Թայմս Սքվերի ամանորյա գունդ
Կոորդինատներ: 40°45′23″ հս․. լ. 73°59′11″ ամ. ե. / 40.756421° հս․. լ. 73.986488° ամ. ե.
Թայմս Սքվերի ամանորյա գունդ (անգլ.՝ Times Square Ball), այսպես ասած ժամանակի գունդ տեղադրված Նյու Յորքի Թայմս Սքվեր թաղամասի շենքերից մեկի վրա։ Այն կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ում ամանորը տոնելու հետ։
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մ բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչով էլ փաստորեն խորհրդանշվում Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդը իջեցվել է 1907 թվականին[1][2]։ Այդ ժամանակից սկսած ամեն տարի անցկացվում է այս արարողությունը, բացառությամբ 1942-1943 թթ.։ Գունդը այս ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սկզբում այն ունեցել է մետաղական և փայտե կառուցված տասնյակ շիկացման լամպերով, կշռել է 317 կգ և ունեցել է 1.5 մ տրամագիծ[2]։
Ներկայումս այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5 տոննա[2][3][4]։ Գնդի իջեցմանը ներկա է լինում մինչև մեկ միլիոն հանդիսատես[5], իսկ արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ ու համացանցով[6]։
Նման միջոցառումներ անցկացվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ileana Llorens (2011-12-30)։ «Watch Ball Drop: 2012 New Year's Eve Celebration In Times Square, New York City» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին
- ↑ 2,0 2,1 2,2 Danielle Schneider (2011-12-31)։ «On this day in NY history: First New Year's ball dropped in Times Square, 1907» (անգլերեն)։ Examiner.com։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին
- ↑ Michelle Castillo (2010-12-31)։ «The Technological History Behind The NYE Ball» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին
- ↑ Lauren Sher (2011-12-30)։ «Ring in 2012: 12 Facts About the New Year’s Eve Ball» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին
- ↑ Sarah B. Boxer (2007-12-31)։ «NYC ball drop goes 'green' on 100th anniversary» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին
- ↑ 1234newyear։ «New York Times Square Ball Drop LIVE»։ Վերցված է դեկտեմբերի 21, 2013