Թիմուր Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմուր Ռոդրիգես
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1979(1979-10-14)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՊենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՊենզայի Վ. Բելինսկու անվան պետական ​​մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունկատակերգու, հեռուստահաղորդավար, դիջեյ, երգիչ, դերասան, հաղորդավար, շոումեն և ՈՒՀԱ-ի խաղացող
Կայքtrodriguez.ru
 Timur Rodrigez Վիքիպահեստում

Թիմուր Քերիմով (ավելի հայտնի Ռոդրիգես Թիմուր բեմական անունով, 1979 թվական հոկտեմբերի 14 Պենզա)–ռուս շոումեն, երգիչ, հաղորդավար, դերասան։ Մասնակից է ՈւՀԱ, Comedy Club, Մեկը մեկի, Սառցադաշտային ժամանակաշրջան և մի շարք այլ հեռուստատեսային նախագծերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պենզայում, տիկնիկային թատրոնի դերասանի ընտանիքում, ադրբեջանցի Միքայել Կերեմովի և հրեա Զլաթա Եֆիմովնա Լեվինոյ՝ թարգմանիչներ, գերմաներեն և անգլերեն լեզվի ուսուցիչներ։ Ավարտել է Պենզայի թիվ 67 միջնակարգ դպրոցը[2]։

2001 թվականին ավարտել է Վ.Գ.Բելինսկու անվան Պենզայի պետական մանկավարժական համալսարանը , օտար լեզուների ֆակուլտետ, ֆրանսերեն-անգլերեն բաժին ըստ մասնագիտության «ֆրանսերենի և անգլերենի ուսուցիչ»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին–Աննա Դեվոչկինա։ Ամուսնության առաջարկությունը իր ապագա կնոջը Թիմուրը կազմակերպել է Էտնա հրաբուխի գագաթին։ 2007 թվականին նրանք ամուսնացել են։
  • Որդի–Միգել (ծնվել է 2009 թվականի մարտի 10–ին)[3].
  • Որդի–Դանիել(ծնվել է 2012 թվականի հոկտեմբերի 31–ին)[4].

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային ճանապարհը նա սկսել է մասնակցելով «MTV Россия» հեռուստաընկերության կողմից անցկացված «Стань VJ MTV» մրցույթին, որտող նա հաղթանակ տարավ։ Որից հետո Թիմուրը դարձավ հեռուստաընկերություններից մեկի հաղորդավար և «Хит FM» ռադիոկայանի դիդջեյ՝ իր պաշտոնական ձայնով։ Լայնորեն հայտնի դարձավ Comedy Club (2005—2008) շոուին մասնակցելով։ 2009 թվականին լույս տեսավ իր առաջին երգը «Լսիր քո մարմնին» վերնագրով, դրա հետքերով նա Անի Լորակի հետ համատեղ ձայնագրեց «Տարվածություն» երգը ,իսկ աշնանը տեսահոլովակը։ Արտիստները բացեցին Муз-ТВ 2010 թվականի մրցանակը և առաջադրվեցին «Տարվա դուետ» կատեգորիայում։

Երգի հետ միասին նա շարունակեց իր ճանապարհը դեպի հեռուստատեսություն, նա դարձավ ТНТ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պարերը առանց կանոնների» և «Բեշենլ Դյեոգրաֆիկ» ծրագրերի հաղորդավարը։ 2010 թվականին նա թողարկեց «Քո մասին» սինգլը, որը ստացավ «Ոսկե գրամոֆոնը»՝ Ռուսական ռադիո Ուկրաինայի կողմից։

2011 թվականին լույս է ընծայվել «Out in Space» երգը։ Հետո թողարկվեցին «Ավելի լավ չի լինի», «Welcome to the night», «Ես հավատում եմ քո սիրուն» և «Heroes» երգերը, որոնք տեղ գտան «Քո մասին» դեբյուտային ալբոմում, որի շնորհանդեսը նշանավորվեց «Իզվեստիա» սրահում կայացած մենահամերգով։

Հնչյունավորեց մուլտֆիլմեր, որոնց մեջ էին «Angry Birds մուլտֆիլմ», «Քնի պահապանները», «Շարժիր լաստերով», «Տուրբո»։

