Թասմանյան հրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թասմանյան հրեշ
Թասմանյան հրեշ (արու)
Թասմանյան հրեշ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Dasyuromorphia
Ընտանիք Dasyuridae
Ցեղ Sarcophilus
Տեսակ Թասմանյան հրեշ (S. harrisii)
Միջազգային անվանում
Sarcophilus harrisii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թասմանյան հրեշ (Թասմանյան հրեշ կամ պարկավոր սատանա[1], լատ.՝ Sarcophilus harrisii),  պարկավոր գիշատիչ կաթնասուն, «Sarcophilus» ցեղի միակ տեսակը։ Նրա սև գունավորման, սուր ատամներով հսկայական բերանի, արձակած գիշերային սարսափելի ձայների և կատաղի տրամադրվածության պատճառով եվրոպական առաջին բնակիչները այս գիշատչին անվանեցին «հրեշ»։ Ցեղի «Sarcophilus» անվանումը ծագել է միս (հին հուն․՝ σάρξ)  և սիրում եմ (հին հուն․՝ φιλέω) («սիրել մարմին») բառերից։.

Ֆիլոգենետիկական հետազոտությունները ցույց տվեցին թասմանյան հրեշի ազգակցական կապը բծավոր պարկավոր կզաքիսների հետ և ավելի հեռավոր կապը՝ ոչնչացված պարկավոր գայլերի («Thylacine cynocephalus») հետ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանյան հրեշը ժամանակակից ամենխոշոր պարկավոր գիշատիչն է։ Սա գետնաբնակ, ձիգ մարմնով, ոչ մեծ շան չափեր ունեցող կենդանի է, սակայն ծանր մարմնակազմվածքով և մուգ գունավորմամբ ավելի շատ հիշեցնում է փոքր արջի։ Մարմնի երկարությունը հասնում է 50-80 սանտիմետրի, պոչի չափերը՝ 23-30 սանտիմետրի։ Մարմնի չափերը կախված են տարիքից, սնման եղանակից և բնակության վայրից։ Արուները էգերից ավելի խոշոր են։ 30 սանտիմետր բարձրություն ունեցող խոշոր արուների կշիռը հասնում է մինչև 12 կիլոգրամ։

Թասմանյան հրեշի մարմինը զանգվածեղ է և անդյուրաշարժ։ Վերջույթները ուժեղ են և կարճացած, առջևի ոտքերը հետևի ոտքերից մի փոքր երկար են, ինչը բնորոշ չէ պարկավորներին։ Գլուխը անհամամասնորեն մեծ է, դունչը՝ բթացած։ Ունի վարդագույն ոչ մեծ ականջներ։ Մազածածկույթը կարճ է և ունի սև գունավորում՝ կրծքային և սրբանային հատվածում հիմնականում սպիտակ կիսալուսնաձև բծերով, իսկ կողերի վրա հանդիպում են ոչ մեծ կլոր բծեր։ Պոչը կարճ է և հաստ, նրանում թասմանյան հրեշի մոտ պահեուստային ճարպ է կուտակվում, իսկ հիվանդ կամ քաղցած կենդանու պոչը բարակում է։ Պոչը ծածկված է երկար մազերով, որոնք հաճախ թափվում են, և այն դառնում է գրեթե մերկ։ Հետևի վերջույթների առաջին մատը բացակայում է, ունի մեծ ճանկեր։ Գանգը զանգվածեղ է, խոշոր, սուր ատամներով, բորենու սեղանատամների նման թասմանյան հրեշինը նույնպես կծում և ջարդում են ոսկրերը։ Մեկ անգամ կծելով պարկավոր հրեշը կարող է պոկել իր զոհի ողնաշարը կամ ջարդել գանգը։ Թասմանյան հրեշի կծելու ուժը համեմատական է մարմնի զանգվածին՝ ամենաբարձրն է կաթնասունների[2]։ Էգի պարկը պայտի տեսքով մաշկային ծալք է, որը բացվում է դեպի հետ, պտուկների թիվը 4-ն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակում թասմանյան հրեշը հանդիպում է միայն Թասմանիա կղզում, չնայած նախկինում բնակվում էր նաև Ավստրալիա մայրցամաքում։ Մայրցամաքից այն անհետացել է մոտավորապես 600 տարի առաջ (Ավստրալիայում առաջին եվրոպացիների հայտնվելուց 400 տարի առաջ)։ Ենթադրվում է, որ թասմանյան հրեշներին դուրս են մղել և ոչնչացրել աբորիգենների կողմից վարժեցված դինգո շները։ Թասմանիայի եվրոպացի բնակիչները նույնպես անողոքաբար ոչնչացրել են թասմանյան հրեշին, քանի որ սրանք կոտորում էին հավերին։ Մարդկանց կողմից կղզու յուրացմանը զուգընթաց պարկավոր հրեշը նահանջում էր դեպի Թասմանիայի չհետազոտված անտառները և լեռնային շրջանները, և նրա թվաքանակը գնալով կտրուկ նվազում էր, մինչև 1941 թվականին թասմանյան հրեշի որսը պաշտոնապես արգելվեց։ Այժմ թասմանյան հրեշները հանդիպում են կղզու կենտրոնական, հյուսիսային և արևմտյան մասերում, ոչխարների համար որպես արոտավայր նախատեսված տարածքներում, ինչպես նաև Թասմանիայի ազգային պարկում։

