Ժան Բատիստ Կլեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեման (այլ կիրառումներ)
Ժան Բատիստ Կլեման
ֆր.՝ Jean Baptiste Clément
Jean-Baptiste Clément by Nadar.jpg
Ծնվել էմայիսի 31, 1836(1836-05-31)[1][2][3]
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր
Վախճանվել էփետրվարի 23, 1903(1903-02-23)[4][1][5] (66 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունշանսոնյե, բանաստեղծ, գրող, լրագրող և կոմունար
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
Ուշագրավ աշխատանքներLe Temps des cerises? և La Semaine sanglante?
ԱնդամակցությունՀամայնքի խորհուրդ և Ֆրանսիայի Մեծ արևելք
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական աշխատանքային կուսակցություն
ԱշխատավայրLe Cri du peuple?
Jean-Baptiste Clément Վիքիպահեստում

ժան Բատիստ Կլեման (ֆր.՝ Jean-Baptiste Clément, մայիսի 31, 1836(1836-05-31)[1][2][3], Բուլոն Բիյանկուր - փետրվարի 23, 1903(1903-02-23)[4][1][5], Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի երգահան-բանաստեղծ, շանսոնյե, սոցիալիստական շարժման գործիչ, հրապարակախոս, կոմունար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզի մերձակայքում՝ հարուստ ջրաղացպանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում լքել է հայրական տունը, եղել է աշխատավոր, այնուհետև դարձել է պրոֆեսիոնալ շանսոնյե։ Ֆրանսիայում ուժեղացած քաղաքական շարժման ազդեցության տակ սենտիմենտալ-քնարական երգեր գրելուց անցում է կատարել սոցիալական երգերի, որոնք ուղղված էին ֆրանսիական Երկրորդ կայսրության իշխանությունների դեմ, ինչի համար հետապնդվել է ոստիկանության կողմից:

1867 թվականին ստիպված է եղել մեկ տարով մեկնել Բելգիա։ Փարիզ վերադառնալուց հետո Կլեմանը շարունակել է իր ելույթները մամուլում ընդդեմ իշխող ռեժիմի (երգիծական թերթիկ «Carmagnole», զրույցների շարք «Lanterne du peuple», երգիծական շաբաթաթերթ «Casse-tête»), համագործակցել է պրուդոնիստական պարբերականների հետ: «Մեծությանը վիրավորելու» համար բանտարկվել է, որտեղից նրան ազատել է 1870 թվականի Նապոլեոն III-ին տապալած ֆրանսիական Սեպտեմբերյան հեղափոխությունը, որը հիմք դրեց Երրորդ հանրապետության համար:

Փարիզի կոմունայի ժամանակ Կլեմանը դարձել է Մոնմարտրի քաղաքապետ և Կոմունայի անդամ։ Պայքարել է նրա համար վերջին բարիկադներում: Անկումից հետո դատապարտվել է մահապատժի, թաքնվել է Փարիզում, ապա փախել Անգլիա:

Համաներումից հետո (1880) վերադառնալով՝ մասնակցել է սոցիալիստական հրատարակություններին։ 1882 թվականին ֆրանսիացի սոցիալիստների շրջանում պառակտման ժամանակ դարձել է պոսիբիլականների առաջնորդներից մեկը։ 1901 թվականին հիմնադրել է սոցիալ-քարոզչական գրականության հրատարակչություն։

Մահացել է Փարիզում ծայրահեղ աղքատության մեջ: Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Բատիստ Կլեմանը մի շարք հայտնի երգերի հեղինակ է, այդ թվում՝ հայտնի «Le Temps des cerises» և «La Semaine sanglante» (ծավալուն երգ-պոեմներ՝ նվիրված Կոմունային, որոնք գրվել են արյունալի շաբաթվա թարմ տպավորություների ազդեցությամբ, Էժեն Պոտիեի Ինտերնացիոնալի հետ միաժամանակ):

Բանաստեղծի երգերը ինտիմ լիրիկան կապում են սոցիալական մոտիվների հետ: Հասարակական թեմաներով երգերը գերակշռում են բանաստեղծ Կլեմանի ստեղծագործության մեջ: Դրանց թվում հատկապես պետք է նշել «La machine», «Liberté, Egalité, Fraternité», «Les train-misáre», «La Grêve» և այլ գործեր։

1885 թվականին թողարկել է երգերի առաջին՝ «Շանսոններ» ժողովածուն։ 1886-1887 թվականներին հրապարակել է իր անավարտ հուշերը Կոմունայի մասին՝ «La revanche des communeux» և 1887-1888 թվականներին` զրույցների շարք՝ «Questions sociales à la portée de tous par un homme du peuple» («Սոցիալական հարցերը հանրամատչելի շարադրանքով...»):

Իր ստեղծագործություններում մերկացրել է բուրժուական դեմոկրատիայի և եկեղեցու երեսպաշտությունը, պայքարի կոչել ընդդեմ Երրորդ հանրապետության («Երգեր», 1885, «Հարյուր նոր երգ», 1899

Շանսոնների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Բատիստ Կլեմանը գրել է մեծ թվով երգեր, որոնցից մի քանիսը անցել են բանահյուսական փոքր ժանր:

  • Au Moulin de Bagnolet (1863)
  • Le Moulin des larmes (1865)
  • Le Temps des cerises (1866)
  • La Semaine sanglante (1871)
  • La chanson du semeur (1882)
  • Aux loups (1884)
  • La grève (1893)
  • En avant Paysans! (1900)
  • Dansons la capucine (1860—1870)
  • La Marjolaine
  • Bonjour Printemps
  • Quatre-vingt-neuf
  • L’Eau va toujours à la rivière
  • Fournaise
  • Ah le joli temps!
  • Le Chasse neige
  • Le Bonheur des Champs
  • Le Couteau de Jeannette
  • Fille des champs
  • Le Barde Gaulois
  • J’n’en ai pas le courage
  • Le Chant du ruisseau
  • Je vais chez la meunière

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 L'Humanité — 2003. — ISSN 0242-6870
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Клеман Жан Батист // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477 CC-BY-SA-icon-80x15.png