Jump to content

Ժաումե Բալագերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաումե Բալագերո
Ծնվել էնոյեմբերի 2, 1968(1968-11-02)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԼյեյդա, Սեգրիա[3]
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0049371

Ժաումե Բալագերո ի Բեռնատ (կատ.՝ Jaume Balagueró i Bernat, նոյեմբերի 2, 1968(1968-11-02)[1][2], Լյեյդա, Սեգրիա[3]), իսպանացի ռեժիսոր, լայնորեն հայտնի սարսափ ժանրի իր ֆիլմերով։ Սարսափ ֆիլմեր նկարահանող իսպանացի ռեժիսորների մեջ նա Ալեխանդրո Ամենաբարի հետ նույն ճանաչումն ունի[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաումե Բալագերոն ծնվել է Կատալոնիայի Լյեյդա քաղաքում։ Վաղ հասակում ընտանիքի տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Բարսելոնայի համալսարանում նա սովորել է հաղորդակցություն, իսկ ավելի ուշ արգենտինացի ռեժիսոր Էկտոր Ֆավրի ղեկավարությամբ սկսել է ուսումնասիրել օպերատորական գործ։ 1991 թվականին «հաղորդակցական գիտություններ» մասնագիտությամբ ստացել է մագիստրոսի կոչում։ 1991-1992 թվականներին լրագրող է աշխատել մի քանի կինոամսագրերում, եղել է նաև «Կինոշոկ» ամսագրի խմբագիրը խմբագրական կոլեգիայի անդամ։ 1992-1995 թվականներին Բալագերոն Hospitalet ռադիոյում եղել է «La espuma de los días» հաղորդման ռադիոհաղորդավարն ու կինոլրագրողը, որտեղից էլ կինոքննադատի ճանաչում է ձեռք բերել։

Որպես ռեժիսոր առաջին քայլերն արել է կարճամետրաժ երկու ֆիլմ նկարելով` «Այտուցային երեխա» (1991) և «Կաթի հայտնագործում» (1993)[5]։ Առաջին հաջողությունը նրան բերել է «Ալիսա» կարճամետրաժ սյուրռեալիստական ֆիլմը (1994), որի սցենարի հեղինակը նույնպես ինքն է եղել։ Քննադատները բարձր են գնահատել ֆիլմի տպավորիչ, սարսափազդու մթնոլորտը` այն համեմատելով Դևիդ Կրոնենբերգի և Դևիդ Լինի աշխատանքների հետ։ Արդյունքում ֆիլմը Սիտխեսի կինոփառատոնում շահել է մրցանակ «կարճամետրաժ լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Նրա հաջորդ աշխատանքը «Օրեր` առանց լույսի» (1995) կարճամետրաժ ֆիլմն է, որը նույնպես հաջողություն է ունեցել կինոփառատոներում, ինչպես և նախորդը, որի սկավառակները թողարկվել են Գերմանիայում և Իսպանիայում։ 1996 թվականին Ժաումեն գրել է կատալոնական հեռուստաալիքով հեռարձակվող «Serie Nova Ficció, La Ciutat de la Sort» սերիալի 12-րդ մասի սցենարը` միաժամանակ ռեժիսորելով այն։

Որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր` Ժաումեն հանդես է եկել 1999 թվականից, երբ նկարահանել է «Առանց անվան» ֆիլմը, որը նկարահանվել է անգլիացի գրող Ռեմսի Քեմփբելի վեպի մոտիվներով։ Այն մի քանի մրցանակ է շահել միջազգային կինոփառատոներում` այդ թվում` Fant-Asia կինոփառատոնում ստանալով լավագույն ֆիլմ անվանակարգը։ Երեք տարի անց նա հեղինակել է «Խավար» ֆիլմը, որը ներկայումս համարվում է սարսափ ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։ Այս ֆիլմը Ժաումեի անգլալեզու առաջին ֆիլմն էր և արժանացել է Miramax Films կինոընկերության ուշադրությանը, որը 2004 թվականի դեկտեմբերին նրա կրճատ տարբերակը ներկայացրել է ԱՄՆ-ում։ 2005 թվականին նկարահանվել է ռեժիսորի լիամետրաժ երրորդ ֆիլմը` «Փխրունություն», որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Քալիստա Ֆլոքհարթը և Ռիչարդ Ռոքսբուրգը։ 2002 թվականին նա ռոք երաժշտությանը նվիրված վավերագրական ֆիլմի («Մոռացե'ք ամեն ինչ») համառեժիսորն է եղել, ինչի համար նա մի քանի շաբաթ ուղեկցել է երիտասարդ երաժիշտներին իրենց շրջագայության ժամանակ։

