Թաքաբ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Թաքաբ | ||
| պարս.՝ تكاب | ||
| 36°24′3″N 47°6′47″E / 36.40083°N 47.11306°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
| Շահրեստան | Թաքաբ | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 1808 մետր | |
| Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
| Բնակչություն | ▲49 677 մարդ (2016)[1] | |
| Հեռախոսային կոդ | 0482 | |
| Պաշտոնական կայք | tekab-ag.ir | |
|
| ||
Թաքաբ (պարս.՝ تكاب, քրդ.՝ تیکاب, ադրբ.՝ تیکانتپه), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում, Թաքաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է ▲49 677 մարդ (2016)[1]։
Գտնվում է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավարևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքից մոտ 216 կմ հարավ-արևելք։ Թաքաբ շահրեստանում` քաղաքից մոտ 23 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Թախտե Սոլեյմանի պատմական համալիրը, որտեղ Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանում գտնվել է զրադաշտական երեք կարևորագույն ատրուշաններից մեկը` Ադուր Գուշնասպը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 49 677 մարդ, որոնք կազմում էին 14 369 տնտեսություն։ Թաքաբը Արևմտյան Ադրբեջանի բնակչությամբ իններորդ քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 6 315[3] | 32 694 | 38 510[4] | 42 569[4] | 43 702[5] | 44 040[6] | 49 677[7] |
Քաղաքը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով և քրդերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքաբ» հոդվածին։ |
| ||||||
