Թռչնի կաթ (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչնի կաթ
լեհական խոհանոց և Soviet cuisine?
Ենթատեսակbonbon? և կոնֆետ
Առաջացման երկիր Լեհաստան
Ստեղծման տարեթիվ1936
Հիմնականշոկոլադ և սուֆլե
 Ptasie mleczko Վիքիպահեստում

Թռչնի կաթ, հրուշակեղեն, որը պատրաստվում է հարած հավկիթներով։ Արտադրվում է ջնարակապատ կոնֆետ-սուֆլե կամ տորթի տեսքով և ունի նուրբ բաղադրություն։

Տորթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորթ՝ Թռչնի կաթ

Թռչնի կաթը առաջին տորթն է, որի համար խորհրդային ժամանակաշրջանում տրվել է արտոնագիր[1]։ Մինչ այդ չի եղել բաղադրատոմսերի արտոնագրման համակարգ։ Բաղադրատոմսի հեղինակն է հրուշակագործերի խումբ՝ մոսկովյան «Պրահա» ռեստորանի քաղցրավենիքի արտադրամասի ղեկավար Վլադիմիր Գուրալնիկը, Մարգարիտա Գոլովայի և Նիկոլայ Պանֆիլովի հետ միասին։ Գյուտի մասին հայտը տրվել է 1980 թվականի սեպտեմբերին, և 1982 թվականին բաղադրատոմսի հեղինակներին տրամադրվել է N925285 հեղինակային վկայական, որտեղ գրանցված էր արտադրության եղանակը։

Կոնֆետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաթեթև միջուկով մարշմելոու կոնֆետները սկսել են արտադրել 1936 թվականին Լեհաստանում մոտավորապես նույն բաղադրատոմսով, ինչ զեֆիրը, բայց առանց հավկիթի ավելացման, վարշավյան «Wedel» քաղցրավենիքի ֆաբրիկայի կողմից՝ ptasie mleczko անվանմամբ[2]։

Սննդի արդյունաբերության նախարարի Չեխոսլովակիա կատարած այցից հետո, 1967 թվականին, երբ նա հիացած էր տեղական արտադրության անչափ համեղ հարած կոնֆետներից, երկրի բոլոր քաղցրավենիքի ֆաբրիկաների ներկայացուցիչներին հրավիրեցին մոսկովյան «Ռոտ Ֆրոնտ» և հրուշակագործներին տրվեց առաջադրանք պատրաստել նմանատիպ կոնֆետներ, բայց առանց բաղադրատոմսի։ 1967 թվականին Վլադիվոստոկի հրուշակային ֆաբրիկան (տեխնոլոգ - Աննա Չուլկովա) մշակեց և սկսեց արտադրել կոնֆետներ «Թռչնի կաթ»։ Վլադիվոստոկի ֆաբրիկան միակն էր ԽՍՀՄ-ում, որը կատարել է այս կոնֆետների արտադրման պլանը. արտադրվեց 12 տոննա կոնֆետ, երբ բոլոր հրուշակային ֆաբրիկաներին տրվել էր առաջադրանք արտադրել 6 տոննա։ Հետագայում, շնորհիվ գործընթացի ավտոմատացման և արտադրման տեխնոլոգիայի փոփոխման, արտադրության ծավալը հասավ ամսական 35 տոննայի։ Բաղադրատոմսը և կոնֆետների պատրաստման տեխնոլոգիան ճանաչվեց լավագույնն ամբողջ ԽՍՀՄ-ում[3]։

Վլադիվոստոկի հրուշակեղենի ֆաբրիկայի տարբերակիչ յուրահատկությունը կայանում է այն, որ 1932 թվականից բաղադրատոմսերում օգտագործվում է Ծովեզրյա ագար-ագար (Անֆելցիա ջրիմուռի հանուկ)։

Այն ժամանակ ընդունված էր կիսվել բոլոր ֆաբրիկաների հետ բաղադրատոմսով և չյուրացնել բաղադրատոմսը։ Վլադիվոստոկի հրուշակեղենի ֆաբրիկան ուղարկում էր իր մասնագետներին սովորելու Թռչնի կաթի պատրաստման տեխնոլոգիան ամբողջ Հեռավոր Արևելքում։ Շատ ֆաբրիկաներ են արտադրում Թռչնի կաթ կոնֆետները և յուրաքանչյուրը ձգտում է ավելացնել իր վաճառքները։ Ընդ որում, արտադրողները հաճախ կատարելագործում են բաղադրատոմսը, ավելացնելով փոխարինիչներ և կոնսերվանտներ։ Դասական կոնֆետների պահպանման ժամկետը 15 օր է։ Այժմ արտադրել Թռչնի կաթ նշագրմամբ կոնֆետներ կարող են միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են Միացյալ հրուշակագործներ (Ռոտ Ֆրոնտ, Կրասնի Օկտյաբր, Բաբաևսկիյ) հոլդինգում։ Երկրում ինտելեկտուալ սեփականության ինստիտուտի կայացման փուլում նրանք գրանցեցին իրենց իրավունքն ապրանքային նշանի տեսքով օգտագործել այսպես կոչված «խորհրդային բրենդների» մեծամասնությունը, որոնք գործնականորեն արտադրվում էին Խորհրդային Միության բոլոր ֆաբրիկաներում։

Թռչնի կաթի առաջին փորձարարական խմբաքանակներ սկսեցին արտադրվել 1968 թվականից «Ռոտ Ֆրոնտ» ֆաբրիկայում։ Բայց բարդ տեխնոլոգիայի պատճառով խմբաքանակները մեծ չէին, բաղադրատոմսի փաստաթղթերը հաստատված չէին ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության նախարարության կողմից։

«Թռչնի կաթ»-ի ավանդական փաթեթավորումը ներառում է կոնֆետների 3 տեսակ.

Ամեն տեսակից պետք է լինի հավասար քանակությամբ և միայն ստանդարտ փաթեթավորմամբ - 300 գր.։

Վլադիվոստոկի ֆաբրիկան միակը չէ երկրում, որ պատրաստում է Թռչնի կաթ կոնֆետներ, Սախալինի հրուշակեղենա-մակարոնային կոմբինատը գործում է 1967 թվականից և արտադրում է Թռչնի կաթ կոնֆետներ օգտագործելով բնական ագար-ագար։ Անվանումը ընդունված է առևտրային նշանով։ Այս կոնֆետների թողարկման իրավունքը 2011 թվականի կեսերից տրված է միայն այն ձեռնարկություններին, որոնք գործում են ԽՍՀՄ ժամանակներից։ Նոր արտադրողները շարունակում են արտադրել այս հրուշակեղենը, բայց այլ անվանմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Люди смотрят на меня, как на космонавта! Автор торта «Птичье молоко» Владимир Гуральник — «Вечерке»
  2. Dear Valentine. The Warsaw Voice. January 31, 2007. A2007021256-13D17-GNW.
  3. «Молочные реки Анны Чулковой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]