Նոր ալիք (մրցույթ)
Նոր ալիք | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական փառատոն, ամենամյա երգի մրցույթ և television franchise? |
Ստեղծող | Իգոր Կրուտոյ, Ռայմոնդ Պաուլս |
Արտադրող երկիր | ![]() |
Հեռարձակում | |
Սկզբնական եթեր | 2002 |
Պաշտոնական կայք |
«Նոր ալիք» (անգլ.՝ New Wave, ռուս.՝ Новая Волна, լատիներեն՝ Jaunais Vilnis), ամենամյա միջազգային մրցույթ։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը Իգոր Կրուտոյինը և Ռայմոնդ Պաուլսինն է[1][2][3]:
2008 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է նաև Մանկական Նոր Ալիք, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին՝ Մոսկվայում։
Մրցույթի կազմակերպիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսին և Իգոր Կրուտոյին[4]: Մրցույթի ռեժիսորն է Ալեքսանդր Ռևզինը[5]:
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին 14 տարիների ընթացքում «Նոր ալիքը» անցկացվել է Լատվիայի ծովափնյա Յուրմալա քաղաքում, սակայն 2015 թվականին այն տեղափոխվել է Սոչի՝ Ռուսաստանի Դաշնություն[6]:
Մրցույթի հիմնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում մրցույթի օրհներգը Ստաս Նամինի «Յուրմալա» երգն էր: Մինչև 2014 թվականը այն կատարում էին մրցույթի մասնակիցները՝ բացման արարողության ժամանակ։ 2007 թվականին որպես նոր հիմն գրվեց «Ցտեսություն, Յուրմալա» երգը (խոսքերի հեղինակ` Իգոր Նիկոլաև, երաժշտության հեղինակ՝ Իգոր Կրուտոյ): 2007-2014 թվականներին երգը կատարվել է «Նոր ալիքի» փակման ժամանակ։ 2015-2021 թվականների բացման պաշտոնական երգը նոր «Чем измерить Сочи» երգն էր, խոսքերի հեղինակը Օլեգ Գազմանովն էր, իսկ երաժշտության հեղինակը՝ Իգոր Կրուտոյը։ Փակման երգը նոր՝ «Տոնն անցավ» երգն էր, խոսքերի հեղինակը՝ Իգոր Նիկոլաևը, իսկ երաժշտության հեղինակը՝ Իգոր Կրուտոյը։
Մասնակիցների վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված աղյուսակները ցույց են տալիս «Նոր ալիքի» մասնակից երկրների վարկանիշը 2002-2021 թվականը։
№ | Երկիր | Ⅰ | Ⅱ | Ⅲ | Ընդհանուր մասնակցություններ |
Ընդհանուր մասնակիցներ |
---|---|---|---|---|---|---|
1 | Ռուսաստան | 4 | 4 | 3 | 19 | 66 |
2 | Հայաստան | 4 | 2 | 0 | 15 | 16 |
3 | Վրաստան | 2 | 1 | 2 | 10 | 11 |
4 | Լատվիա | 2 | 1 | 1 | 16 | 17 |
5 | ԱՄՆ | 2 | 1 | 0 | 8 | 8 |
6 | Մոլդովա | 2 | 1 | 0 | 7 | 7 |
8 | Խորվաթիա | 2 | 0 | 0 | 2 | 2 |
9 | Ուկրաինա | 1 | 6 | 3 | 17 | 29 |
10 | Իտալիա | 1 | 3 | 1 | 11 | 11 |
11 | Ինդոնեզիա | 1 | 1 | 0 | 3 | 3 |
12 | Կուբա | 1 | 0 | 1 | 2 | 2 |
13 | Ուզբեկստան | 1 | 0 | 0 | 6 | 6 |
14 | Ալբանիա | 1 | 0 | 0 | 1 | 1 |
15 | Ղազախստան | 0 | 1 | 0 | 17 | 18 |
16 | Բուլղարիա | 0 | 1 | 0 | 6 | 6 |
17 | Վիետնամ | 0 | 0 | 2 | 2 | 2 |
18 | Էստոնիա | 0 | 0 | 1 | 6 | 6 |
19 | Գերմանիա | 0 | 0 | 1 | 5 | 5 |
20 | Իսպանիա | 0 | 0 | 1 | 4 | 4 |
21 | Հունաստան | 0 | 0 | 1 | 3 | 3 |
22 | Լեհաստան | 0 | 0 | 1 | 3 | 3 |
Ստորև թվարկված երկրները մասնակցել են մրցույթին, սակայն դեռևս չեն ընդգրկվել լավագույն եռյակում (մասնակցությունների/մրցակիցների թիվը մեկ երկրի համար նշված է կոտորակի միջոցով).
- Ավստրալիա 1/1
- Ավստրիա 1/1
- Ադրբեջան 4/4
- Բելոռուս 10/10
- Բրազիլիա 2/2
- Միացյալ Թագավորություն 2/2
- Դանիա 1/1
- Իսրայել 9/9
- Իռլանդիա 1/1
- Ղրղզստան 6/6
- Կանադա 3/3
- Չինաստան 2/2
- Լիտվա 7/7
- Մալթա 1/1
- Մեքսիկա 1/1
- Նիգերիա 1/1
- Նորվեգիա 1/1
- Ռումինիա 2/2
- Հյուսիսային Մակեդոնիա 1/1
- Տոգո 1/1
- Թուրքիա 1/1
- Ֆինլանդիա 5/5
- Ֆրանսիա 1/1
- Շվեյցարիա 1/1
- Շվեդիա 2/2
- Չեխիա 1/1
Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նոր ալիք» մրցույթի այլընտրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից Լայմա Վայկուլեն Յուրմալայի Ձինտարի համերգասրահում կազմակերպում է «Laima Rendezvous Jurmala» միջազգային երաժշտական փառատոնը[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сегодня в Юрмале начинается "Новая Волна" - Рига, Латвия туризм, афиша, город». www.meeting.lv. Վերցված է 2024-08-28-ին.
- ↑ «Вместо «Новой волны» в Юрмале состоится фестиваль Лаймы Вайкуле - Свежие новости» (ռուսերեն). 2015-04-10. Վերցված է 2024-08-28-ին.
- ↑ Новости, Р. И. А. (20090730T1113). «История конкурса исполнителей "Новая волна". Справка». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2024-08-28-ին.
- ↑ «Раймонд Паулс: "Интриги на «Новой волне» были всегда"» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ. դեկտեմբերի 18-ին.
- ↑ ««Новая волна» культурного шока» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ. դեկտեմբերի 18-ին.
- ↑ «New Wave song festival could switch to Crimea». eng.lsm.lv (անգլերեն). Վերցված է 2024 թվականի օգոստոսի 28-ին.
- ↑ «Формула Лаймы» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. հունվարի 09-ին. Վերցված է 2023 թ. դեկտեմբերի 18-ին.
- ↑ ««Если ничего не делать, отношения между странами не наладятся»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ. դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր ալիք (մրցույթ)» հոդվածին։ |
|