2013 թվականի գարնանը Ռոդրիգեսը մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաալիքի կողմից կազմակեպված «Մեկը մեկին» երաժշտական շոուին, որտող նա ներկայացել է Մայքլ Ջեքսոնի, Ջեյմս Բրաունի, Ռեյ Չարլզի, Միք Ջագերի, Լյուդմիլա Գուրչենկոյի և մյուսների կերպարներով։ Ավարտելով նախագիծը նա դարձավ «Հասցնել մինչև կեսգիշեր» ժամանցային նախագծի հաղորդավարը Ալեքսեյ Չումակովի հետ միասին՝ Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաալիքում;

2015 թվականին թողարկեց իր «Նոր աշխարհ» մինի ալբոմը, ամբողջ նյութը գրել է Թիմուրը։

Ռոդրիգեսը դարձավ առաջին փոփ արտիստը, ով ստացել է իրավունք անցկացնել իր մենահամերգը Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի պատերի ներսում։ Ինչպես նաև նախագծի շրջանակներում ներկայացվեց սցենարիստ Թիմուր Ռոդրիգեսի «Նոր աշխարհ» կարճամետրաժ ֆիլմը, որում գլխավոր դերերը խաղացին Սվետլանա Խոդչենկովան և Կոնստանտին Խաբենսկին[5].։ Խաբենսկիի հետ միասին Ռոդրիգեսը համատեղում է աշխատանքը բարեգործական «Մաուգլիի սերունդները» ներկայացման մեջ[6]. ։

2017 թվականին թողարկեց «Անխոհեմ», «Թամարա» և «Քո հետքերով» տեսահոլովոկը։

Մասնակցել է «Գալչոնոկ» ֆոնդի կողմից ներկայացվող «Մարդիկ և թռչյունները» բարեգործական ներկայացմանը, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24–ին «Ազգերի թատրոն»–ում[7]։

2019 թվականի փետրվարից սկսած եղել է «Մեկը մեկի» նախագծի «ազգային» եթերաշրջանի ժյուրին, որը ցուցադրվել է Ռոսիա 1 հեռուստաալիքով, իսկ 2020 թվականի մարտից սկսված «Դիմակ» երաժշտական շոուի ժյուրի, որը կազմակեպել է ՆՏՎ հեռուստատեսությունը[8]

Հաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – Պահեստային բնազդ – ռեփեր
  • 2006 – Ոսկե սկեսուր – Պավել, Կրիմովի բիզնես գործընկեր
  • 2008Միասին երջանիկ (հեռուստասերիալ) – դերասան, խաղալով Տյոմա Բուլկինի դերը («Միասին չենք շոգեխաշվում»)
  • 2008 – Զինվորներ։ Նոր զորակոչ – դիզայներ
  • 2010 – Մոսկվացիները – մի քանի սերիայում
  • 2011 – Ալադինի նոր արկածները – կախարդական ապրանքների վաճառող
  • 2011 – Սիրային հարաբերություններ աշխատանքում։ Մեր օրերում – շոումեն
  • 2012 – Կարմիր գլխարկ – որսորդ
  • 2014 – Մայրիկներ 3 – Արկադիուս
  • 2020 – Արմատներ – քամեո

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – Շարժիր լաստերով – Սեմմի[11]
  • 2010 – Կենդանիների միություն – աքլոր Շարլ[12]
  • 2011 – Գնոմեոն և Ջուլիետը – Լորենցո[13]
  • 2011 – Իմ ընկերը գազանանոցից է – կապիկ Դոնալդ[14]
  • 2012 – Մոխրոտիկ Ամբողջ արագությամբ առաջ – Արքայազն[15]
  • 2012 – Քնի պահապաններ – Ледяной Джек[16]
  • 2013 – Տուրբո – Խխունջ Տուրբո[17]
  • 2014 – Ամազոնիա գոյատևման ուղեցույց – Կապուչին Տիմա[14]
  • 2016 – Angry Birds ֆիլմում – Չակ[18]
  • 2017 – Լեգո ֆիլմ Նինջագո – Լլոյդ[19]
  • 2019 – Angry Birds ֆիլմի երկրորդ եթերաշրջան – Չակ[20]
  • Մուլտֆիլմերի հնչյունավորում
  • 2009 – Մեր Մաշան և կախարդական ընկույզը – Բորկա
  • 2014 – Բելկան և Ստրելկան Լուսնային արկածներ – Բոննի
  • 2021 – Նկարում ենք հեքիաթներ – Հեքիաթի տղամարդկանց դերեր (երկրորդ եթերաշչջանից սկսած)
  • 2021 – Բուկա։ Իմ սիրելի հրեշը – Նապաստակ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քո մասին» (2013 թվական նոյեմբեր)
  • «Նոր աշխարհ» (Մինի ալբոմ,2015 թվականի սեպտեմբեր)
  • «Հիփ–հոթերներ։ Օրֆեյ և Էվրիդիկա» (ալբոմ Noize MC; Հրավիրված) (2018 թվական մայիս)

Վիդեոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2009 «Տարվածություն» (feat. Անի Լորակ) Պավել Խուդյակով «Քո մասին»
2010 «Քո մասին»
2011 «Out in Space»
«Ավելի լավ չի լինի» Սերգեյ Տկաչենկո
2012 «Welcome to the Night»
«Jump» (feat. DJ Smash) Պավել Խուդյակով TBA
«Ես հավատում եմ քո սիրուն» Սերգեյ Տկաչենկո «Քո մասին»
2013 «Heroes»
Երաժշտության մեջ 2014 թ style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Առանց ալբոմ
«Հիշողության բեկորներ» «Նոր աշխարհ»
style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ
«Մայրիկ» / «Show Me» OST Մայրիկներ 3
Երաժշտության մեջ 2015 թ «Կանգնեք» Ալեքսանդր Իգուդին «Նոր աշխարհ»
Երաժշտության մեջ 2017 թ «Անխոհեմ»[21] style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ
«Թամարա»[22] style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ
«Քո հետևից»[23] style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Феликс Вишневецкий (2011 թ․ սեպտեմբերի 30). «Тимур Родригес: «Когда у тебя отец азербайджанец, в доме не может звучать плохая музыка»». 1news.az (ռուսերեն).
  3. Тимур Родригез впервые появился на людях с сыном // kp.ru (3 августа 2009 года)
  4. Популярный шоумен и певец Тимур Родригез стал отцом во второй раз // hello.ru (28 января — 04 февраля 2013 года) Արխիվացված 2013-10-26 Wayback Machine
  5. Константин Хабенский и Светлана Ходченкова снялись в фильме Тимура Родригеза // ru.hellomagazine.com (18 февраля 2015 года)(չաշխատող հղում)
  6. Хабенский и Родригез: О поколении Маугли, добрых делах и детях // yuga.ru (27 июня 2014 года)
  7. В Театре Наций состоится единственное представление спектакля «Люди и Птицы» // cosmo.ru (23 мая 2017 года)
  8. Маска // Передачи телекомпании НТВ
  9. О проекте «Успеть до полуночи» на Первом канале // 1tv.ru
  10. ВИДЕО. Премьерный выпуск программы «Успеть до полуночи» на Первом канале // 1tv.ru (7 сентября 2012 года)
  11. «Провалы Тимура Родригеза не мешают его гордости». Собеседник. 2014 թ․ նոյեմբերի 13.
  12. ««Союз зверей»: Видеоинтервью с Тимуром Родригезом». КиноПоиск. 2010 թ․ հոկտեմբերի 5.
  13. История любви садовых гномов : " Кино " " Издательский Дом «Новый Взгляд» " Издательский Дом «Новый Взгляд» "
  14. 14,0 14,1 «Тимур Родригез отправляется в тропические джунгли». Русское радио. 2014.
  15. «Тимур Родригез стал принцем, а Лера Кудрявцева из-за него потеряла зуб». Теленеделя. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Тимур Родригез стал Хранителем Снов». 7 дней. 2012 թ․ հոկտեմբերի 8.
  17. ««Турбо» с Тимуром Родригезом». Cosmopolitan. 2013 թ․ նոյեմբերի 26.
  18. «Angry Birds в кино заговорят страшно знакомыми голосами». ПрофиСинема. 2016 թ․ ապրիլի 6.
  19. «Российская премьера "ЛЕГО Ниндзяго Фильм"». Film.ru. 2017 թ․ սեպտեմբերի 18.
  20. «Ирина Горбачёва и Елизавета Арзамасова стали сердитыми птичками». Кино-театр.ру. 2019 թ․ հուլիսի 30.
  21. Նա վերադարձել է ։ «խենթ» Թիմուր Ռոդրիգես թողարկեց «Թանկ» տեսահոլովակը ճգնաժամի մեջ // cosmo.ru (2017 թվական մարտի 1)
  22. «Թամարա»։ Ալլա Միխեևան Թիմուր Ռոդրիգեսի տեսահոլովակում, նկարահանված նրա կնոջ խորհրդով, սիրուհու դերում // ru.hellomagazine.com (11 мая 2017 года)
  23. Թիմուր Ռոդրիգեսը թողարկեց տեսահոլովակը // 7days.ru (2017 թվական սեպտեմբերի 18)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]