2006 թվականին Բլագերոն մասնակցել է «Ֆիլմեր, որոնք չեն թողնի` դուք քնեք» («Películas para no dormir») հեռուստանախագծին։ Նարսիսո Իբանիես Սերադորի սարսափ ժանրի «Պատմություններ, որոնք չեն թողնի` դուք քնեք» ֆիլմի (ֆիլմը հեռարձակվել է 1966-1967 թվականներին, կարճ ժամանակով վերածնվել է 1982 թվականին) նոր տարբերակը բաղկացած էր թեմատիկ վեց մասերից, որոնք նկարահանել էին նշանավոր տարբեր ռեժիսորներ, որոնք մասնագիտացված էին այդ ժանրի ֆիլմեր նկարահանելու գործում։ Նրանք հիմնականում կատալոնացիներ էին և Իսպանիայի այլ նահանգներից։ Այդ ռեժիսորներից էին Ալեքս դե լա Իգլեսիոն և Մատեո Հիլը։ 2007 թվականի սկզբին Ժաումե Բալագերոն սկսել է աշատանքը չորրորդ ֆիլմի շուրջ` «Ռեպորտաժ», որի սյուժեն գրվել է նշանավոր ռեժիսոր Ջորջ Ռոմերոյի աշխատանքների ոճով, բայց ռեժիսոր Հիդեո Նակատայի ձեռագրով, որի աշխատանքները մեծ ազդեցություն են թողել Բալագերոյի վրա[6]։ Ճապոնացի ռեժիսորը կարծում է, որ սարսափ ֆիլմում հերոսուհու կերպարը առավել բարդ է և հետաքրքիր իրականացման առումով, քանի որ նրա զգացմունքները ավելի հանելուկային են, քան տղամարդ հերոսներինը։

Ժաումեն հեղինակել է նաև «Խորը քուն» ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է Լուիս Տոսարը[7] в главной роли в котором снялся Луис Тосар.[8]: Հայտնի է, որ Բալագերոն սցենար է գրել «Ռեպորտաժ-3» ֆիլմի համար և լինելու է «Ռեպորտաժ-4» ֆիլմի ռեժիսորը, որը, հնարավոր է, զոմբիների մասին ֆիլմերի վերածնունդը կազդարարի</ref> и является режиссёром ожидаемого Репортажа 4[9][10],:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Фильмы
Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություն
1991 Այտուցային երեխա El niño bubónico կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
1993 Կաթի հայտնագործում La invención de la leche կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
1994 Ալիսա Alicia կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր, սցենարիստ
1995 Օրեր` առանց լույսի Días sin luz կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
1996 Բժիշկ Կուրի Dr. Curry սուրբ հայր կարճամետրաժ ֆիլմ, դերասան
1999 Առանց անվան Los sin nombre ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2002 Մոռացե'ք ամեն ինչ. ֆիլմ O. T. La película ռեժիսոր (Պակո Պլաայի հետ համատեղ)
2002 Խավար Darkness ռեժիսոր, սցենարիստ
2005 Փխրունություն Frágiles ռեժիսոր, սցենարիստ
2006 Սուրբ Ժորդիի 50 պարգև կինեմատոգրաֆի բնագավառում 50 premios Sant Jordi de cinematografía հեռուստատեսային ֆիլմ, խաղում է ինքն իրեն դերասան
2007 Ռեպորտաժ Rec ռեժիսոր (Պակո Պլասայի հետ համատեղ, սցենարիստ (Պակո Պլասայի հետ համատեղ)
2007 Դիմահարդար հրեշների մեջ Maquillando entre monstruos հեռուստատեսային ֆիլմ, խաղում է ինքն իրեն դերասան
2008 Cinemacat.cat Cinemacat.cat խաղում է ինքն իրեն դերասան
2008 Կարանտին Quarantine սցենարիստ
2009 Ռեպորտաժ-2 REC 2 զոմբի ռեժիսոր (Պակո Պլասայի հետհամատեղ, սցենարիստ (Պակո Պլասայի հետ համատեղ), դերասան
2009 Շատ իսպանական կինո Spanish Movie հրշեջ դերասան
2010 Վախ Miedo կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր, սցենարիստ
2010 Կարանտին-2 Quarantine 2: Terminal սցենարիստ
2011 Խորը քուն Mientras duermes ռեժիսոր
2012 Ռեպորտաժ-3 REC 3: Génesis պրոդյուսեր, սցենարիստ
2013 Ռեպորտաժ. Ապոկալիպսիս REC 4: Apocalipsis ռեժիսոր, սցենարիստ
2017 Յոթերորդ մուսայի գաղտնիքը Muse ռեժիսոր, սցենարիստ
Սերիալներ
Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություն
1984 Երեք կինոթատրոն Cinema 3 խաղում է ինքն իրեն դերասան
1991 Կինոյի օրեր Días de cine խաղում է ինքն իրեն դերասան
1996 Կատաղած շներ Caiga quien caiga խաղում է ինքն իրեն դերասան
1998 Իսպանական տարբերակ Versión española խաղում է ինքն իրեն դերասան
2004 Հայացք-2 Miradas 2 խաղում է ինքն իրեն դերասան
2005 Լավ սկզբնաղբյուր Buenafuente խաղում է ինքն իրեն դերասան
2005 Օրվա երկրորդ կեսին La tarda խաղում է ինքն իրեն դերասան
2006 Վեց ֆիլմ, որոնք չեն թողնի` դուք քնեք Películas para no dormir հեռուստատեսային ֆիլմ — «Դժոխային տուն» («Para entrar a vivir»), ռեժիսոր, սցենարիստ
2007 Երկրորդ էջ Página 2 խաղում է ինքն իրեն դերասան
2008 Կրակով Crackòvia խաղում է ինքն իրեն դերասան
2009 Ուրբաթ Divendres խաղում է ինքն իրեն դերասան
2011 Դերասանուհիներ Actrices մինիսերիալ, խաղում է ինքն իրեն դերասան