Կենսակերպ և սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանյան հրեշը հանդիպում է գրեթե բոլոր լանդշաֆտներում, բացի խիտ բնակեցված և անտառազուրկ շրջանների։ Նրանք ավելի մեծաքանակ են ափամերձ սավաննաներում և կենդանիների արոտավայրերի մոտ տարածքներում, որոնք ապահովում են թասմանյան հրեշներին հիմնական սննդով` լեշով, ինչպես նաև չոր սկլերոֆիլային անտառներում և խառը անձրևային-սկլերոֆիլային անտառներում։ Այս կենդանին վարում է գիշերային կենսակերպ, ցերեկը թաքնվում է խիտ թփուտներում, քարերի ճեղքերում, դատարկ բներում ընկած ծառերի բնի տակ, որտող կեղևից,տերևներից և խոտերից բույն են պատրաստում։

Թասմանյան հրեշի հարձակողական դիրքը

Թասմանյան հրեշը շատակեր է (նրա սննդի օրական չափաբաժինը հավասար է կենդանու մարմնի կշռի 15 % -ին), սնվում է մանր և միջին չափեր ունեցող կաթնասուններով, թռչուններով, միջատներով, օձերով, երկկենցաղներով, ինչպես նաև բույսերի ուտելի արմատներով և արմատապտուղներով։ Հաճախ թափառում է ջրամբարների ափերին, որտեղ գտնում և ուտում է երկկենցաղների և խեցգետինների, իսկ ափամերձ տարածքներում` ափ նետված ծովի մանր չափեր ունեցող բնակիչների։ Այնուամենայնիվ պարկավոր հրեշը սննդի մեծ մասը հայթայթում է լեշի ձևով`օգտագործելով իր լավ զարգացած հոտառությունը, նա գտնում և ուտում է ցանկացած դիակ`ձկներից մինչև ոչխարների և կովերի, ընդ որում գերադասում է արդեն քայքայված, փտած, որդ ընկած միսը։ Նրա հիմնական որսը կազմում են մահացած վոմբատնորը, վալլաբիները, կենգուրուանման առնետները, ճագարները և այլն։ Հավանական է, որ նախկինում թասմանյան հրեշը սնվելէ պարկավոր գայլի սննդի մնացորդներով, հիմա նա հաճախակի է խլում որսը պարկավոր կզաքիսներից։ Թասմանյան հրեշը որսը ուտում է ամբողջությամբ՝ մաշկի և ոսկրերի հետ (բացի ամենախոշորներից)։ Որպես լեշակերներ և խոշոր գիշատիչներ պարկավոր հրեշները կարևոր դեր են խաղում թասմանիայի էկոհամակարգում։ Մասնավորապես նրանք նվազեցնում են ոչխարների մսի ճանճերով վարակվելու վտանգը, քանի որ սնվում են դիակներով, որոնցում զարգանում են ճանճերի թրթուրները։ Շատակեր լինելուց բացի այս կենդանին առանձնանում է սննդում իր վատ կողմնորոշմամբ։ Նրա արտաթորանքում հայտնաբերել են ասեղներ, ռետինե կտորներ, արձաթափայլ թիթեղներ, կաշվե կոշիկների կտորներ, սրբիչների կտորներ, գազարի և եգիպտացորենի չմարսված մնացորդներ։

