Թոմ Ադամս
Թոմ Ադամս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Barbados Labour Party? |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ և Harrison College? |
Մասնագիտություն՝ | փաստաբան |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 24, 1931[1] |
Ծննդավայր | Բարբադոս |
Վախճանի օր | մարտի 11, 1985[1] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Բարբադոս |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Grantley Herbert Adams? |
Ջոն Մայքլ Ջեֆրի Մանինգհեմ Ադամս (անգլ.՝ Jon Michael Geoffrey Manningham Adams, ավելի հայտնի է որպես Թոմ Ադամս (անգլ.՝ Tom Adams), սեպտեմբերի 24, 1931[1], Բարբադոս - մարտի 11, 1985[1], Բարբադոս), բարբադոսցի քաղաքական և պետական գործիչ, անկախ Բարբադոսի երկրորդ վարչապետը 1976-1985 թվականներին[2]։ Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։ Վարել է ճիշտ քաղաքական կուրս, համագործակցել է Ռոնալդ Ռեյգանի ամերիկյան վարչակազմի հետ։ Եղել է 1983 թվականին Գրենադա ներխուժման կազմակերպիչներից մեկը։
Ծագում և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 24-ին Բրիջթաունում, Վեստ Ինդիայի և Բարբադոսի Ֆեդերացիայի առաջին վարչապետ Գրենթլի Հերբերտ Ադամսի ընտանիքում։ Ստացել է փիլիսոփայական, քաղաքական և տնտեսական կրթություն Բարբադոսի Հարիսոն քոլեջում և Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում։
Վերադառնալով կղզի՝ Ադամս կրտսերը միացել է Բարբադոսի Լեյբորիստական կուսակցությանը (ԲԼԿ), ոը հիմնադրել էր իր հայրը։ Աշխատել է որպես լրագրող։ Գրենթլի Ադամսի մահից հետո գլխավորել է ԲԼԿ-ը։
Կառավարության գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյբորիստ-ռեյգանիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԼԿ-ը հաղթել է 1976 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Վարչապետի պաշտոնում Թոմ Ադամսը փոխարինել է Էրրոլ Բարրոյին և դարձել է անկախ Բարբադոսի կառավարության երկրորդ ղեկավարը։ Զբաղեցրել է նաև ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ադամսի շուկայական տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է եղել, 1981 թվականի ընտրություններում ընտրական հաջողություններն ամրապնդվել են։ ԲԼԿ-ին տրված ձայների քանակը զգալիորեն ավելացել է։
Թոմ Ադամսի կառավարությունը կենտրոնացած էր անգլոսաքսոնական աշխարհի պահպանողական ուժերի, առաջին հերթին՝ Մարգարետ Թետչերի բրիտանական կառավարության և Ռոնալդ Ռեյգանի ամերիկյան վարչակազմի հետ սերտ համագործակցության վրա։ Ադամսը հանդես է եկել հակամոմունիստական հիմքի վրա արևելակարիբյան կղզային պետությունների ռազմաքաղաքական ինտեգրման օգտին։ Նա առաջարկել է Արևելակարիբյան պետությունների կազմակերպության շրջանակներում միացյալ զինված ուժերի ստեղծում[3]։
Ճամայկայի վարչապետ Էդվարդ Սիագայի և Դոմինիկյան Հանրապետության վարչապետ Յուջինիա Չարլզի հետ միասին Թոմ Ադամսը արևելակարիբյան տարածաշրջանում ձևավորել է ամերիկամետ ռեյգանական առանցք[4]։
Դերը գրենադյան իրադարձություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմ Ադամսի կառավարությունը թշնամաբար է վերաբերվել Գրենադայում Մորենիս Բիշոփի մարքսիստական կուսակցության՝ ՋՈւԵԼ նոր շարժման իշխանության գալուն։ Քաղաքական գաղթականները Ֆրենսիս Ալեքսիսի գլխավորությամբ Բարբադոսում կազմակերպել են Գրենադայի դեմոկրատական շարժումը։
1983 թվականի հոկտեմբերին Թոմ Ադամսը ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի ներխուժմանը Գրենադա։ Նա եղել է միջամտության նախաձեռնողներից մեկը և Բարբադոսի տարածքը տրամադրել ամերիկյան զորքերի համար որպես փոխաբեռնման կետի օգտագործելու համար։ Գրենադա է ուղարկվել Բարբադոսի զորախումբ, որի գործողությունները հատկապես կոշտ էին[5]։ Միանշանակ գրավելով Ռեյգանի կողմը՝ Ադամսը, այդպիսով, խնդիրներ է ունեցել Թետչերի հետ, որը դժգոհ էր Բրիտանական Համագործակցությանը պատկանող երկրում Միացյալ Նահանգների միակողմանի գործողություններից[6]։ Այդ նույն պատճառով վատացել են հարաբերությունները Կանադայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ[7]։
Մահը պաշտոնավարման ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմ Ադամսը մահացել է իր նստավայրում սրտի կանգից 53 տարեկան հասակում։ Նա դարձել է Բարբադոսի երեք վարչապետներից մեկը՝ Էրրոլ Բերոուի (1987) և Դևիդ Թոմփսոնի (2010) հետ միասին, որոնք մահացել են կառավարական պաշտոնավարման ընթացքում[8]։
Բարբադոսի կենտրոնական բանկը կոչվել է Թոմ Ադամսի ֆինանսական կենտրոն[9]։
Թոմ Ադամսը ամուսնացած էր, ուներ երկու որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ [1], New York Times
- ↑ 2nd Prime Minister Tom Adams 1976—1985
- ↑ America Invasion of Grenada: 30 Years On
- ↑ «Exclusive interview with Bernard Coard. Walks from prison after 26 years for killing Grenada's Prime Minister Maurice Bishop». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Margaret Thatcher’s files as Prime Minister, 1983
- ↑ Reagan apologised to angry Thatcher over Grenada, tapes reveal
- ↑ «Barbados PM David Thompson is dead». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Tom J M G M «Tom» Adams». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ադամս» հոդվածին։ |
|