Թիմոթի Գրանադերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմոթի Գրանադերոս
Ծնվել էսեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1] (37 տարեկան)
ԾննդավայրPortage, Քալամազու շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան և Portage Northern High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և մոդել

Թիմոթի Գրանադերոս կրտսեր (անգլ.՝ Timothy Granaderos Jr., սեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1], Portage, Քալամազու շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում կատարած Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 9-ին ԱՄՆՄիչիգան նահանգի Իպսիլանտի քաղաքում և մեծացել է Փորթեյջ քաղաքում, հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես՝ մոդելություն և դերասանություն ուսումնասիրելու։ Նա Թիմ և Քրիստին Գրանադերոսների որդին է։ Թիմոթին ունի ավագ քույր՝ Էլիսոնը, ով մեյքափ արտիստ է և կրտսեր եղբայր՝ Ուիլը։ Թիմոթին արմատներով Ֆիլիպիններից է[2]։

Նա ավարտել է Portage Northern High School դպրոցը, հետո սովորել է Միչիգան նահանգի համալսարանում, որտեղ գովազդ էր ուսումնասիրում և խաղում էր ֆուտբոլային թիմում[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին դերասանական աշխարհ մտնելուց առաջ, նա աշխատել է որպես «Committed» ֆիլմի ռեժիսորի օգնական։

2016 թվականին նա «T@gged» վեբ սերիալում կատարել է Աշ Ֆրանկլինի դերը։ Նա նաև հայտնվել է «In the Vault» շոույում որպես Թեյլոր Փրայս։

Սկզբում, Գրանադերոսը մասնակցել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի կերպարներ Ջասթին Ֆոլեյի, Թոնի Պադիլայի և Ջեֆ Աթկինսի դերերի լսումներին, սակայն վերջում նրան է հասել Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզի դերը[5]։ Նա հայտնվել է հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում։ Երրորդ եթերաշրջանում նա կանոնավոր կերպով է հայտնվել։

Թիմոթին Silver Mass Entertainment-ի և The GERSH Agency-ի ներկայացուցիչն է[6][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 Carefree Բրեդ Կարճամետրաժ ֆիլմ
2015 Up Next Կուրտ Կարճամետրաժ ֆիլմ
2015 Սպանելով կենդանիներին Killing Animals Նիք Դոբս
2015 Րոպեում սրտի 128 զարկ We Are Your Friends Preppy Guy # 1
2015 Ստուդիա սիթի Studio City Մաթեո Հեռուստատեսային ֆիլմ
2016 The Standoff Ջեք Գութրի
2017 Երկվորյակը The Twin Դերեք/Թայլեր
2017 The Archer Դանիել
2018 The One That Rolled Away Կարճամետրաժ ֆիլմ
2018 How May We Hate You? Հեռուստատեսային ֆիլմ
2020 Keep Hope Alive Հանկ Ալվարո Հետարտադրություն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 Lab Rats Գրիֆիբ Սերիա՝ «Llama Drama»
2014 CSI: Crime Scene Investigation Պատանի տղա Սերիա՝ «De Los Muertos»
2014 Լիվ ու Մադի Liv and Maddie Փոստատար Սերիա՝ «Flashback-A-Rooney»
2015 Undateable Ջեյք Սերիա՝ «Candace's Boyfriend Walks Into a Bar»
2015 Chasing Life Գաբի 2 սերիա՝ «Truly Madly Deeply», «The Last W»
2016-2018 T@gged Աշ Ֆրանկլին 1-3 եթերաշրջաններ (Գլխավոր) վեբ սերիալ, 31 սերիա
2016 Rosewood Լեյն Պիվեն Սերիա՝ «Forward Motion & Frat Life»
2017-2019 13 պատճառ՝ ինչու 13 Reasons Why Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզ 1-2 եթերաշրջաններ (Կրկնվող), 3-րդ եթերաշրջան (Գլխավոր), 33 սերիա
2017 In the Vault Թեյլոր Փրայս 1 եթերաշրջան (Գլխավոր), 8 սերիա
2017, 2019 Runaways Լուկաս 3 սերիա՝ «Reunion», «Fifteen», «Cheat the Gallows»
2019 Betch Թիմ Սերիա՝ «I think I'm just gonna have to play all the lesbians»

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Արտիստ Անվանում
2011 Selena Gomez & the Scene «Love You Like a Love Song»
2015 Tamara Laurel «Whiskey»
2017 Fall Out Boy «Champion»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Rodriguez, Victoria (2018 թ․ մայիսի 30). «"13 Reasons Why" Star Timothy Granaderos Confirms Cameo in "Love You Like A Love Song" Music Video». Seventeen.
  3. «Tim Granaderos - Men's Soccer». Michigan State University Athletics (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Q&A: Timothy Granaderos». Furthermore from Equinox. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. https://www.seventeen.com/celebrity/a20776549/monty-13-reasons-why-season-2-timothy-granaderos/
  6. Nellie Andreeva,Denise Petski (2018 թ․ սեպտեմբերի 7). «'13 Reasons Why': Timothy Granaderos & Brenda Strong Upped To Series Regulars For Season 3 – Deadline». Deadline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Petski, Nellie (2018 թ․ սեպտեմբերի 7). «'13 Reasons Why': Timothy Granaderos & Brenda Strong Upped To Series Regulars For Season 3 Of Netflix Series».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]