Թխման կաղապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
XIX դարի վերջի և XX դարի սկզբի թխման կաղապարներ

Թխման կաղապար, հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի (կարկանդակների, տորթերի և թխվածքաբլիթների) և այլ ուտեստների պատրաստման համար կիրառվող խոհանոցային կահկարասու առարկա՝ միկրոալիքային վառարանի, հացթխման վառարանի կամ հրուշակարանի վառարանի օգտագործմամբ: Թխման առաջին կաղապարները կերամիկայից էին: Այժմ առավել տարածված են էմալապատ կամ ցինկապատ մետաղից պատրաստված թխման կաղապարները՝ հաճախ հրակայուն ծածկույթով: Բացի այդ, արտադրվում են նաև թխման թափանցիկ կաղապարներ, որոնք պատրաստվում են բորոսիլիկատե ապակուց: Վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում թխման սիլիկոնե կաղապարները, որոնք, ի տարբերություն մետաղյա կաղապարների, ճկուն են, ինչն ավելի հարամրավետ է պատրաստի թխուկը[1] հանելու համար:

Թխման կաղապարը հեղուկ խմորն (կաթնահունց կամ բիսկվիթային) ու յուղալի միջուկները պաշտպանում է արտահոսքից, մինչ դրանցում պարունակվող սպիտակուցը վառարանի բարձր ջերմաստիճանից մակարդվի և թանձրացնի զանգվածը: Այդ իսկ պատճառով դրոժային խմորից պատրաստված հացաբուլկեղենի համար թխման կաղապարներ հազվադեպ են օգտագործվում: Առանց հրակայուն ծածկույթի կաղապարներն անհրաժեշտ է յուղապատել, որպեսզի պատրաստի թխուկը չկպչի կաղապարին: Յուղապատված կաղապարների մեջ երբեմն նաև ալյուր կամ մանրացված պաքսիմատ են ցանում:

Կեքսերի, պանետոնեի, կուլիչների թխման խոր կաղապարները փոխառնված են կաթսաներից և չուգունե անոթներից, ավելի ուշ կենտրոնում առաջացած անցքը ծառայում էր ջերմաստիճանի հավասարաչափ բաշխման համար: Ուղղանկյունաձև կաղապարներն ունեն գրեթե հավասար բարձրություն և լայնություն և սովորաբար օգտագործվում են կաթնահունց խմորի, մսակարկանդակի և հացի թխման համար: Տափակ, քանդովի կաղապարները սովորաբար շրջանաձև են և կազմված 2 մասից՝ կարգավորվող լայնությամբ կողմնային պատից և հիմքից, և օգտագործվում է տորթերի թխման համար: Բացի մեծերից, կան նաև թխման մանր կաղապարներ (օրինակ՝ մաֆինների)՝ տապակի ձևով, և կաղապարներ՝ Սուրբծննդյան կամ զատկային թխվածքաբլիթների: Երկար, ուղղանկյունաձև, բաժականման բոքոն հացի, ինչպես և հենց բոքոնի թխման կաղապարներն ստացել են «պուլման հաց» անունը՝ երկաթուղու պուլման վագոնի[2] համանմանությամբ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.
  2. Анна Китаева Домашний хлеб. — Москва: Эксмо, 2012. — С. 110. — 224 с. — ISBN 978-5-699-57554-1

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Формы для печенья и выпечки // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 659. — 770 с.
  • Похлёбкин, Вильям Васильевич Формы // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 376. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Формы для выпечки // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.