Հրեշները տարածքային կենդանիներ չեն, սակայն ունեն որոշակի վայրեր, որոտեղ գիշերները շրջում են որս փնտրելով։ Նրանց մակերեսը կազմում է 8-ից 20 կիլոմետր քառակուսի, տարբեր կենդանիների տարածքները հատվում են։ Թասմանյան հրեշները վարում են խիստ մենակյաց կենսակերպ, միակ դեպքը, երբ մի քանի հրեշներ հավաքվում են միասին՝ դա խոշոր որսը միասին ուտելն է։ Սննդառությունը ուղեկցվում է հիերարխիկ բախումներով և բարձր աղմուկով, որը երբեմն լսվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Պարկավոր հրեշը արձակում է մեծ թվով սարսափազդու ձայներ՝ միատոն մռնչոցից և խուլ «հազից» մինչև սարսափելի ճիչերը, որոնք նրա համար վատ հեղինակություն են ստեղծում։ Դեռևս անհայտ կենդանու գրշերային սարսափազդու ճիչերի պատճառով առաջին եվրոպացիները նրանց տվեցին «հրեշ» անվանումը։

Պարկավոր հրեշները բավականին ագրեսիվ կենդանիներ են, սակայն նրանց բերանը լայն բացելու սովորությունը ոչ թե վախեցնելու կամ ագրեսիայի նշան է, այլ ավելի շուտ՝ անվստահության։ Անհանգստացած վիճակում թասմանյան հրեշը սկունսի նման արձակում է տհաճ հոտեր։ Չնայած կատաղածությանը, նույնիսկ հասուն պարկավոր հրեշներին կարելի է վարժեցնել և պահել որպես ընտանի կենդանոի։

Պարկավոր հրեշին երբեմն կարելի է հանդիպել ցերեկը, երբ այն արևային լոգանք է ընդունում

Հանգիստ վիճակում պարկավոր հրեշը բավականին դանդաղաշարժ է, բայց հատուկ իրավիճակներում կարող է տեղաշարժվել 13 կմ/ժ արագությամբ։ Երիտասարդ հրեշները ճարպիկ են ու շարժուն, կարողանում են մագլցել ծառերի վրա։ Հասուն առանձնյակները ավելի վատ են մագլցում, սակայն նրանք կարող են մագլցել թոք բներով և թափանցել հավաբները։ Պարկավոր հրեշները բավականին լավ են լողում։

Ագրեսիվ պահվածքի և գիշերային կենսակերպի պատճառով հասուն պարկավոր հրեշները քիչ բնական թշնամիներ ունեն։ Նախկինում նրանց որսում էին պարկավոր գայլերը (տիլացինները) և դինգո շները։ Երիտասարդ պարկավոր հրեշները հաճախ են գիշատիչ թռչունների և Իսպանական պարկավոր կզաքիսի (Dasyurus maculatus) զոհ դառնում։ Թասմանյան հրեշի նոր թշնամին և սննդային մրցակիցը սովորական աղվեսն է, որը անօրինական ձևով Թասմանիա է բերվել 2001 թվականին։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկավոր հրեշները զուգավորվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Նույնիսկ նրանց զուգավորումն էլ է ուղեկցվում ագրեսիայի դրսևորումներով։ Զուգավորումից երեք օր անց էգը քշում է արուին։ Հղիությունը տևում է մոտավորապես 21 օր, իսկ ապրիլ-մայիս ամիսներին էգը ունենում է 20-30 ձագ [3], որոնցից գոյատևում են չորսից ոչ ավելի, որոնք հասցնում են ամրանալ պարկի 4 պտուկներին։ Մնացած ձագերին էգը ուտում է[4]։ Միջին հաշվով գոյատևող էգերը արուն ավելի շատ են քան արուները։ Մյուս պարկավորների ձագերի նման սրանց նոր ծնված ձագերը շատ փոքր չափեր են ունենում։ Նրանց կշիռը կազմում է 0,18-0,29 գրամ[3]։ Երիտասարդ հրեշները շատ արագ են զարգանում՝ 90 օրականում ամբողջությամբ պատվում են մազածածկույթով, իսկ 87-ից 93 օրերի ընթացքում ցերեկները նրանց աչքերը բացվում են։ Չորս ամսական ձագը (կշիռը հասնում է 200 գրամի) լքում է պարկը, սակայն կաթով կերակրվում է մինչև 5-6 ամիս։ Դեկտեմբերի վերջին ձագերը լքում են իրենց մորը և ինքնուրույն կենսակերպ վարում։ Կյանքի երկրորդ տարվա վերջին երիտասարդ էգերը սկսում են բազմանալ։ Պարկավոր հրեշների կյանքի առավելագույն տևողությունը 8 տարի է։

