Թեոդոր դը Բանվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեոդոր դե Բանվիլից)
Թեոդոր դը Բանվիլ
ֆր.՝ Théodore de Banville
Ծննդյան անունֆր.՝ Étienne Jean Baptiste Claude Théodore Faullain de Banville
Ծնվել էմարտի 14, 1823(1823-03-14)[1][2][3][…]
ԾննդավայրՄուլեն, Ալյե[4]
Վախճանվել էմարտի 13, 1891(1891-03-13)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, գրական քննադատ, գրող և թատերական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱշխատավայրLe Charivari
Изображение автографа
 Théodore de Banville Վիքիպահեստում

Թեոդոր դը Բանվիլ (ֆր.՝ Théodore de Banville, մարտի 14, 1823(1823-03-14)[1][2][3][…], Մուլեն, Ալյե[4] - մարտի 13, 1891(1891-03-13)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, թատերագիր, քննադատ, լրագրող և գրող[6][7][8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր դը Բանվիլը ծնվել է 1823 թվականի մարտի 14-ին Մուլենում։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ» (ֆր.՝ «Les Cariatides») հրատարակվել է 1842 թվականին։ Եղել է Պառնասցիներ բանաստեղծական խմբում, հրատարակել է «Ժամանակակից Պառնաս» ժողովածուն (լույս է տեսել երեք անգամ՝ 1866, 1869 և 1876 թվականներին)։

Թեոդոր դը Բանվիլը մահացել է 1891 թվականի մարտի 13-ին Փարիզում։ Թաղված է Մոնպառնաս գերեզմանոցում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի ստեղծագործություններում կրել է ռոմանտիկների՝ Վիկտոր Հյուգոյի և Ալֆրեդ դը Մյուսեի ազդեցությունը[7]։ Այդ նույն ռոմանտիկ ոգով է գրված առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ»[9]։

Հետագայում նրա վրա ազդեցություն է ունեցել Թեոֆիլ Գոթիեի «արվեստ արվեստի համար» գրական քարոզը[7], որն իր արտացոլումն է գտել «Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին» աշխատության մեջ[9]։

«Պառնասցիների» ազդեցությամբ գրվել է բանաստեղծությունների «Շթաքարեր» ժողովածուն[9]։

Բուրժուական աշխարհի էստեթիկ քննադատությունը իր արտացոլումն է ստացել «Ակրոբատական ներբողներ» և «Նոր ակրոբատական ներբողներ» ժողովածուներում[9], որտեղ հեղինակը բացահայտում է Երկրորդ կայսրության՝ «Ֆրանսիական բանկի և գումարի» կայսրության չարչիական ոգին[7]։

Կոմունայի մարտիկների քնարական դիմանկարներում արտահայտված քաղաքական մոտիվները հնչում են «Պրուսական հովվերգություններ» և «Փարիզյան զարդաքանդակներ» ժողովածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ և բանաստեղծական ժողովածուներ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ թատրոնի համար՝ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ֆր.՝ Gringoire, 1866[7],
  • ֆր.՝ Socrate et sa femme, «Սոկրատի կինը», 1885։

Հոդվածներ և ակնարկներ՝ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comédies, P., 1892.
  • Poesies completes, v. I—3, P., 1878—79; Critiques, Р., 1917.
  • Critique, P., 1917.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ․ Վ․ Պլեխանով, Գրականություն և էսթետիկա, տ. 1, Մ., 1958, ս. 140, 143.
  • Ա․ Ֆրանս, Կյանք և գրականություն, դեր. ֆրանս., Մ.— Լ., 1921.
  • Ա․ Ֆրանս, Թեոդոր դե Բանվիլ, Պոլի. ժող. աշխ., տ. 20, Մ.—Լ., 1931.

Այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sainte-Beuve Ch., Causeries du Lundi, P., 1851—1857, t. XIV.
  • Barbey d’Aurevilly J., Les oeuvres et les hommes, P., 1861—1895.
  • Lemaître J., Les contemporains, Études et portraits littéraires, P., 1885—1896.
  • Tellier J., Les écrivains d’aujourd’hui. Nos poètes, P., 1888.
  • Grein H., Studien über den Reim bei Th. de B., ein Beitrag zur Geschichte der französischen Verstechnik, Kiel, 1903.
  • Charpentier L., Th. de B., L’homme et son oeuvre, P., 1925.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Կաղապար:Из
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Կաղապար:Из ЛЭ
  8. Банвиль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.