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք
1994Սիտխեսի կինոմրցանակԼավագույն կարճամետրաժ ֆիլմԱլիսաՀաղթանակ
1998Ֆանտաստիկ ֆիլմերի շվեդական կինոփառատոնՀանդիսատեսի համակրանք լավագույն կարճամետրաժ ֆիլմի համարՕրեր` առանց լույսիՀաղթանակ
2000Ֆանտաստիկ ֆիլմերի` Բրյուսելի կինոփառատոնՈսկե ագռավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգումԱռանց անվանՀաղթանակ
Butaca Awards կինոփառատոնԿատալոնական լավագույն ֆիլմԱռանց անվանԱռաջադրված
Fant-Asia կինոփառատոնՕտարերկրյա լավագույն ֆիլմԱռանց անվանՀաղթանակ
Fantafestival կինոփառատոնԼավագույն ֆիլմԱռանց անվանՀաղթանակ
Ֆանտաշպորտու կինոփառատոնԼավագույն ռեժիսուրա և կինոքննադատների ճանաչումԱռանց անվանԱռաջադրված
Ժերարմերի կինոփառատոնCiné-Live մրցանակ, երիտասարդական ժյուրիի գրանպրի, միջազգային քննադատության մրցանակ և ժյուրիի հատուկ միցանակԱռանց անվանՀաղթանակ
Պուչխոնի` ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնԺյուրիի հատուկ մրցանակԱռանց անվանՀաղթանակ
Սիտխեսի կինոփառատոնԼավագույն ֆիլմԱռանց անվանԱռաջադրված
Սիտխեսի կինոփառատոնՈսկե և արծաթե գրանպրի եվրապական լավագույն ֆանտաստիկ ֆիլմի համար (անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Silver, անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Gold)Առանց անվանՀաղթանակ
2002Սիտխեսի կինոփառատոնԼավագույն ֆիլմԽավարԱռաջադրված
2003Ֆանտաշպորտու կինոփառատոնԼավագույն ֆիլմԽավարՀաղթանակ
2007Սիտխեսի կինոփառատոնԼավագույն ռեժիսուրա, հանդիսատեսի համակրանք, կինոփառատոնի արծաթե գրանպրի (անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Silver), կինոքննադատ Խոսե Լուիս Գվարների գրանպրիՌեպորտաժՀաղթանակ
2008Ամստերդամի` ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոնSilver Scream մրցանակՌեպորտաժՀաղթանակ
Եվրոպական կինաակադեմիաՀանդիսատեսի համակրանքՌեպորտաժԱռաջադրված
Fant-Asia կինոփառատոնGround-Breaker մրցանակ` «Եվրոպայի, Հյուիսային և Հարավային Ամերիկաների լավագույն ֆանտաստիկ ֆիլմ» անվանակագում (երկրորդ տեղ)ՌեպորտաժՀաղթանակ
Ֆանտաշպորտու կինոփառատոնԼավագույն ֆիլմ և հանդիսատեսի համակրանքՌեպորտաժՀաղթանակ
Ժերարմերի կինոփառատոնԺյուրիի հատուկ մրցանակ, հանդիսատեսի համակրանք և երիտասարդական ժյուրիի գրանպրիՌեպորտաժՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 1 2 BD Gest' (ֆր.)
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #138737347 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Хамдорф, Вольфганг: Репортаж. В издании киножурнала «Կաղապար:Не переведено» от 10/2008
  5. «Жауме Балагеро на сайте Peoples.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Третий 'Репортаж' дразнит нас после успешного уикенда».
  7. «'Сосед по комнате' нашел своего первого соседа».
  8. «Луис Тосар станет первым соседом Жауме Балагера по комнате». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Испаноязычный триллер 'Сосед по комнате' переименован в 'Крепкий сон'».
  10. «КУЛЬТУРА: Репортеры без границ».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաումե Բալագերո» հոդվածին։