆոնդային բորսայի լատինամերիկյան խորհրդատվական կոմիտեի նախագահ, Fundação Estudar հիմնադրամի հիմնադիր և խորհրդի անդամ, որը կրթաթոշակներ է տրամադրում բրազիլացի ուսանողներին, Credit Suisse-ի և DaimlerChrysler-ի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ։

2015 թվականի հուլիսին Լեմաննա 3G Capital ընկերությունը Ուորեն Բաֆեթի Բերքշիր Հեթուեյի ընկերության հետ 23 մլրդ դոլարով գնել էր կետչուպի համաշխարհային արտադրող H. J. Heinz Company-ն[9]։

2015 թվականին 17-րդ տեղն Է զբաղեցրել Բլումբերգի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Լեմանը սրտի կաթված է տարել[11]։

Լեմանը երկու անգամ ամուսնացել է, ունի հինգ երեխա։Նրա առաջին կինը՝ Մարիա դե Սանտյագո Դանտաս Կենտալը, հոգեվերլուծաբան էր և մահացել է 2005 թվականի ապրիլին[9]։ Երկրորդ կինը՝ Սյուզաննան էր[9]։

1999 թվականին Սան Պաուլուում նրա երեխաների առևանգման անհաջող փորձ է եղել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The World's Billionaires»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2017-08-07 
  2. «Jorge Paulo Lemann»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2017-08-07 
  3. Stefan Barmettler. Der Brauer vom Zuerichsee // Handelszeitung. — 2014. — № 19 (8 Մայիսի).
  4. João Sandrini. (17 fatos que você (provavelmente) desconhece sobre o homem mais rico do Brasil - InfoMoney Veja mais em:)։ «17 fatos que você (provavelmente) desconhece sobre o homem mais rico do Brasil - InfoMoney Veja mais em:» (պորտուգալերեն)։ InfoMoney։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-20-ին 
  5. Silvia Ascarelli. (Mar 25, 2015)։ «6 things to know about Kraft Foods buyer 3G» (անգլերեն)։ MarketWatch։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է 2015-10-08 
  6. Inbev Prospectus January 2005
  7. «Jorge Paulo Lemann Net Worth» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է 2015-10-08 
  8. «Jorge Paulo Lemann, A.B. 1961; Carlos A. Sicupira, OPM 9, 1984; Marcel H. Telles, OPM 10, 1985» (անգլերեն)։ Alumni.hbs.edu։ 1 Jan 2009486։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է 2015-10-08 
  9. 9,0 9,1 9,2 «Jorge Paulo Lemann Family» (անգլերեն)։ Celebfamily.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2015-10-08 
  10. 10,0 10,1 «Jorge Paulo Lemann» (անգլերեն)։ bloomberg։ Վերցված է 2015-10-08 
  11. Alex Cuadros. (August 29, 2013)։ «Jorge Lemann: He Is ... the World's Most Interesting Billionaire» (անգլերեն)։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2015-10-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]