Էրին Բրոկովիչ
Էրին Բրոկովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոուրենսի միջնակարգ դպրոց, Կանզաս նահանգի համալսարան և Wade College? |
Մասնագիտություն | իրավաբան, գործարար և բնապահպան |
Ծնողներ | հայր՝ Ֆրենկ Փաթի |
Կայք | brockovich.com |
![]() |
Էրին Բրոկովիչ (անգլ.՝ Erin Brockovich-Ellis, հունիսի 22, 1960[1][2], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ), պարալեգալ, իրավապաշտպան և շրջակա միջավայրի պաշտպան։ Հայտնի է դարձել Կալիֆորնիա նահանգի Հինքլի քաղաքի բնակիչների շահերի պաշտպանությամբ։ Նա դուրս է եկել «Pacific Gas and Electric Company» միավորման դեմ, որը աղտոտել էր քաղաքի գրունտային ջրերը քաղցկեղածին վեցավալենտ քրոմով ու նպաստել քաղաքացիների շրջանում քաղցկեղով հիվանդացության ավելացմանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրին Բրոկովիչը (ծնյալ՝ Էրին Փեթի) ծնվել է Կանզաս նահանգի Լորենս քաղաքում, ինժեներ-տեխնոլոգ Ֆրենկ Փեթիի (1924–2011) և լրագրող Բեթի Ջոյի (1923–2008) ընտանիքում։ Ավարտել է Լոուրենսի միջնակարգ դպրոցը, սովորել է Կանզասի համալսարանում, հետո կիրառական արվեստ է ուսումնասիրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքի «Ուեյդ» քոլեջում։ 1981 թվականին փորձաշրջան է անցել «Kmart»-ում, բայց մի քանի ամիս անց ազատվել է և մասնակցել գեղեցկության մրցույթի։ Նույն տարում հաղթող է ճանաչվել «Միսս խաղաղօվկիանոսյան լողափ» մրցույթում։ Հաղթանակից հետո մոդելային կարիերան չի շարունակել։ 1982 թվականից ապրում է Կալիֆորնիայում։
Բարձրագույն իրավաբանական կրթությունը չունենալը չի խանգարել, որ նա նշանակալի ներդրում ունենա Կալիֆորնիայում 1993 թվականին քաղաքի գրունտային ջրերը քիմիկատներով աղտոտելու համար «Pacific Gas and Electric Company» (PG & E) կազմակերպության դեմ հարուցված դատական գործում[3]։
Հետագայում շարունակել է մասնակցել շրջակա միջավայրի աղտոտման դեմ ուղղված բազմաթիվ դատական քննությունների և դարձել է «Brockovich Research & Consulting» խորհրդատվական ընկերության նախագահ։ Ավելի ուշ իրավախորհրդատու է աշխատել նյու-յորքյան «Weitz & Luxenberg» ընկերությունում։ Մի քանի ամերիկյան համալսարանների պատվավոր դոկտոր է[4]։
Կինոկենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրինի պատմության հիման վրա է ստեղծվել «Էրին Բրոկովիչ» ֆիլմի սյուժեն։ Գլխավոր հերոսուհուն ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը։ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ներկայացվել է հինգ անվանակարգերում․ լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի դերասան, լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և օրիգինալ սցենար։ Ռոբերթսին տրվել է լավագույն դերասանուհի մրցանակը։ Ի դեպ, Էրին Բրոկովիչը ինքը կամեո դերով հայտնվել է ֆիլմում՝ որպես Ջուլիա Ռ․ անունով մատուցողուհի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Sharp Kathleen։ «'Erin Brockovich': The Real Story»։ Salon։ Վերցված է 2013-04-18
- ↑ «Erin Brockovich | My Awards» (անգլերեն)։ Erin Brockovich։ Վերցված է 2019-02-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրին Բրոկովիչ կատեգորիայում։ |
|