Ձագերը

Պոպուլյացիայի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանյան հրեշները մեծ անհանգստություն էին պատճառում եվրոպացի բնակիչներին՝ ավերելով հավաբները, ուտելով թակարդների մեջ ընկած կենդանինեչին, և իբր հարձակվելով գառների և ոչխարների վրա, ինչի պատճառով նրանց ակտիվորեն հետապնդում էին։ Բացի դրանից գաղութարարների կարծիքով պարզվեց, որ թասմանյան հրեշի միսը ուտելի է և համով հիշեցնում է հորթի միս։ 1941 թվականին, երբ օրենք ընդունվեց թասմանյան հրեշի պաշտպանության մասին, կենդանին արդեն գտնվում էր ոչնչացման եզրին։ Սակայն ի տարբերություն պարկավոր գայլերի, որոնք ոչնչացել են 1936 թվականին, պարկավոր հրեշների պոպուլյացիան հաջողվեց վերականգնել և հիմա այն ավականին մեծաքանակ է։ նրանց պոպուլյացիան կվալների նման ենթակա է սեզոնային ուժեղ տատանումների, քանի որ ամեն ամռան երիտասարդ առանձնյակները լքում են մայրերին և սնունդ փնտրելով սփռվում տարածքում։ Այնուամենայնիվ, նրանց 60 % -ը մահանում են առաջին ամիսների ընթացքում, չդիմանալով սննդային մրցակցությանը։

Թասմանյան հրեշների թվաքանակի նախավերջին անկումը տեղի է ունեցել 1950 թվականին, մինչև DFTD համաճարակը նրանց թվաքանակը կազմում էր 100000-ից 150000 առանձնյակ, 10-20 կմ² քառակուսու վրա՝ 20 առանձնյակ։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

DFTD-ով հիվանդ թասմանյան հրեշ

Առջին անգամ այս մահացու հիվանդությունը, որը կոչվում է devil facial tumour disease հրեշի դեմքի ուռուցքային հիվանդություն կամ DFTD գրանցվել է 1999 թվականին։ Ըստ տարբեր գնահատականների այս հիվանդությունից մահացել է պարկավոր հրեշների պոպուլյացիայի 20-ից 50 % -ը, հիմնականում կղզու հարավային մասում։

Հիվանդությունը սկսվում է բերանի շուրջ առաջացած փոքր ուռուցքներով, որոնք դառնում են չարորակ և աստիճանաբար տարածվում ամբողջ մարմնով։ Գերաճած ուռուցքները շրջափակում են կենդանու աչքերը, ականջները և բերանը, նրան զրկելով սնունդ հայթայթելու հնարավորությունից, ինչի պատճառով կենդանին սովամահ է լինում։ Այս հիվանդության դեպքում մահացությունը 100 % է (12-ից 18 ամսվա ընթացքում)։ Վարկածներից մեկի համաձայն հիվանդությունը պայմանավորված է վիրուսով, հնարավոր է նաև, որ ուռուցքային բջիջները իրենք հանդիսանան վարակման աղբյուր[5]։ Ենթադրվում է,որ հիվանդությունը՝ փոխանցելի չարորակ ուռուցքը փոխանցվում է կծելու միջոցով, երբ կենդանիները պայքարում են տարածքի և էգի համար։ Դատելով պատմական տվյալներից, հիվանդությունը էնդեմիկ է թասմանյան հրեշների համար և համաճարակը կրկնվում է 77-146 տարին մեկ։ Իրականացվող հակահամաճարակային միջոցառումներըի ընթացքում հիվանդ կենդանիներին որսում են և մեկուսացնում, ինչպես նաև ստեղծում են մեկուսացված պոպուլյացիաներ՝ ապահովագրոլով տեսակի պահպանումը ոչնչացումից։

