Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Թըրներ[1]
տարի1839
բարձրություն91,8 սանտիմետր
լայնություն122,6 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՓոլ Գեթթի թանգարան[2]
հավաքածուՓոլ Գեթթի թանգարան[1]
Ծանոթագրություններ
 Modern Rome - Campo Vaccino (2011.6) Վիքիպահեստում

«Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» (անգլ.՝ Modern Rome — Campo Vaccino), անգլիացի բնանկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ Ուիլյամ Թըրների նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1839 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,8 × 122,6 սմ[3][4]։

Այսօր «Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Փոլ Գեթիի թանգարանում (Լոս Անջելես, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» ստեղծագործությունը Ուիլյամ Թըրների Հռոմին նվիրված շարքի վերջին նկարներից մեկն է[5]։ Կտավում պատկերված է Հռոմի ֆորումը, որին երբեմն անվանել են Կամպո Վաչչինո (Campo Vaccino՝ «կովերի արոտավայր»)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1839 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այստեղ այն ցուցադրվել է «Հին Հռոմը՝ Ագրիպինայի ժամանումը Գերմանիկայի աճյունի հետ» (անգլ.՝ Ancient Rome: Agrippina landing with the ashes of Germanicus, այսօր Թեյթ պատկերասրահում է)[6][7] կտավի հետ միասին։

Ցուցադրության ժամանակ «Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» ստեղծագործությունը ձեռք է բերել կոլեկցիոներ Հյու Մանրոն, ով Թըրների ընկերն էր ու հովանավորը[8]։

1878 թվականին նկարը 4450 գինեայով գնում է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, 1869 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1886, 1892-1894 թվականներին արտաքին գործերի նախարար, 1894-1895 թվականներին Անգլիայի վարչապետ, 1894-1896 թվականներին լիբերալ կուսակցության պարագլուխ, Ռոզբերիի 5-րդ և Միդլոթիանի 1-ին կոմս Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզն ու նրա կինը՝ Հաննա Ռոտշիլդը)[8][9]։ Դրանից հետո շուրջ հարյուր տարի կտավը մնում է Մենթմոր Թաուերսում՝ նրանց ընտանեկան արվարձանային տանը[10]։ 1978 թվականին, մնալով ընտանիքի սեփականությունը, այն հանձնվում է Էդինբուրգում գտնվող Շոտլանդիայի ազգային պատկերասրահին, որտեղ մնացել է երեսուն տարի[11]։

2010 թվականի հուլիսի 7-ին «Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» ստեղծագործությունը լոնդոնյան Sotheby's աճուրդի տանը վաճառվում է 29,7 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտավորապես 45 միլիոն դոլար)․ տվյալ պահին այն ամենամեծ գինն էր, որը երբևէ տրվել էր Թըրների կտավների համար։ Դրանից հետո նկարը դարձավ Փոլ Գեթիի թանգարանի սեփականությունը[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/216691
  2. 2,0 2,1 2,2 http://www.getty.edu/art/collection/objects/251762/joseph-mallord-william-turner-modern-rome-campo-vaccino-british-1839/
  3. «Modern Rome — Campo Vaccino — Joseph Mallord William Turner, 1839». The Getty Museum. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 24.12.2018-ին.
  4. «Joseph Mallord William Turner: Modern Rome — Campo Vaccino». www.tate.org.uk. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 02.12.2013-ին.
  5. Carol Vogel (25 марта 2010). «J. M. W. Turner's Last Rome Painting to Be Sold» (HTML). The New York Times — www.nytimes.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 03.12.2013-ին.
  6. Sophie Thomas. Romanticism and Visuality: Fragments, History, Spectacle. — Routledge, 2007. — С. 89. — 246 с. — ISBN 9781135899318 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. Eric Shanes. The life and masterworks of J.M.W. Turner. — New York: Parkstone Press International, 2007. — С. 214. — 256 с. — ISBN 978-1-85995-681-6
  8. 8,0 8,1 Maev Kennedy (26 марта 2010). «Former PM's Turner masterpiece to be auctioned at Sotheby's» (HTML). The Guardian — www.theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 03.12.2013-ին.
  9. Howard Brinkley J.M.W. Turner: A Biography. — BookCaps Study Guides, 2014. — С. 45. — 110 с. — ISBN 9781629173108 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Scott Reyburn (26 марта 2010). «Rothschild Bride's Turner Landscape May Sell for $26.7 Million» (HTML). www.bloomberg.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 03.12.2013-ին.
  11. 11,0 11,1 «Turner's Rome view painting sells for record £29.7m» (HTML). BBC News — www.bbc.co.uk. 8 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 03.12.2013-ին.
  12. Scott Reyburn (8 июля 2010). «Rothschild $45.1 Million Turner; Spencer Family Sale» (HTML). www.bloomberg.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 03.12.2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչչինո» հոդվածին։