Ժիրայր Ավետիսյան (կինոռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Հայ կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ժիրայր Ավետիսյան (այլ կիրառումներ)։
Picto infobox cinema.png
Ժիրայր Ավետիսյան
Ավետիսյան.jpg
Ծնվել է հոկտեմբերի 221927
Ծննդավայր Էջմիածին
Մահացել է հոկտեմբերի 8, 2011(2011-10-08) (տարիքը 83)
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Պարգևներ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Ժիրայր Գրիգորի Ավետիսյան, (հոկտեմբերի 22, 1927- հոկտեմբերի 8, 2011), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականին Էջմիածնում։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվաստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։

Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։

Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։

Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։

Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957 թվականի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։

Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք հեռուստատեսության առաջին կինոնկարահանումներն են։

Նրա նկարահանած առաջին կինոնկարը, որը նաև հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմն է, «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ նրա առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։

1958 թվականին բեմադրել է հայկական առաջին խաղարկային հեռուստաֆիլմը՝ «Դեպի բարձունքներ», որը նվիրված էր դպրոցականներին։

«Քայլեր» ֆիլմը՝ (ըստ Ա․ Լիյվեսի), հայկական հեռուստատեսության առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է ։ Նշանակալից է, որ գլխ․ դերում առաջին անգամ նկարահանվել է ապագա նշանավոր կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես և Վարդուհի Վարդերեսյանը, Հ․ Հովհաննիսյանը, Գ․ Հարությունյանը։

Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից հեռուստադիտողին քաջ ծանոթ են «Ձորի Միրո» /ըստ՝ Մուշեղ Գալշոյանի/, «Ջրհորի մետ» /ըստ՝ Ստեփան Զորյանի/, «Շրթներկ համար 4» /սցենար՝ Ժորա Հարությունյան/, «Պոեմ հերոսական» /սցենար՝ Արշալույս Սարոյան/

Հազվագյուտ գործիչներից է, որի անունով փողոց է անվանակոչվել կենդանության օրոք։/ք.Թալին, ՀՀ/

Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ
1958 Առաջին նամակը
1959 Գառնի
1959 Նրանք սկսեցին այսպես
1959 Օտար հետք
1960 Զվարթնոց
1960 Դեպի բարձունքները
1962 Քայլեր
1964 Ձեզ սպասում է Երևանը
1964 Շրթներկ #4
1964 Հայաստանի արվեստը
1967 Արտեկյան օրեր
1967 Ձոն Հայաստանին
1968 Մեծամորի առեղծվածը
1968 Պոեմ հերոսական
1970 Ջրհորի մոտ
1971 Պրեմիերա
1971 Կոմերիտմիության 50 տարին
1972 Սովետական Հայաստան
1972 Սուրեն Քոչարյան
1973 Արշակ
1976 Հայրենի հող
1976 Բացահայտված գաղտնիք
1977 Դիլիջան
1978 Զրույց Շահումյանի հետ
1979 Ձորի Միրո
1982 Նրա անունը Բավական է
1984 Ժայռապատկերներ
1986 Սա սպասարկում է
2000 Գթության քույրը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]