Ջեյսոն Գուլդը ծնվել է անգլո-շոտլանդական ծագում ունեցող ֆերմերի ընտանիքում, մանկուց տառապել է թոքախտով։ Անգիր անելու նկատմամբ ունեցած ատելության պատճառով լքել է դպրոցը, սակայն մանկուց հռետորական արվեստին է տիրապետել և ունեցել գրական ունակություններ, մասնավորապես, դեռևս դեռահաս տարիքում գրել է իր հայրենի շրջան Դելավերի մասին պատմություն։ Գոյություն ունի չապացուցված պատմություն, որ իր իրական ազգանունը Գոլդ (Gold) է, իսկ Ջեյ Գուլդ ազգանունը փոխել է երիտասարդ տարիքում, որպեսզի այն չթվա հրեական։
Թողնելով դպրոցը՝ Գուլդն աշխատել է հողաչափող, և կարողացել է 5000 դոլար ստանալ իր կողմից կազմած քարտեզների և պատմական գրառումների վաճառքի շնորհիվ։ Այդ գումարով 1856 թվականին նա և իր գործընկեր ոմն Փրաթը բացեցին չափազանց շահավետ կաշվի արտադրություն։ Գուլդը խաբեց Փրաթին՝ կազմակերպության շահերը իրենը դարձնել և ստեղծելով սեփական բանկը երբ Փրաթը հայտնաբերեց խաբեությունը, նախընտրեց խաղաղ համաձայությունը և դուրս եկավ կազմակերպւթյունից՝ ստանալով դրամական փոխհատուցում՝ առաջնային ներդրման չափից երկու անգամ ավելի քիչ։ Երբ Գուլդը դարձավ 20 տարեկան, նա դուրս եկավ նյույորքյան ապրանքների շուկա և օգտագործելով նոր գրոծընկերների գումարները՝ գործնականում գնեց կաշվի ողջ շուկան։ 1857 թվականին նրա ունեցվածքը հասում էր միլիոնի, սակայն նույն թվականին բորսայում անհանգստությունը վերացրեց իր ողջ ունեցվածքը. Գուլդի գործընկեր Չարլզ Լյուիպը ինքնասպան եղավ (ժամանակակից կենսագիրները վիճարկում են Գուլդի մեղքը նրա մահվան համար՝ կարծելով, որ այդ ամենի պատճառը Լյուիպի հոգեբանական խանգարումն էր)։