Թիթեռը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիթեռը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱնդրեյ Խրժանովսկի
ՍցենարիստՌոզա Խուսնուտդինովա
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն588 վայրկյան
Թվական1972

«Թիթեռը» , մուլտֆիլմ, առակ[1]։ Ռեժիսոր՝ Անդրեյ Խրժանովսկի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան բռնել է շատ թիթեռներ, նրանց տեղավորել է փակ բանկայի մեջ և քնել է։ Երազում նա մի մեծ թիթեռնիկի գերի է դարձել, որը թիթեռնացանցով նրան տարել է գետնի վրայով։ Տղան հասկացել է, որ յուրաքանչյուր կենդանի էակ պետք է ազատ լինի, և բացել է բանկայի բերանը...

Ստեղծագործողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկի
սցենարիստ Ռոզա Խուսնուտդինովա
նկարիչ–բեմադրող Արկադև, Գելի Վիտալևիչ, Նովել–Սոբոլև, Յուրի Ալեքսանդրովիչ, Յուրի Նոլև–Սոբոլյով
անիմատոր Անատոլի Աբարենով, Յանա Վոլսկայա,Յուրի Կուզյուրին,
Լեոնիդ Նոսիրև,Վալերի Ուգարով,Նիկոլայ Ֆեոդորով
օպերատոր Ելենա Պետրովա
կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկե
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
ասիստենտ Զ․ Կրեդուշինսկայա,Վ․ Գիլյարովա, Ն․ Նիկոլաևա
խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
մոնտաժ Մ․ Տրուսովա
տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Մասնակիցների հետ տարվող աշխատանքներին մասնակցել է նկարիչ Նիկոլայ Կոշկինը։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նշանավորվել է կինոփառատոններում ձեռք բերված մրցանակներով[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտաբերվել, հնչել է միայն Ալֆրեդ Շնիտկեի երաժշտությունը։

Տեսահրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002թվականին մուլտֆիլմը թողարկվել է տեսասկավառակով՝ «Ռուսական անիմացիայի վարպետները» հավաքածուով՝ անգլերեն ենթագրերով, որից հետո թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետները–2»[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերում հոդվածից․

Համադրման դժվարությունը, գեղարվեստական հնարավորությունների հարստությունը ենթադրում են ավելի մեծ չափով արտահայտման պարզություն, միջոցների ընտրության խստություն, որն առանձնապես կարևոր է ոչ մեծ ծավալներով ստեղծագործության դեպքում։ «Ես կցանկանայի, որ բեմը նույնքան նեղ լիներ, որքան լարախաղացի պարանը․ դա կնվազեցներ որոշ անհմուտ մարդկանց բեմում հայտնվելու ցանկությունը»։ Գիթեի այս տողերն ինձ համար նույնացվում են նրա մուլտիպլիկացիոն խորհրդավոր մշակույթի հետ, այդ տողերը կարելի էր մեխել մուլտիպլիկացիոն ստուդիաների մուտքերին․ ծայր աստիճան լակոնիզմ,հետաքրքիր ներքին ազատության արտաքին սահմանափակություն և կերպարի բանաստեղծական տարողություն - այդպիսին է «փոքր չափերի» նկարահանված և տիկնիկային ֆիլմերի դիալեկտիկան։ « Լարախաղացի» նեղ հնարավորություններն այստեղ ամենաանզուսպ երևակայության համար հարթակ են բացում։ Ահա թե ինչու է մուլտիպլիկացիան սպասում բացառապես պոետիկ և խստագույն արվեստի՝ ուրվագծային մուլտֆիլմի լավագույն վարպետների ի հայտ գալուն, որոնք կզարգացնեն Լոտո Ռեյնիգերի կողմից երբեմնի հնագույն ստվերների թատրոնի ավանդույթները։ Ահա թե ինչու է այդքան արժեքավոր տարողունակ և հստակ խորհրդանիշ–կերպարների ստեղծման կարողությունը։

Այդ առումով ուշագրավ են Անդրեյ Խրժանովսկու՝«Պահարան» և «Թիթեռ» մուլտֆիլմերը, որոնք ստեղծվել են Ռ․ Խուսնուտդովի կողմից, որոնց մեջ կարճ կերպարներում արտահայվել են կյանքի մեծագույն արժեքների՝բարության ու գեղեցկության, ներդաշնակության մասին մեծ մտքեր, որոնք ժամանակակից մարդու ներքին հոգևոր կյանքի և շրջապատող աշխարհի համար շատ կարևոր են։

Ասենին Ս․ Վ. Էկրանի կախարդները։ Նայելով վաղվա օրվան։ 3d-master.org

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аленький цветочек (1952) — смотреть фильм онлайн без регистрации, Վերցված է 2018-11-04-ին
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 630 :
  3. Masters of Russian Animation Volume

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]