Ընկողմանած կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ընկողմանած կինը
Gustave Courbet - Reclining Woman.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կուրբե
տարի1865
բարձրություն77 սանտիմետր
լայնություն128 սանտիմետր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
https://www.wga.hu/html/c/courbet/3/courb3051.html կայք

«Ընկողմանած կինը» (ֆր.՝ Femme couchée), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից[2]: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1865-ից 1866 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]: Յուղաներկով կտավի չափերն են՝ 77 × 128 սմ[3]։

Այսօր «Ընկողմանած կինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկողմանած կինը» ստեղծագործությունն ի սկզբանե ավելի մեծ է եղել չափերով: Կուրբեն ավելի քան երկու անգամ կտրել է նկարը, ընդ որում, նկարը կտրվել է վերևից, մոտավորապես 25-30 ասնտիմետրով: Ա. Գ. Կոստենևիչը նշել է.

Aquote1.png Կտրելու արդյունքում նկարի ֆոնի վերին հատվածի զգալի մասը կորել է, որի համար պետք է ցավել, քանի որ հանգիստ ու անխռով ընկողմանած ֆիգուրին կարծես թե չի հերիքում միջավայրային տարածությունը: Կուրբեն ավելի շոշափելի է դարձրել ֆիգուրը, որից կոմպոզիցիային հաղորդվել է քանդակապատկերի տեսք[4]: Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկողմանած կինը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հընթացս 1865-1866 թվականներին: Նկարը գնել է իմպրեսիոնիստների մեկենաս Էռնեստ Օշեդեն: Վերջինս ունենալով ֆինանսական դժվարություններ, 1875 թվականի ապրիլի 20-ին ստիպված վաճառել է այն Փարիզի Դրու հյուրանոցում կայացած աճուրդի ժամանակ: Հետո նկարը տարբեր սեփականատերեր է փոխել, այդ թվում և պատկանել է Պոլ Դյուրան Ռուելին: 1908 թվականին նկարը հայտնվել է բեռլինյան Գուստավ Կնաուերի պատկերասրահում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը հափշտակվել է խորհրդային զորքի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ՝ որպես ռազմատուգանք[3]: Երկար ժամանակ պահվել է Էրմիտաժի պահոցներում: «Ընկողմանած կինը» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմավարի ցուցահանդեսի շրջանակներում[5]: 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (սրահ 313)[6]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38418/
  2. «Гюстав Курбе - Возлежащая женщина: Описание произведения»։ Artchive։ Վերցված է 2020-07-04 
  3. 3,0 3,1 3,2 «Reclining Woman - Gustave Courbet»։ www.arthermitage.org (անգլերեն)։ Վերցված է 2020-07-04 
  4. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 40.
  5. Государственный Эрмитаж. Выставка «Неведомые шедевры». 1995
  6. Государственный Эрмитаж. — Курбе, Гюстав. «Возлежащая женщина»