Թթվառվույտ եղջրավոր
Թթվառվույտ եղջրավոր | |
![]() Թթվառվույտ եղջրավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales) |
Ընտանիք | Թթվառվույտազգիներ (Oxalidaceae) |
Ցեղ | Թթվառվույտ (Oxalis) |
Տեսակ | Թթվառվույտ եղջրավոր (O. corniculata) |
Միջազգային անվանում | |
Oxalis corniculata |
Թթվառվույտ եղջրավոր (լատ.՝ Oxalis corniculata), թթվաշուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարակ, հորիզոնական կոճղարմատով և առանցքային արմատով մեղրատու գեղազարդային երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ 5-40 սմ երկարությամբ համեմատաբար հաստ, ուղղաձիգ կամ գետնատարած ցողունները ծածկված են սպիտակ մազիկներով։ Հերթադիր, եռամսյա տերևները թավոտ են։ Տերևներից երկար ծաղկասլաքները նույնպես թավոտ են և տերևներից երկար։ Դեղին, հնգանդամ ծաղիկները կանոնավոր են, մանր, կողավոր, շագանակագույն կամ գորշ սերմերով պտուղը երկարավուն, հինգփեղկավոր տուփիկ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերոտ, խոնավ վայրերում, ավազային գետափերին, կավային լանջերին։ Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի վերգետնյա մասը պարունակում է մեծ քանակությամբ թրթնջուկաթթու, որն ապահովում է բույսի հաճելի թթվաշ համը։ Թթվառվույտը պարունակում է նաև այլ օրգանական թթուներ, վիտամին C, ռուտին և այլն։ Վերգետնյա մասից պատրաստում են թեյ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|