Էրվին Զադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվին Զադոր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Zádor Ervin
Ազգություն՝հունգար
Մասնագիտացում՝ջրագնդորդ, water polo coach, swimming coach, massage therapist, ռեստորատոր, հյուրանոցատեր, lifeguard և պարուսույց
Երկիր՝ Հունգարիա և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 7, 1935(1935-06-07)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 28, 2012(2012-04-28)[1] (76 տարեկան)
Մահվան վայր՝Linden, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ակումբ՝Վաշաշ

Էրվին Զադոր (հունգ.՝ Zádor Ervin, 7 հունիսի, 1935, Բուդապեշտ, Հունգարիա28 ապրիլի, 2012, Լինդեն, Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ), հունգարացի ջրագնդորդ և լողի մարզիչ ԱՄՆ-ում, Մելբուրնում կայացած Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն (1956)։ Հունգարիայի հավաքականի կազմում մասնակցել է 1956 թվականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում տեղի ունեցած ԽՍՀՄ հավաքականի հետ խաղին, որ հայտնի է «Արյուն ջրում» (Արյուն ջրավազանում) անունով[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվին Զադորը ծնվել է 1935 թվականի հունիսի 7-ին Բուդապեշտում։ 1945 թվականին՝ 11 տարեկան հասակում, հետևելով եղբոր օրինակին, սկսել է զբաղվել լողով, սակայն 15 տարեկանում վթարի հետևանքով վնասվածքի պատճառով սկսել է խաղալ ջրագնդակ։

21 տարեկանում Էրվին Զադորն ընդգրկվել է Հունգարիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1956 թվականի Օլիմպիական խաղերի՝ ԽՍՀՄ հավաքականի դեմ անցկացված կիսաեզրափակչին, որտեղ հունգարացիները հաղթել են 4։0 հաշվով։ Պայմանավորված այն հանգամանքով, որ խաղն անցկացվել է ԽՍՀՄ զորքերի՝ Հունգարիա մտցվելուց հետո, այն եղել է չափազանց լարված։ ԽՍՀՄ հավաքականի անդամ Վալենտին Պրոկոպովը Զադորի հետ խոսքակռվից հետո բռունցքով խփել է հունգարացուն՝ պատռելով նրա աջ աչքի վերևի կաշին, ինչի հետևանքով եղել է ուժեղ արյունահոսություն։ Չնայած դրան՝ հունգարացի մարզիկը շարունակել է խաղը՝ իր հետևից թողնելով արյունոտ հետք ջրավազանում։ Հանդիսատեսը բողոք է բարձրացրել ԽՍՀՄ հավաքականի դեմ, և խաղի ավարտից մեկ րոպե առաջ ԽՍՀՄ հավաքականը որակազրկվել է։ Եզրափակչում հունգարացիները հաղթել են Հարավսլավիայի հավաքականին 2:1 հաշվով և դարձել Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Հունգարիայի ազգային հավաքականի անդամներից մի մասը, այդ թվում նաև Էրվին Զադորը, քաղաքական ապաստան են խնդրել Արևմուտքում։ Էրվին Զադորը եղել է այդ մարզիկներից միակը, որ հետագայում երբեք չի վերադարձել հայրենիք։ ԱՄՆ-ում նա աշխատել է որպես լողի մարզիչ։ Պատանեկան տարիներին նրա մոտ մարզվել Մարկ Սպիտցը[5], ով հետագայում դարձել է Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն։

2006 թվականին թողարկվել է Քոլին Ք․ Գրեյի «Ազատության մոլուցք» ֆիլմը՝ նվիրված Հունգարիայի հավաքականի ելույթին Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Նույն թվականին Էրվին Զադորը հրաժարվել է մեկնել Բուդապեշտ՝ մասնակցելու Հունգարական հեղափոխության 50-ամյակին նվիրված միջոցառումներին։ Իր մերժումը նա պատճառաբանել է նրանով, թե չի ուզում մրցանակ ստանալ այն կառավարությունից, որի անդամ են այնպիսի անձինք, ովքեր մինչև 1989 թվականը եղել են ակտիվ կոմունիստներ։

Էրվին Զադորը մահացել է 2012 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լինդեն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elhunyt Zádor Ervin olimpiai bajnok vízilabdázó (հունգ.)
  2. «Elhunyt Zádor Ervin olimpiai bajnok vízilabdázó». Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Elhunyt Zádor Ervin». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Famed swimming coach Zador dies». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Radio Free Europe: Hungary: New Film Revisits 1956 Water-Polo Showdown Retrieved 13 September 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]