Jump to content

Էննի Օուքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Օուքլի
անգլ.՝ Annie Oakley
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1860(1860-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրՕհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 1926(1926-11-03)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԳրինվիլ, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանՕհայո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկրկեսի դերասան և կասկադյոր
ԱշխատավայրBuffalo Bill's Wild West Show?
ԱմուսինՖրանկ Է․ Բաթլեր
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
 Annie Oakley Վիքիպահեստում

Էննի Օուքլի (անգլ.՝ Annie Oakley), ծնունդով՝ Ֆիբի Էն Մոզեու (անգլ.՝ Phoebe Ann Mosey, օգոստոսի 13, 1860(1860-08-13)[1][2][3][…], Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1926(1926-11-03)[1][2][3][…], Գրինվիլ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կին հրաձիգ, որը հայտնի է դարձել Բուֆֆալո Բիլլի ներկայացումների ընթացքում իր ցուցադրած արտակարգ նշանառությամբ։

Էննի Օուքլին, ծնվել է 1860 թվականին Օհայո շրջանի Դարք քաունթիում, կվակերների ընտանիքում և վեցերորդ երեխան էր։ Նրա հայրը 1866 թվականին մահացել է թոքաբորբից, երբ աղջիկը 6 տարեկան էր։ 1870 թվականին աղքատ մայրը աղջկան այլ ընտանիք է հանձնել, որտեղ Էննին ստրկությանը հավասար երկու՝ տարի է անցկացրել։ Իր տերերին նա այլ կերպ չի անվանել քան «գայլեր»։ Երբ նրա մայրը երկրորդ անգամ է ամուսնացել և բարելավել է իր նյութական դրությունը, աղջիկը կարողացել է վերադառնալ հարազատների մոտ։ Աղքատության պատճառով աղջիկը սակավ է հաճախել դպրոց, բայց հետո կարողացել է հավելյալ ուսում ստանալ։

Մորը, քույրերին և եղբայրներին սատարելու նպատակով ութ տարեկանից կրակել է սովորել և որսի է գնալցել։ Որսած թռչուններին վաճառել է Գրինվիլում, և հարավային Օհայոյի ռեստորաններում և հյուրանոցներում։ Ստացած փողերի օգնությամբ 15 տարեկան Էննմին կարողացել է գրավից հանել մոր ագարակը։

Իր տաղանդը ցուցադրել Էննին կարողացել է 1881 թվականին Ցինցինատիում։ Թափառող շոումեն հրաձիգ Ֆրենսիս Բաթլերը տեղական հյորանոցատիրոջ հետ 100 դոլլարով վիճել է, որ տեղացի բոլոր հրաձիգներին կհաղթի հրաձգության մրցույթում։ Բաթլերի և Օուքլիի միջև կազմակերպված մրցույթում հաղթող է դուրս եկել Էննին։ Նրա հակառակորդը 25-րդ կրակոցի ժամանակ վրիպել է։ Սրան հետևել է սիրահետում և հանդիպումներ, և 1882 թվականի հուլիսի 20-ին Բաթլերն ու Օուքլին ամուսնացել են։

«Էննի Օուքլի» 1884 թվականին նկարահանված կինոնկարից

1885 թվականին Էննին սկսել է հանդես գալ Բուֆֆալու Բիլլի «Վայրի արևմուտք» շոուում, որը նրան աստղ դարձրեց։ Բեմում նա կրակում էր ամուսնու գլխին դրած խնձորը, փոսիկի մեկանոց խաղաքարտի վրա անցքեր էր բացում, թռցնում էր շշի խցանները, հրազենի գնդակներով հանգցնում էր մոմերը, ետ էր կրակում նայելով փոքր հայելու մեջ[6]։ Մեծ ժողովրդականություն էր վայելում այն հնարքը, որում Էննին 90 ոտնաչափի վրա 22 տրամաչափի գնդակներով խաղաքարտի վրա անցքեր էր անում, և շարունակել էր դա, քանի դեռ խաղաքարտը գետնին չէր ընկել[7]։

