Արյուն ջրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Արյուն ջրում», 1956 թվականի դեկտեմբերի 6-ին, Մելբուռնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ջրագնդակի ԽՍՀՄ և Հունգարիայի տղամարդկանց հավաքականների մրցախաղի ոչ պաշտոնական անվանումը։

Մրցախաղը կայացել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը խորհրդային զորքերի ճնշելուց մեկ ամիս անց։ Խաղից առաջ իրադրությունը խիստ լարված էր։ Խաղը իր անունն է ստացել լրատվամիջոցներում աշխարհով մեկ տարածված, խաղի ավարտից երկու րոպե առաջ արված լուսանկարից, որտեղ ջրագնդակի Հունգարիայի հավաքականի խաղացող Էրվին Զադորը վնասված, արնահոսող հոնքով է։ Էրվինը վնասվածքը ստացել էր խորհրդային մարզիկների հետ պայքարում; Ժամանակակիցներից շատերի համար այս կադրը ուղիղ առնչվում էր հունգարական հեղափոխության դեպքերին։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հունգարական հեղափոխություն (1956)

Նախքան Մելբուռնի ամառային օլիմպիական խաղերը Հունգարիայի և ԽՍՀՄ ջրագնդակի հավաքականների միջև լարված հարաբերություններ էին։ Խորհրդային միությունը Հունգարիայում քաղաքական մեծ ազդեցություն ուներ և օգտվելով դրանից օլիմպիական չեմպիոն հունգարների պարապելու աշխատելաոճն ու մարտավարությունն էր ուսումնասիրում[1]։

1956 թվականի հոկտեմբերի 23-ին Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսության համալսարանի ուսանողների բողոքի ցույցերը վերաճել են խորհրդային խամաճիկային կառավարության դեմ ապստամբության։ Նոյեմբերի 1-ից Հունգարիայում սկսեցին կուտակվել խորհրդային տանկային միավորումները, որոնք նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ը օդուժի ռմբակոծումների և հրետակոծության հետ համատեղ սկսել են ապստամբության ճնշումը։

Ռազմական գործողությունների ժամանակ Հունգարիայի ջրագնդակի տղամարդկանց հավաքականը Բուդապեշտի մոտակայքում մարզական ճամբարում էր։ Նրանց հասանելի էին կրակոցների ձայները և հրետակոծության ծուխը։ Մելբուռնի ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական չեմպիոն հունգարների հետ մեծ հույսեր էին տածում և հեղափոխությանը նրանց չընդգրկվելու համար տեղափոխեցին Չեխոսլովակիա[2]։ Օլիմպիական հավաքականի անդամները ապստամբության իրական մասշտաբների մասին իմացան միայն Ավստրալիա ժամանելուց հետո։

Օլիմպիադայի սկսելու պահին ապստամբությունը արդեն ճնշված էր, և հավաքականի շատ խաղացողները օլիմպիադան միջոց էին տեսնում իրենց երկրի պատիվը բարձրացնելու և փրկելու համար։ Խաղին ներկա էին հունգարական ապստամբության բազմաթիվ համակիրներ՝ հունգարացիներ, ավստարալացիներ և ամերիկացիներ։

Խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտվանից հունգարակյան հավաքականի խաղացողները աղավաղված ռուսերեն արտահայտություններով ծաղրում էին խորհրդային մարզիկներին, տալիս էին հարցազրույցներ լրատվամիջողցներին[3]։ Խաղը ընթացել է անզիջում պայքարում, բազմաթիվ խախտումներով։ Խաղի ավարտից մի քանի րոպե առաջ, հունգարացիների չորս գնդակի առավելության պահին խորհրդային մարզիկ Վալենտին Պրոկոպովը չդիմանալով հունգարացի Էրվին Զադորի լեզվական պրովոկացիաներին, բռունցքով հարվածել է նրա դեմքին և վնասել հոնքը։ Էրվինը արյունահոսող հոնքով շարունակել է խաղը, ջրում արյունոտ հետք թողնելով։ Հանդիսատեսից շատերը վազել են ջրավազանի մոտ՝ հակախորհրդային կոչեր արձակել, թքել ջրի մեջ[4]։ Միջադեպին խառնվել է ոստիկանությունը և կարգ հաստատել, բայց մրցախաղը ընդատվել է։ Խորհրդային թիմին պարտություն է գրանցվել, քանի որ խաղը դադարեցնելու պահին հունգարացիները հաշվով առաջ են եղել։ Հետո, եզրափակիչ խաղում հունգարացիները հաղթել են հարավսլավացիներին և դարձել օլիմպիական չեմպիոն։

Օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո Հունգարիայի ազգային հավաքականի 100 մարզիկ քաղաքական ապաստան են խնդրել և չեն վերադարձել հայրենիք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Simon Burnton (December 28, 2011)։ «50 stunning Olympic moments No7: Hungary v Soviet Union: blood in the water»։ The Guardian 
  2. Ron Fimrite (1996-07-28)։ «A bloody war that spilled into the pool»։ Sports Illustrated։ Վերցված է 2007-03-24 
  3. Mike Rowbottom (2006-12-02)։ «Ervin Zador: Blood in the water (interview)»։ The Independent։ Վերցված է 2007-03-24 
  4. «Cold War violence erupts at Melbourne Olympics»։ Sydney Morning Herald։ 1956-12-07։ Վերցված է 2007-03-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]