Jump to content

Էնն Նայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Նայթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1786(1786-11-02)[1]
ԾննդավայրՄյուլուզ[2]
Մահացել էնոյեմբերի 4, 1862(1862-11-04)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՎալդերսբակ[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունսուֆրաժիստ, սուֆրաժիստ և աբոլիցիոնիստ
 Anne Knight Վիքիպահեստում

Էնն Նայթ (անգլ.՝ Anne Knight, նոյեմբերի 2, 1786(1786-11-02)[1], Մյուլուզ[2] - նոյեմբերի 4, 1862(1862-11-04)[1], Վալդերսբակ[2])[3], անգլիայի սոցիալական բարեփոխիչ, աբոլիցիոնիստ ու ֆեմինիզմի առաջամարտիկ։ Մասնակցել է 1840 թվականին անցկացված Ստրկության դեմ պայքարի համաշխարհային համագումարին, որտեղ առաջ է քաշվել կանանց իրավունքները բարելավելու անհրաժեշտությունը[3]։ 1847 թվականին ստեղծել է կանանց ընտրական իրավունքի առաջին թռուցիկը, իսկ 1851 թվականին Միացյալ Թագավորության Շեֆիլդ քաղաքում ստեղծել կանանց ընտրական իրավունքի առաջին կազմակերպությունը։

Էնն Նայթը ծնվել է 1786 թվականին Անգլիայի Չելմսֆորդ քաղաքում։ Չելմսֆորդցի նպարավաճառ Ուիլյամ Նայթի (1756–1814) ու վերջինիս կնոջ՝ Պրիսցիլա Ալենի (1753–1829) դուստրն էր։ Ծնողները քվակերներ էին, իսկ այդ կազմակերպության անդամներից ոմանք ակտիվ մասնակցություն են ունեցել ժուժկալության ու հակաստրկատիրական շարժումներին[3]։

Վաղ ջանքեր և հիասթափություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականին հանդիսացել է Չելմսֆորդի կանանց ստրկության դեմ պայքարի ընկերության անդամ և մի խումբ քվակերների հետ ճանապարհորդել Եվրոպայում․ ճանապարհորդությունը ճանաչողական էր, սակայն նաև լավ նպատակներ էր հետապնդում։ Նայթը խոսում էր և՛ ֆրանսերեն, և՛ գերմաներեն[3]։

Սերտորեն համագործակցել է այլ առաջատար աբոլիցիոնիստների՝ Թոմաս Կլարկսոնի, Էլիզաբեթ Փիզի ու Ջոզեֆ Ստյորժի հետ։

Երբ կանանց արգելվել է մասնակցել 1840 թվականին Լոնդոնում կայացած Ստրկության դեմ պայքարի համաշխարհային համագումարին, Նայթը վրդովվել է ու սկսել պայքարել կանանց իրավունքների համար։ Համագումարի լուսանկարում քիչ թվով կանայք են ընդգրկված Նայթի հետ՝ Էլիզաբեթ Փիզը, Ամելիա Օփին, Լեդի Բայրոնը, Մերի Էնն Ռոուսոնը, Թոմաս Կլարկսոնի հարսն ու զարմուհի Մերին, ինչպես նաև Լուկրեցիա Մոտտը[4]։

1847 թվականին ստեղծել է կանանց ընտրական իրավունքի առաջին թռուցիկը։ Կանանց ընտրական իրավունքի կարևորությունը բարեփոխումների առաջնորդներ Հենրի Բրումին և Ռիչարդ Կոբդենին, ինչպես նաև Չարտիզմի առաջնորդներին հասկացնել տալու նրա ջանքերն ապարդյուն են եղել[3]։

Ամերիկացի քվակ Լուկրեցիա Մոտտը 1840-ական թվականներին Նայթի մասին ասել է․ «եզակի տեսք ունեցող կին՝ շատ հաճելի և քաղաքավարի»[5]։

Տեղափոխություն Ֆրանսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա և մասնակցել 1848 թվականի հեղափոխությանը, 1849 թվականին Փարիզում մասնակցել միջազգային խաղաղության համաժողովին։ Ժաննա Դերոինի հետ մարտահրավեր է նետել քաղաքական ակումբներից կանանց արգելքին և ֆեմինիստական նյութերի հրապարակմանը։ 1851 թվականին համագործկցել է Էնն Քենթի հետ և հիմնադրել Շեֆիլդի կանանց քաղաքական ասոցիացիան՝ առաջին բրիտանական կազմակերպությունն՝ ուղղված կանանց ընտրական իրավունքին[3]։

Մահ և անվանակոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Նայթը չի ամուսնացել։ Նա մահացել է Ֆրանսիայում, Ստրասբուրգի մոտ գտնվող Վալդերսբակ համայնքում 1862 թվականի նոյեմբերի 4-ին, բարերար Ժան-Ֆրեդերիկ Օբեռլենի թոռան տանը։

Ճամայկայի Նայթսվիլ գյուղն անվանվել է նրա պատվին, գուցե նաև իր կրտսեր քրոջ՝ Մարիայի (1791–1870) պատվին, որը 1810-ական թվականներին ամուսնու՝ աբոլուցիոնիստ Ջոն Քանդլերի (1787–1869) հետ այցելել է Վեստ Ինդիա։

Էսսեքսի համալսարանի ուսանողների նոր կացարաններից մեկը՝ Էնն Նայթի տունը, անվանվել է նրա պատվին։ Նրա պատվին է անվանվել նաև 2005 թվականին բացված Քոլչեսթերի քվակերների բնակարանային Ասոցիացիայի «Էնն Նայթի տուն» երիտասարդական հանրակացարանը։ Նրա ծննդավայր Չելմսֆորդի երկաթուղային կայարանի դիմաց գտնվող II կարգի կարևորության կառույցը, որը 1823 թվականից մինչև 1950-ական թվականներն օգտագործվել է որպես քվակերների հանդիպման վայր, նրա պատվին անվանվել է Էնն Նայթի շենք։ Մինչև 2008 թվականն այդ կառույցն Անգլիայի Ռուսկին համալսարանի մաս է կազմել։ Համալսարանի տեղափոխումից հետո մինչև 2015 թվականը դատարկ է եղել, որից հետո կարճ ժամանակահատված օգտագործվել է մշակությաին նախագծի շրջանակում՝ ի վերջո դառնալով ընտանեկան ռեստորանային ցանցի մաս[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Edward H. Milligan: Knight, Anne (1786–1862). Oxford Dictionary of National Biography (Oxford: OUP, 2004) Retrieved 4 November 2010.
  4. The Anti-Slavery Society Convention Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, 1840, Benjamin Robert Haydon, accessed 19 July 2008
  5. Edward H. Milligan: Knight, Anne (1786–1862).... Quoting F. B. Tolles, ed.: Slavery and 'the Woman Question' (London: Journal of the Friends Historical Society Supplement, 1952), p. 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Նայթ» հոդվածին։