Մեծ Բրիտանիայում Էննի Օուքլին ներկայացումներ է տվել Վիկտորիա թագուհու համար, Իտալիայում՝ Ումբերտո I թագավորի համար, Ֆրանսիայում՝ Մարի Ֆրանսուա Սադի Կարնոյի առջև։ Գերմանիայում տեղի տալով խնդրանքին կրակելով թափել է Վիլհելմ II նորընծա կայսեր սիգարետի մոխիրը[8]։

Օուքլին ամեն կերպ նպաստել է ԱՄՆ զինված ուժերում կանանց ծառայելուն։ 1898 նա նամակ է գրել պրեզիդենտ Ուիլիամ Մաք Քինլիին, և առաջարկել 50 կին հրաձիգների պատրաստակամությունը ծառայել հայրենիքին իսպանա-ամերիկյան պատերազմը սկսելու դեպքում։ Չնայած պատերազմը սկսելուն․ նրա առաջարկը չի ընդունվել։

1901 թվականի Օուքլին երկաթգծի աղետի է ենթարկվել և ժամանակավոր կաթված է ստացել, բայց հինգ վիրահատություններից հետո լիովին վերականգնվել է։ 1902 թվականին դուրս գալով Բուֆֆալո Բիլլի շոուից, սկսել է հանդես գալ իր համար գրված «The Western Girl» ներկայացումում, որտեղ խաղացել է Նենսի Բերրիի դերը։ Հերոսուհին ատրճանակով, հրացանով և պարանով զինված կարողանում էր հանցագործների խմբի հախից գալ։ Իր գործունեության ընթացքում Օուքլին ավելի քան 15000 կանաց սովորեցրել է զենքին տիրապետել։ Նա հավատում էր, որ զենք օգտագործելու հմտությունը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն է, այլև ինքնապաշտպանության գործող միջոց։

1903 թվականին Ուիլիամ Հերսթի թերթը հոդված է տպել, որտեղ Օուքլին մեղադրվում էր տաբաթի գողության մեջ։ Իբր դրա նպատակը կոկային գնելն էր։ Իրականում գողությունը կատարել և ձերբակալվել էր բրուլեսկի պարուհի, որն իրեն «Էննի Օուքլի» էր կոչում։ Թեև հոդվածը և տեղեկությունները հերքվել են, բայց Էննիի համբավը դրանից խիստ տուժել է։

Հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Օուքլին 60-ամյա հասակում շարունակել է ռեկորդներ գրանցել։ Միաժամանակ նա բարեգործական գործունեություն է ծավալել և ելույթ ունեցել կանանց իրավունքների համար։1922 թվականին Հյուսիսային Կարոլինայում 62-ամյա Օուքլին 15 մետրից խոցել է 100 հերթով շարված թիրախները[9]։

1922 թվականի Օուքլին ամուսնու հետ ավտովթարի են ենթարկվում, որի արդյունքում սկսում է օրթոպեդիկ սարք կրել։ 1924 թվականին՝ 1,5 տարի վերականգնումից հետո, նա նորից վերադարձել է իր սովորական գործունեությանը։ 1925 թվականին նրա առողջությունը խարխլվել է։ 1926 թվականի նոյեմբերի 3-ին 66 տարեկանում Էննի Օուքլին մահացել է։ Թաղված է Օհայո նահանգի Գրինվիլում։ Ամուսին՝ չհամակերպվելով կորստի հետ, կնոջից հետո ապրել է 18 օր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shirl Kasper: Annie Oakley. University of Oklahoma Press, 2000, ISBN 0-8061-3244-2 (անգլ.)
  • Robert M. Quackenbush: Who’s That Girl With the Gun? A Story of Annie Oakley. Simon & Schuster, 1988, ISBN 0-13-957671-1 (անգլ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://www.womenofthehall.org/inductee/annie-oakley/
  5. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  6. «"Little Sure Shot". The Saga of Annie Oakley» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Annie Oakley of the Wild West» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Tall Tales and the Truth: Did she shoot the Kaiser's cigarette?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Annie Oakley biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Օուքլի» հոդվածին։