Թոմաս Ստարզլ
Թոմաս Ստարզլ ֆր.՝ Thomas Earl Starzl | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Thomas Earl Starzl |
Ծնվել է | մարտի 11, 1926[1][2] |
Ծննդավայր | Լե Մարս, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 2017[3][1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Feinberg School of Medicine?, Westminster College? և Օստինի Տեխասի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և գիտնական |
Աշխատավայր | Փիթսբուրգի համալսարան և Կոլորադոյի համալսարան |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Ազգային բժշկական ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Ռոման Ֆրեդերիկ Ստարզլ |
Պարգևներ | Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ, Ազգային գիտական մեդալ, կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ, honorary doctorate of the University of Rennes I? և Prince Mahidol Award? |
Կայք | stiresearch.health.pitt.edu |
Թոմաս Ստարզլ (անգլ.՝ Thomas Earl Starzl, մարտի 11, 1926[1][2], Լե Մարս, Այովա, ԱՄՆ - մարտի 4, 2017[3][1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի վիրաբույժ-փոխպատվաստող, գիտնական, ժամանակակից փոխպատվաստման հիմնադիր։ Առաջինն է կատարել մարդու լյարդի փոխպատվաստումը, մշակել է իմունաճնշիչ թերապիայի մեթոդները, դոնորից օրգանների՝ բազմաօրգանային վերցման մեթոդիկան։ Հայտնի է որպես «ժամանակակից փոխպատվաստման հայր»[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Ստարլզը ծնվել է 1926 թվականի մարտի 11-ին Այովայի Լե Մարս քաղաքում՝ թերթի խմբագիր, ֆանտաստ գրող Ռոման Ֆրեդերիկ Ստարլզլի ընտանիքում։ Մանուկ հասակում երազում էր քահանա դառնալ, սակայն կաթնագեղձի քաղցկեղից մոր մահվանից հետո որոշում է բժիշկ դառնալ։ Ընդունվում է Միսսուրիի Վեսթմինսթերյան քոլեջ, որտեղ ստանում է կենսաբանության բակալավրի աստիճան։ Այնուհետև ավարտում է Չիկագոյի Նորթվեսթերն համալսարանի բժշկական դպրոցը, որտեղ 1950 թվականին ստանում է անատոմիայի մագիստրոսի, իսկ 1952 թվականին՝ նյարդաֆիզիոլոգիայի մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան։
Կոլորադոյի համալսարանում, այնուհետև Փիթսբուրգի համալսարանում (1962-1981) զբաղվել է փորձարարական և կլինիկական փոխպատվաստման հարցերով։ Հեղինակ կամ համահեղինակ է ավելի քան 2130 գիտական աշխատությունների, 4 գրքերի, ժողովածուներում 292 գլուխների, որի շնորհիվ նա համարվում է աշխարհի արդյունավետ գիտնականներից մեկը։ Կլինիկական բժշկության ոլորտում աշխարհի ամանաշատ մեջբերվող գիտնականներից մեկն է։
Հիմնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդու լյարդի առաջին փոխպատվաստումը 1963 թվականին, մարդու լյարդի առաջին հաջող փոխպատվաստումը 1967 թվականին[5]
- 1982 թվականին ցիկլոսպորինի և 1991 թվականին տակրոլիմուսի կլինիկական կիրառման մշակումը
- Դոնորական օրգանների վերցման, պահպանման և փոխպատվաստման տեխնիկական հնարքների մշակումը
- Բնածին նյութափոխանակային հիվանդությունների գենային թերապիայի սկզբունքների մշակումը
- Հետվիրահատական բարդությունների առաջացման վրա իմունաճնշիչ թերապիայի ազդեցության ուսումնասիրումը
- Վեցամյա աղջկան լյարդի և սրտի առաջին միաժամանակյա փոխպատվաստում[6]
- Իմունային հանդուրժողականության համար գենետիկական խիմերիզմի գաղափարը
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է Բարբարա Ջուն Բրազերսի հետ, ում հետ ունեցել է 3 երեխա՝ Թիմոթին, Ռեբեկան և Թոմասը։ 22 տարվա ընտանեկան համատեղ կյանքից հետո զույգը 1980 թվականին ամուսնալուծվում է։ Մեկ տարի անց Ստարլզն ամուսնանում է իր գործընկերուհու՝ Ջոյ Քոնգերի հետ։ Վերջին տարիներին միայնակ էր։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Լասկերի մրցանակ (2012)
- Gustav O. Lienhard Award (2009, National Institute of Medicine)[7]
- ԱՄՆ ազգային գիտական մեդալ (2004)
- Physician of the Year Award for Lifetime Achievement (2009)[8]
- Ջոն Սքոթի մեդալ (2004)[9]
- David M. Hume Memorial Award (National Kidney Foundation)
- Brookdale Award in Medicine (American Medical Association)
- Bigelow Medal (Boston Surgical Society)
- City of Medicine Award
- Distinguished Service Award (1991, American Liver Foundation)
- Ուիլյամ Բոմոնթի մրցանակ (1991)
- Peter Medawar Prize (The Transplant Society)
- Jacobson Innovation Award (American College of Surgeons)
- Lannelongue International Medal (1998, Academie Nationale De Chirurgie)
- Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Парижская медицинская академия — 1820.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Thomas Starzl, father of organ transplantation, dies at 90
- ↑ Cronin Mike (2010-01-29)։ «Starzl, Tribune-Review reporters claim Carnegie Science Awards»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-30-ին։ Վերցված է 2011-05-21
- ↑ Milestones in Organ Transplantation National Kidney Foundation
- ↑ New York Times. February 20, 1990. New Liver for Stormie Jones. Retrieved on July 2, 2007.
- ↑ Roth Mark (2009-10-12)։ «Starzl receives national award»։ Pittsburgh Post-Gazette (Pittsburgh, PA)։ Վերցված է 2009-10-12
- ↑ Associated Press, Transplant pioneer Starzl to receive award, 2009-03-18, Pittsburgh Post-Gazette, accessdate=2009-03-18(չաշխատող հղում)
- ↑ Anderson Maria W. (2004-11-25)։ «2004 John Scott Awards - Thomas Starzl and Barry Trost recognized in awards that aim to reward contributions to mankind»։ The Scientist (Philadelphia, PA)։ Վերցված է 2009-11-16
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Starzl, Thomas (1992)։ The Puzzle People: Memoirs of a Transplant Surgeon։ Pittsburgh: University of Pittsburgh Press։ ISBN 0-8229-3714-X
- «President gives Starzl highest prize» by Maeve Reston, Pittsburgh Post-Gazette, February 14, 2006, retrieved March 11, 2006
- «Pitt names tower after transplant pioneer» by Anita Srikameswaran, Pittsburgh Post-Gazette, March 11, 2006, retrieved March 11, 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմաս Ստարլզի փոխպատվաստման ինստիտուտ Archived 2010-06-12 at the Wayback Machine.
- Автобиографическая книга Т. Е. Старзла «Люди-конструкторы: мемуары хирурга-трансплантолога» на Google Books (անգլ.)
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 2017 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Փոխպատվաստողներ
- Վիրաբույժներ
- Ամերիկացի գիտնականներ