Բարակ, հորիզոնական կոճղարմատով և առանցքային արմատով մեղրատու գեղազարդային երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ 5-40 սմ երկարությամբ համեմատաբար հաստ, ուղղաձիգ կամ գետնատարած ցողունները ծածկված են սպիտակ մազիկներով։ Հերթադիր, եռամսյա տերևները թավոտ են։ Տերևներից երկար ծաղկասլաքները նույնպես թավոտ են և տերևներից երկար։ Դեղին, հնգանդամ ծաղիկները կանոնավոր են, մանր, կողավոր, շագանակագույն կամ գորշ սերմերովպտուղը երկարավուն, հինգփեղկավոր տուփիկ է[1]։
Բույսի վերգետնյա մասը պարունակում է մեծ քանակությամբ թրթնջուկաթթու, որն ապահովում է բույսի հաճելի թթվաշ համը։ Թթվառվույտը պարունակում է նաև այլ օրգանական թթուներ, վիտամին C, ռուտին և այլն։ Վերգետնյա մասից պատրաստում են թեյ[1]։