Jump to content

Ժամադրություն Սամարայում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամադրություն Սամարայում
անգլ.՝ Appointment in Samarra
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՋոն Հենրի Օ′Հարա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1934
ՏեսարանՓենսիլվանիա
ՀրատարակչությունHarcourt Brace & Company
Հրատարակվել է1934

«Ժամադրություն Սամարայում» (անգլ.՝ Appointment in Samarra), ամերիկացի գրող Ջոն Հենրի Օ′Հարայի առաջին և ամենահայտնի վեպը, որը գրվել է 1934 թվականին։ Ինչպես հեղինակի մյուս ստեղծագործությունները, այս մեկը ևս նկարագում է 1920-ական թվականների ամերիկյան հասարակության միջին դասի կյանքը։

Ստեղծագործության վերնագիրը հղում է Սոմերսեթ Մոեմի հին միջագետքյան պատմությանը, որը ներկայացվում է որպես վեպի բնաբան։ Բաղդադից մի առևտրական իր ծառային ուղարկում է շուկա սննդամթերքի հետևից։ Դրանից որոշ ժամանակ անց, ծառան գունատ և դողալով վերադառնում է տուն ու առևտրականին ասում, որ շուկայում նա հանդիպել է մի կնոջ, որի մեջ նա ճանաչել է մահվանը։ Վերջինս նրան սպառնալից նշան է արել։ Վերցնելով առևտրականի ձին՝ նա մեծ արագությամբ սլանում է մոտ 75 մղոն (125 կիլոմետր) հեռավորության վրա գտնվող Սամարա քաղաք, որտեղ, նրա կարծիքով, մահը չէր գտնի նրան։ Դրանից հետո առևտրականը գնում է շուկա, գտնում մահվանը և հարցնում, թե ինչու է իր ծառային սպառնալից նշան արել։ Մահը պատասխանում է. «Դա սպառնալից նշան չէր, ես պարզապես զարմանքից ցնցվեցի։ Ես զարմացած էի, տեսնելով նրան Բաղդադում, քանի որ այսօր երեկոյան Սամարայում նրա հետ հանդիպում էր նշանակված»։

1952 թվականի հրատարակության իր նախաբանում Օ′Հարան գրում է, որ վեպի աշխատանքային անվանումը եղել է «Դժոխային պուրակ» (անգլ.՝ The Infernal Grove): Նա «Ժամադրություն Սամարայում» վեպի վերնագրի գաղափարն ստացել է այն ժամանակ, երբ Դորոթի Փարկերն իրեն պատմել է Մոեմի պիեսի պատմությունը։ Հարայի խոսքով՝ «Դորոթին չի հավանում անվանումը, (հրատարակիչ) Ալֆրեդ Հարքորթը չի հավանում անվանումը, իր խմբագիրներին դա չեն հավանում, ոչ մեկ չի հավանում, բացի ինձնից»։ Օ′Հարան այն նկարագրում է որպես «Ջուլիան Ինգլիշի մահվան անխուսափելիության» ցուցում։

Վեպում նկարագրվում է Ջուլիան Ինգլիշի կյանքը։ Վեպի հերոսը ամերիկյան միջին դասի տիպիկ ներկայացուցիչ է, որն իրագործել է կյանքում ընձեռնված բոլոր հնարավորությունները։ Հաջողակ ամուսնություն, տան գնում, փակ արտոնյալ ակումբներին անդամակցություն։ Այդուհանդերձ, այդ ամենն ի չիք է դառնում այն բանից հետո, երբ աշխարհիկ ընդունելություններից մեկի ժամանակ, սեփական քմահաճույքով, տրվում է վիսկիով բաժակը մի մարդու դեմքին շպրտելու գայթակղությանը, որը նույնիսկ իրեն անհայտ պատճառներով ազդում էր իր վրա։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «Modern Library» հրատարակչությունը «Ժամադրություն Սամարայում» վեպը ներառել է XX դարի անգլերեն լեզվով 100 լավագույն վեպերի ցանկում[1]։

2011 թվականին Time ամսագիրը գիրքը ներառել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն վեպերի ցանկում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «100 Best Novels». Modern Library. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «The List». 101books.net. 101 Books. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]