Թթվառվույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թթվառվույտ
Թթվառվույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Թթվառվույտ
Ընտանիք Թթվառվույտազգիներ
Ցեղ Սոխուկավոր խոտաբույսեր
Լատիներեն անվանում
Oxalis


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Թթվառվույտ (լատ.՝ Oxalis), գառնականջիկ, թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր. 5-40 սմ է։ Տերևները հերթադիր են, մանր տերևակիցներով, եռաբաժան։ Ծաղկաբույլը ցիմոզային է, ծաղիկները՝ երկսեռ, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, ձվաձև, կլոր կամ տափակ, շագանակագույն։

Թթվառվույտը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թփվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։

Վարդագույն թթվառվույտ

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png