Նանա Էքվթիմիշվիլի
Նանա Էքվթիմիշվիլի վրաց.՝ ნანა ექვთიმიშვილი | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1978[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր և սցենարիստ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Nana Ekvtimishvili Վիքիպահեստում |
Նանա Էքվթիմիշվիլի (վրաց.՝ ნანა ექვთიმიშვილი, հուլիսի 9, 1978[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), վրացի գրող և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանա Էքվթիմիշվիլին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլի անվան պետական համալսարանում սովորել է փիլիսոփայություն։ Սցենարիստական վարպետություն և թատերգություն սովորել է Կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (ԿՀԱ)՝ Կոնրադ Վիլֆի գլխավորությամբ՝ Պոտսդամում։ Նրա պատմվածքներն առաջին անգամ հրատարակվել են 1999 թվականին վրացական Arili գրական ամսագրում։
Արձակ և ռեժիսորական սցենարներ գրելուց հետո, Նանան, 2011 թվականին նկարահանել է կարճամետրաժ Դեդա/ Սպասում ենք մայրիկին ֆիլմը։ Ապա, 2012 թվականին, Սայմոն Գրոսի հետ միասին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ Գրձելի Նալելի Դգեեբի (վրաց.՝ გრძელი ნათელი დღეები):
«Ծաղկումի մեջ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին Բեռլինի միջազգային 63-րդ կինոփառատոնում և արժանացել է Միջազգային Կոնֆեդերացիայի գեղարվեստական կինոյի մրցանակաբաշխության՝ CICAE-ի մրցանակին։ Նա նաև նվաճել է բազմաթիվ մրցանակներ այլ միջազգային կինոփառատոներում, որոնք անցկացվել են Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Լոս Անջելեսում և Սարաևոյում[4]։
2013 թվականին Նանա Եքվթիմիշվիլին Սիմոն Գրոսի հետ միասին Կարլովարյան կինոփառատոնում ընտրվել են որպես եվրոպացի տասը առավել հեռանկարային ռեժիսորներից մեկը։
2013 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնում «Ծաղկումի մեջ» ֆիլմը ճանաչվել է որպես վրացական ալիքի նոր ծնունդ։ Հոնկոնգում ֆիլմը ճանաչվել է որպես վրացական կինոյի գարուն։ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիան ֆիլմը համարել է վրացական կինոյի վերածննդի նախանշան։
2015 թվականին նրա առաջին վեպը՝ «Տանձենու դաշտը», հրապարակվել էր Բակուր Սկլակաուրի պարբերականում, Վրաստան։
2017 թվականին «Տանձենու դաշտը»-ը կհրապարակվի գերմաներեն թարգմանությամբ՝ Սուհրկամպ պարբերականի կողմից, Գերմանիա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ ուրախ ընտանիքը (2017)
- Ծաղկումի մեջ (2013)
- Սպասում ենք մայրիկին (2011)
- Կորսված մայրցամաք (2008)
- Ֆատա Մորգանա (2007)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տանձենու դաշտը» (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Scott, A. O. (2014 թ․ հունվարի 9). «Coming-of-Age in Wartime». New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
{{cite news}}
: More than one of|work=
and|newspaper=
specified (օգնություն)More than one of|work=
և|newspaper=
specified
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Էքվթիմիշվիլի» հոդվածին։ |
|