Չելմսֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Չելմսֆորդ
անգլ.՝ Chelmsford
Shirehall.jpeg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մակերես25,7 կմ²
Բնակչություն115 369 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01245
Փոստային ինդեքսներCM1, CM2, CM3
Պաշտոնական կայքchelmsford.gov.uk
##Չելմսֆորդ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Չելմսֆորդ (անգլ.՝ Chelmsford), քաղաք Անգլիայում, Էսսեքս ծիսական ոչ մետրոպոլիտ կոմսության և քաղաքի կարգավիճակ ունեցող համանուն շրջանի վարչական կենտրոն:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում անգլիացի գաղութաբնակները Չելմսֆորդ են անվանել իրենց բնակավայրերը, որոնցից մեկը Մասաչուսեթսի նահանգի Չելմսֆորդն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոլյոյի պալատ»

1086 թվականից այս քաղաքը հայտնի է եղել «Celmeresfort» անունով, իսկ 1189 թվականին այն վերանվանել են ժամանակակից «Chelmsford»-ի։

1516 թվականին Հենրի 8-րդ-ը գնեց Չելմսֆորդից հյուսիս գտնվող շինությամբ մի հողակտոր և կառուցեց «Բոլեի պալատը»։

1797 թվականին Չելմսֆորդից հարավ-արևմուտք գտնվող «Հայլենդ Պարկ» կալվածքում աշխատել է հայտնի լանդշաֆտային ճարտարապետ Համֆրի Ռեպտոնը։

19-րդ դարի վերջին Չելմսֆորդի կողքին հայտնաբերվել է 17-րդ դարի անգլոսաքսոնական դամբարան, որի բոլոր գտածոները պահվում են Բրիտանական թանգարանում։ Դամբարանում հանգչում են «վհուկների գլխավոր որսորդ» Մեթյու Հոփկինսի բազմաթիվ զոհերը։  Ենթադրյալ վհուկները իրենց վերջին օրերը անցկացրել են անազատության մեջ, դատապարտվել և մահապատժի են ենթարկվել կախարդության մեղադրանքով:

Ի սկզբանե Չելմսֆորդը գյուղատնտեսական և առևտրային քաղաք էր: Արդյունաբերական կենտրոն այն դարձել է 19-րդ դարում։

1898 թվականին քաղաքում գործարկվել է աշխարհում ռադիոկայաններ թողարկող առաջին գործարանը։ Ընկերությունը կոչվել է «Marconi Company»: 1920 թվականի հունիսին Մարկոնիի գործարանում հնչեց առաջին ռադիոհաղորդումը, որը հեռարձակեց հայտնի երգչուհի Նելլի Մելբայի երգը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անմիջապես քաղաքի միջով անցնում էր 400 դոտերից բաղկացած «GHQ Line» պաշտպանության գիծը, որոնցից 100-ը գոյություն ունեն մինչ օրս։ Այդ ժամանակ Չելմսֆորդը եղել է թեթև ռազմաինժեներական արդյունաբերության կարևոր կենտրոն։ Մի քանի անգամ քաղաքի վրա հարձակվել են օդից։ Այդ ընթացքում ավերվել են բազմաթիվ շենքեր։

1980-ական թվականներին Չելմսֆորդը տուժել է արտադրության անկումից, որը կապված է եղել պաշտպանական արդյունաբերության հետ։ Փակվել են մի քանի գործարաններ:

2012 թվականի մարտի 14-ին Չելմսֆորդը Սենտ Ասեֆ և Պերտ քաղաքների հետ ստացել է Մեծ քաղաքի կարգավիճակ՝ ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու գահակալության ադամանդե հոբելյանի տոնակատարության:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Արևելյան Անգլիայում, Լոնդոնի կենտրոնից 50 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա:

Չելմսֆորդը մտնում է Լոնդոնի քաղաքամերձ գոտու մեջ։ Այս անվանումը ենթադրում է Լոնդոնը շրջապատող բազմաթիվ բնակավայրերի, որոնցից նպատակահարմար է գնալ մայրաքաղաք՝ աշխատանքի։

Չելմսֆորդի շրջանի սահմաններում բացի բուն քաղաքից ներառված են նաև այլ բնակավայրեր։ Դրանց թվում են Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ քաղաքներ անվանած Սփրինգֆիլդ բնակավայրը։ Դրանցից առավել հայտնի է Մասաչուսեթսի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքը։

Չելմսֆորդից տասնութ կիլոմետր դեպի հարավ գտնվում է ևս մեկ խոշոր քաղաք և շրջանի կենտրոն, ավելի քան 180 000 բնակչություն ունեցող Բազիլդոնը: 24 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա Բրեյնթրի քաղաքն է՝ ավելի քան 40 000 բնակչությամբ։ Դեպի արևելք՝ Մոլդոն քաղաքը՝ ավելի քան 15 000 բնակչությամբ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Britvic» ընկերության գլխավոր գրասենյակ

