Թամարա Դեմբո
Թամարա Դեմբո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1902[1] Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1993 (91 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1993[2] (91 տարեկան) Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Քլարկի համալսարան[2], Մաունթ Հոլիուոք քոլեջ[2], Սմիթ Քոլեջ[2], Հարվարդի համալսարան[2], Սթենֆորդի համալսարան[2], Նոր Դպրոց[2] և Այովայի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Անդամակցություն | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա[2] |
Ալմա մատեր | HU Berlin (1930)[2] |
Ազդվել է | Կուրտ Լևին[2] |
Թամարա Դամբո (մայիսի 28, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1993 կամ հոկտեմբերի 24, 1993[2], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, Կուրտ Լևինի աշակերտուհին, Քլարկի համալսարանի պրոֆեսոր (1962) և պատվավոր դոկտոր (1987)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է նավթարդյունաբերող առևտրականի՝ առաջին գիլիդիի վաճառական[3], «Ա․ Դեմբո և Խ․ Կագան»[4] և «Դեմբո և եղբայրներ» նավթավերամշակման ընկերությունների համասեփանակատեր Վուլֆ Դեմբոյի և Սոֆյա Վոլչկինայի ընտանիքում։ Համաճարակաբան Գրիգորի Դեմբոյի (1872-1939) և իրավաբան Լև Դեմբոյի զարմուհին է։ Պապը՝ Իսահակ Դեմբոն, բժիշկ էր, զբաղվում էր գիտական և հասարակական գործունեությամբ[5]։ Ուներ երկու քույր՝ Ռաիսան և Իդան, և մեկ եղբայր՝ Բորիսը։
Ստացել է տնային դաստիարակություն, 1920 թվականին ավարտել է Բաքվի 2-րդ արական գիմնազիան։ Ընդունվել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկայի բաժինը, բայց 1921 թվականի ապրիլին ընտանիքը լիտվական անձնագրով արտագաղթել է Գերմանիա։ 1923 թվականին Թամարա Դեմբոն ընդունվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի ինժեներական բաժին[6]։ Բլյում Զեյգարնիկի, Գիտա Բիրենբաումի և Մարիա Օվսյանկինայի հետ ընդունվել է Բեռլինի հոգեբանական ինստիտուտի Կուրտ Լևինի լաբորոտորիա[7]։ 1925-1928 թվականներին աշխատել է «Զայրույթը որպես դինամիկ խնդիր» թեմայով ատենախոսության շուրջ։ Նրա գիտափորձերից մեկին մասնակցել է Բեռլին այցելած Ալեքսանդր Լուրիան։ 1929 թվականին աշխատել է Գրոնինգենի Ֆիզիոլոգիական ինստիտուտում, որտեղ զբաղվել է զոոհոգեբանությամբ։ 1930 թվականի հուլիսի 25-ին պաշտպանել է ատենախոսությունը, որը տպագրվել է 1931 թվականին։
1930-1932 թվականներին աշխատել է Սմիթ քոլեջում, 1932-1934 թվականներին՝ Վուստերովսկիի հիվանդանոցում, 1934 թվականին՝ Կոռնելի համալսարանում, 1934-1943 թվականներին՝ Այովայի համալսարանում, 1943-1945 թվականներին՝ Մաունթ Հոլիոքի քոլեջում, 1945-1948 թվականներին՝ Սթենֆորդի համալսարանում, 1948-1951 թվականներին՝ Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, 1951-1953 թվականներին՝ Հարվարդի համալսարանում, իսկ 1953-1980 թվականներին՝ Քլարկի համալսարանում[8][9]։
Զբաղվել է ընկալման խնդիրներով (գեշտալտ հոգեբանությամբ), հոգեբանական թեստավորմամբ, բիհեյվիորիզմով, վերականգնողական հոգեբանությամբ[10][11][12][13]։ 1962 թվականին մշակել է ինքնագնահատականի ուսումնասիրության Դեմբո-Ռուբինշտեյնի մեթոդիկան։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զարմիկ՝ բժշկական գիտությունների դոկտոր, սպորտային սրտաբանության հիմնադիր Ալեքսանդր Դեմբո (1908-1995)
- Զարմուհի՝ մանկական բանաստեղծ Ագնիա Բարտո (1901-1981)
- Հոր զարմիկներ՝ բժիշկ-ֆթիզիատր Գրիգորի Բլոխ, լրագրող Վլադիմիր Դեմբո (1887-1937)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #125110340 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 344—345. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Verena Dohrn «Die Kahans aus Baku: Eine Familienbiographie»
- ↑ Компания была основана его дедом Ароном Дембо (1819—?) и Хаимом Каганом в 1870 годах, стала крупнейшим производителем керосина.
- ↑ Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона
- ↑ Дембо Тамара Вульфовна, психолог(չաշխատող հղում)
- ↑ Антон Ясницкий Изоляционизм советской психологии?
- ↑ «Tamara Dembo, PhD». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Русские в Северной Америке: Тамара Дембо». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ Публикации Т. В. Дембо
- ↑ Люк Х., Волкова М. В. Тамара Дембо: научный портрет на фоне XX века
- ↑ «Методика Дембо — Рубинштейн». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Антон Ясницкий «К истории культурно-исторической гештальтпсихологии»