Nature News-ի տվյալների համազայն գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այս հիվանդության նկատմամբ գենետիկորեն կայուն առանձնյակների ( 1995 թվականից սկսած հիվանդությունը ոչնչացրել է պոպուլյացիանորի 80 % -ից ավելին)[6]։ Վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզեցին, որ սկզբում հիվանդությունը առաջանում է այն բջիջներում,որոնք պաշտպանում են կենդանիների նյարդերը։Այս հայտնագործությունը հանգեցրեց թեստի մշակմանը, որը հնարավորություն կտա ախտորոշել ուռուցքը զարգացման վաղ փուլում[7]։

2006 թվականին հետազոտողները պարզեցին, որ տարբեր հրեշների ուռուցքներում քրոմոսոմները ենթարկվում են միանման փոթոխությունների։ Բացի այդ գիտնականները հայտնաբերեցին այնպիսի գենետիկական արատով անհատների , որոնց մոտ ուռուցքյին բջիջները բացակայում էին։ Այս ամենը ցույց էր տալիս, որ ուռուցքային բջիջները «արտաքին» են, այսինքն փոխանցվում են հիվանդ օրգանիզմից առողջին[8]։

Ներկա ժամանակում հիվանդության բուժման ոչ մի դեղորայք չկա, այդ պատճառով հրեշնորը հիվանդության դեմ պայքարում են բնական մեխանիզմների միջոցով։ Ինչպես պարզվեց, դրանք այս կենդանիների մոտ առկա են։ Նախ թասմանյան հրեշների մոտ արագացել է սեռական հասունացումը։ 2008 թվականի հուլիսին Թասմանիայի համալսարանի գիտնականներիը պարզեցին, որ մինչև մեկ տարեկան հղի էգերի թիվը զգալիորեն աճել է (որոշ հսկվող պոպուլյացիաներում աչը կազմում է մինչև 80 %)։ Սովորաբար էգորի բազմացումը քը սկսվում է երկու տարեկանից հետո, սակայն հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ այժմ նրանք հասունանում են 6-12 ամիս շուտ։ Հաշվի առնելով, որ թասմանյան հրեշների կյանքի միջին տևողությունը 6 տարի է, սա նշանակալի «տեղաշարժ» է։ Երկրորդը, հրեշները բազմանում են ամբողջ տարվա ընթացքում, մինչդեռ նախկինում զուգավորումը տևում էր մի քանի ամիս։ Հետազոտողների կարծիքով, բազմացման ռազմավարության փոփոխությունը փոխհատուցում է հիվանդության հասցրած վնասները։

Մինչև օրս ուռուցքը ոչնոացրել է թասմանյան հրեշների պոպևլյացիաների ավելի քան յոթանասուն տոկոսը[9]։

Արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանյան հրեշի արտահանումը արգելված է։ Ավստրալիայի սահմաններից դուրս վերջին թասմանյան հրեշը մահացել է Կալիֆորնիայում 2004 թվականին։ Այժմ քննարկվում է այս պարկավոր գիշատչին Կարմիր գրքում «խոցելի» (Vulnerable) կարգավիճակի վերագրման հարցը։ Այնուամենայնիվ, 2005 թվականին թասմանիայի կառավարությունը բացառություն կատարեց և երկու թասմանյան հրեշների նվիրեց Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկին և նրա կնոջը՝ Մերիին (ծնվել է Թասմանիայում) նրանց առաջնեկի ծնվելուց հետո։ Այժմ այդ կենդանիները ապրում են Կոպենհագենում։

Կենդանիների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Linux զարգացման համայնքը որոշեց հասարակության ուշադրությունը հրավիրել անհետացող տեսակների վրա։ Linux 2.6.29-ը ստացավ նոր պատկերանշան՝ Թուխ պինգվինի տեղը ժամանակավորապես զբաղեցրեց Թուզ թասմանյան հրեշը[10]։