Չելմսֆորդում է գտնվում «Britvic» ընկերության գլխավոր գրասենյակը։  Ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին և ներկայումս ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալներով Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Տրանսպորտ և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելմսֆորդը երկաթուղով կապված է Լոնդոնի Լիվերպուլ Փողոց կայանի հետ։ Ներկայումս այն երկաթուղու ուղղությունն է՝ «Great Eastern Main Line» գիծը, որը սպասարկում է «Greater Anglia» ընկերությունը։

«A12» ավտոճանապարհն ի սկզբանե հռոմեացիների կողմից կառուցված ճանապարհի տեղում անցնում է Չելմսֆորդով և Լոնդոնը կապում է Գրեյթ Յարմութի, Բրենթվուդի և Կոլչեստրի հետ: «A130»-ը քաղաքը կապում է Ուիքֆորդի հետ։

Ավտոբուսային հաղորդակցությունը քաղաքը կապում է Ստանստեդ օդանավակայանի և Սաութենդ-օն-Սի ու Հարլոու քաղաքների հետ։

«CM» փոստային ինդեքսը համապատասխանում է Էսեքսի տարածքի զգալի մասը ծածկող «Չելմսֆորդի փոստային շրջանին»:

Ավտոբուսային հաղորդակցությունը միացնում է Լոնդոնի Սթանսթեդ և Սաութենդ-օն-Սի և Հարլոու քաղաքների օդանավակայաններին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Չելմսֆորդի բանտում նկարահանվել է «Porridge» լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է համանուն հեռուստատեսային սերիալի մոտիվներով։

1995 թվականի դեկտեմբերին Ռեթենդոն բնակավայրում երեք թմրավաճառ է սպանվել։ Այս հանցագործության հետ կապված իրադարձությունները հիմք են հանդիսացել երեք լիամետրաժ ֆիլմերի՝ «Essex Boys», «Rise of the Footsoldier» և «Bonded by Blood» սյուժեների համար։

Չելմսֆորդում 1996 թվականի օգոստոսի նախավերջին հանգստյան օրերին անցկացվում է հանրահայտ երաժշտության «V Festival» երաժշտական փառատոնը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1551 թվականին Չելմսֆորդի կաթոլիկ դպրոցի բազայի վրա բացվեց «Էդուարդ 6-րդ-ի վարժարանը», որն աշխատում է մինչ օրս։ Մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, ալքիմիկոս, հերմետիկոս և աստղաբան Ջոն Դին այդ դպրոցում սովորել է 1535 թվականից։

Արվեստի դպրոցը, որը հիմնադրվել է 1858 թվականին, առաջին անգամ վերափոխվել է պոլիտեխնիկական ինստիտուտի, իսկ համալսարանական կարգավիճակ ստանալուց հետո ուսումնական հաստատությունը փոխել է անունը «Anglia Ruskin University»։ Այժմ դա Արևելյան Անգլիայի խոշորագույն համալսարաններից մեկն է, որն ունի մոտ 30 000 ուսանող։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելմսֆորդը 13-րդ դարի սկզբից հանդիսանում է Էսեքս կոմսության քաղաքական և վարչական կենտրոնը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չելմսֆորդ Սիթի» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Հարավային Կոնֆերանսի 2011/2012 մրցաշրջանում:

«Էսեքս կոմսության կրիկետային ակումբը» հիմնադրվել է 1876 թվականին և իր պատմության ընթացքում վեց անգամ հաղթել է «կոմսությունների առաջնությունում»:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթրի Հովան
  • Squarepusher՝  բրիտանացի էլեկտրոնային երաժիշտ և կոմպոզիտոր, որը մասնագիտանում է դրիլ-ն-բեյս, փորձարարական ջանգլ, էյսիդ և IDM ժանրերի վրա
  • Հաթրի Հովան՝  կիթառահար, Asia խմբի նախկին անդամ
  • Հարրի Ջադ՝ «McFly» խմբի թմբկահար
  • Սառա Քրեքնել՝ երգչուհի, «Saint Etienne» խմբի ֆրոնտմեն։
  • Գրեյսոն Պերի՝ նկարիչ,2003 թվականի Turner մրցանակակիր
  • Թոմ Փեյն՝ դերասան, նկարահանվել է Լեոն Միշոյի դերում «Հաջողություն» հեռուստասերիալում
  • Գրեգ Հալֆորդ՝ ֆուտբոլիստ, «Պորտսմութ» ակումբի պաշտպան, խաղացել է «Կոլչեստեր Յունայթեդում» և «Շեֆիլդ Յունայթեդում»
  • Ջեյմս Հարպեր՝ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, «Ռեդինգ» ակումբում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում
  • Մայք Էդմոնդս՝ գաճաճ-դերասան, խաղացել է «Maid Marian and her Merry Men» իրավիճակային կատակերգությունում
  • Դուգլաս Ջոն Մաքքարթի՝ «Nitzer Ebb» խմբի ֆրոնտմեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]