Ժոզեֆ Սելիգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Սելիգման
անգլ.՝ Joseph Seligman
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1819(1819-11-22)
ԾննդավայրBaiersdorf, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել էապրիլի 25, 1880(1880-04-25) (60 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԳերեզմանSalem Fields Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Մասնագիտությունբանկիր և ֆինանսիստ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներԻսահակ Նյուտոն Սելիգման և Էդվին Ռոբերտ Սելիգման

Ժոզեֆ Սելիգման (անգլ.՝ Joseph Seligman, նոյեմբերի 22, 1819(1819-11-22), Baiersdorf, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - ապրիլի 25, 1880(1880-04-25), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի բանկիր, գործարար և ֆինանսիստ։

Տնտեսագետ Էդվին Սելիգմանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Բայրեսդոֆ քաղաքում և 18 տարեկանում արտագաղթել ԱՄՆ։ Եղբայրների հետ հիմնել է « J. & W. Seligman & Co.» բանկը, որը մասնաճյուղեր է ունեցել Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Նոր Օրլեանում, Լոնդոնում, Փարիզում և Ֆրանկֆուրտում։

Քաղաքացիական պատերազմից հետո, ոսկե դարաշրջանում, «J. & W. Seligman & Co.» ընկերությունը ակտիվ ներդրումներ է կատարել երկաթուղային բիզնեսում, մասնավորապես՝ հանդես է եկել որպես միջնորդ Ջեյ Գուլդի գործարքներում։ Նրանք ապահովագրել են տարբեր ընկերությունների արժեթղթերը։ Հետագայում 1876 թվականին Սելինգմանները միավորվել են Վանդերբիլդով ընտանիքի հետ, որպեսզի Նյու Յորքում[1] ստեղծեն կոմունալ ծառայությունների համակարգ։ 1877 թվականին Սելիգմանը ներգրավված է եղել լայն հրապարակայնության արժանացած հակահրեական լուրջ միջադեպի մեջ. իր հրեական ծագման պատճառով նրան չեն ընդունել Սարատով Սպրինգս քաղաքի Grand Union հյուրանոցում։

1880 թվականի սեպտեմբերի 27-ին Միսսուրի նահանգի Ռոլերս Ռիջ (Հերդսվիլ) քաղաքը ի պատիվ Ժոզեֆ Սելիգմանի վերանվանվել է Սելինգման՝ ի նշանավորումն այն առավելությունների, որոնք երկաթուղին է տվել հասարակությանը։ Ի նշան երախտագիտության՝ Բաբեթ Սելիգմանը նվիրաբերել է 1 հա հողատարածք և 500$ եկեղեցի կառուցելու համար, որը պահպանվել է մինչ այժմ և գտնվում է Սիլեգման[2] քաղաքի կենտրոնից ոչ շատ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Seligman Legacy. Archived Company Website, Retrieved April 20, 2010
  2. Fanschon Mitchell, Zelda Relethford, Gwen Hilburn, and Clyde G. Mitchell, Looking Back Over The First Century of Seligman, Missouri 1881—1981, 1981, p. 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]