Թասմանյան հրեշը կուլտուրայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանյան հրեշը համարվում է խորհրդանշական ավստրալիական կենդանի, նա պատկերված է թասմանյան ազգային պարկի և վայրի բնության ծառայության և Ավստրալիայի նախկին՝ «Թասմանյան Հրեշներ» ֆուտբոլային թիմի խորհրդանիշների վրա։ Ավստրալիայի Նախկին բասկետբոլային «Հոբարտ Դեվիլիս» թիմը նույնպես կոչվել թասմանյան հրեշի պատվին։ Թասմանյան հրեշը հանդիսանում է վեց էնդեմիկ կենդանիներից մեկը, որը պատկերված է 1989-ից 1994 թվականներին թողարկված հուշադրամների վրա։ Թասմանյան հրեշները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ավստրալիական, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Իր բնորոշ պահվածքի և արտաքին տեսքի շնորհիվ այս կենդանին բնութագրվում է բազմաթիվ վավերագրական ֆիլմերում և մանկական գրքերում[11][12][13][14]։ «Թասմանյաի սարսափներ» (Terrors of Tasmania) վերջին վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2005 թվականին։Նրանում պատմվում է էգ հրեշի ճակատագրի մասին՝ զուգավորման և ձագերի խնամքի ժամանակահատվածներում։ֆիլմում նաև խոսվում է միջոցների մասին, որոնք կիրառվում են տեսակի պահպանման նպատակով։ Այս ֆիլմը ցուցադրվել է ինչպես ավստրալիական հեռուստատեսությունում, այնպես էլ ամերիկյան Ազգզյին Աշխարհագրություն հեռուստաալիքով։

Թասմանյան հրեշը լայնորեն հայտնի է Ավստրալիայ սահմաններից դուրս՝ Թազ անունով Լոնի Թունզ մուլտֆիլմի կերպարի շնորհիվ։ Գենետիկները թասմանյան հրեշ են անվանել նաև մուտանտ մկանը, որը ունի ներքին ականջի զգայական բջիջների խանգարում։ Դա հանգեցնում է մուտանտի վարքագծի խանգարմանը, մասնավորապես՝ գլուխը տարբեր կողմերի վրա թեքելուն և շրջաններով վազելուն[15], ինչով ավելի շատ հիշեցնում է մուլտֆիլմի հերոսի, քան իրական թասմանյան հրեշի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 16. — 10 000 экз.
  2. {{{վերնագիր}}}(անգլ.) // Proceedings of the Royal Society B-Biological Sciences. — doi:10.1098/rspb.2004.2986 — PMID 15817436.
  3. 3,0 3,1 Guiler, E. R. Observations on the Tasmanian devil, Sarcophilus harrisii II. Reproduction, Breeding and Growth of Pouch Young(անգլ.) // Australian Journal of Zoology : journal. — 1970. — Т. 18. — С. 63—70. — doi:10.1071/ZO9700063
  4. «Тасманийский сумчатый дьявол (Sarcophilus harrisii)»։ Энциклопедия животного мира «AnimalBox»։ Վերցված է 2015-01-18 
  5. Tasmanian Devil Cancer Culprit Revealed | Wired Science | Wired.com
  6. У тасманийских дьяволов нашли генетическую предрасположенность к устойчивости некоторых особей к DFTD
  7. Для тасманийских дьяволов забрезжил свет надежды
  8. Плохие новости для дьяволов
  9. Lenta.ru: Стратегию по спасению тасманийских дьяволов признали безуспешной
  10. Linux-ի նորացված միջուկը ստացավ նոր պատկերանշան(չաշխատող հղում)
  11. Reilly, Pauline; Rolland, Will The Tasmanian devil. — Kenthurst, New South Wales: Kangaroo Press, 1988. — ISBN 0-86417-207-9
  12. Owen, Pemberton, 2005, էջեր 145–165
  13. Williams, Jasper; Suzuki, John; De Zoete, Claire Tasmanian devils. — South Yarra, Victoria: Macmillan Education Australia, 2007. — ISBN 978-1-4202-1924-1
  14. Currey, Kylie; Parrish, Steve Growing up as a devil. — Archerfield, Queensland: Steve Parish Publishing, 2006. — ISBN 1-74021-794-2
  15. Erven, A. et al. A novel stereocilia defect in sensory hair cells of the deaf mouse mutant Tasmanian Devil(անգլ.) // European Journal of Neuroscience : journal. — 2002. — Т. 16. — С. 1433—1441. — doi:10.1046/j.1460-9568.2002.02213.x — PMID 12405956.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]