Ժան Ալմուխյան
Ժան Ալմուխյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1932 (92 տարեկան) Պիրեյոս, Հունաստան[1][2] |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և խմբավար |
Աշխատավայր | Արաքս երգչախումբ[1] |
Պարգևներ |
Ժան Միքայելի Ալմուխյան (հոկտեմբերի 6, 1932, Պիրեյոս, Հունաստան[1][2]), Արգենտինայում բնակվող հայ կոմպոզիտոր, խմբավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հունաստանի Պիրեյ քաղաքում։ 1947 թվականին տեղափոխվել է Բուենոս Այրես, ուր ստացել է երաժշտական կրթություն։ 1957 թվականից ղեկավարում է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերության «Արաքս» երգչախումբը։ Որպես խմբավար հանդես է եկել նաև Մերձավոր Արևելքի երկրներում (1967, 1970)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմուխյանը գրել է մեներգեր և խմբերգեր (Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի խոսքերով), դաշնամուրային ստեղծագործություններ («հայկական սյուիտ», 1956, վարիացիաներ, պրելյուդներ), կամերային երկեր, սիմֆոնիա, ջութակի կոնցերտ։
Իր ստեղծագործության մեջ ձգտում է հայ ժողովրդի երաժշտության առանձնահատկությունները համադրել ժամանակակից եվրոպական երաժշտության արտահայտչաձևերին։ Ալմուխյանը ստեղծագործական կապ է պահպանում հայրենի երաժիշտների հետ։
1957 թվականից ղեկավարում է Բուենոս Այրեսի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերության «Արաքս» երգչախումբը[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակ, 1987
- Մովսես Խորենացու մեդալ, 2013[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ժան Ալմուխյանի կենսագրությունը anunner.com կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ալմուխյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 183)։ ![]() |