Էնդրյու Կիհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Կիհո
Պատկեր
Ծննդյան ամսաթիվփետրվարի 1, 1872(1872-02-01)
ԾննդավայրTecumseh, Լենավի շրջան, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մահվան ամսաթիվմայիսի 18, 1927(1927-05-18) (55 տարեկան)
Մահվան վայրBath Township, Քլինտոն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահվան պատճառԴինամիտ
Սպանություն

Էնդրյու Ֆիլիպ Կիհո (անգլ.՝ Andrew Philip Kehoe, փետրվարի 1, 1872(1872-02-01), Tecumseh, Լենավի շրջան, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 18, 1927(1927-05-18), Bath Township, Քլինտոն շրջան, Միչիգան, ԱՄՆ), նախկին ամերիկացի ֆերմեր և դպրոցի խորհրդի գանձապահ, որը զանգվածային սպանություն է կազմակերպել Բատ դպրոցում․ այն դարձել է ԱՄՆ-ի տարածքում ուսումնական հաստատությունում ամենազանգվածային սպանությունը։ Մինչ այդ Կիհոն սպանել է կնոջը և այրել սեփական ֆերման, ի վերջո պայթեցրել է իրեն՝ դրանով իսկ սպանելով ևս մի քանի մարդու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ  (1872 - 1911)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Կիհոն ծնվել է 1872 թվականի փետրվարի 1-ին Միչիգան նահանգում՝ Թեքմուսում՝ իռլանդացի ներգաղթյալներ Ֆիլիպ և Մերի Կիհոների ընտանիքում[1]․ եղել է տասներեք երեխաներից մեկը։ Մանկուց Էնդրյուն տարբերվել է համառ բնավորությամբ և անհանդուրժողությամբ, երբ ինչ-որ բան իր նախատեսածով չի գնացել։ Երբ Կիհոն տասը տարեկան էր, նրա մայրը՝ Մերին, ծանր հիվանդացել է։ Հիվանդությունը կապված էր կենտրոնական նյարդային համակարգի հետ, որի պատճառով Մերին ութ տարի գամված է եղել անկողնուն և ի վերջո մահացել է 1890 թվականի նոյեմբերի 5-ին։

Կիհոյի հոբբիներից մեկը տեխնիկական մասնագիտություններն էին` էլեկտրոնիկա և տեխնիկա, բացի այդ, իր երիտասարդության տարիներին Էնդրյուն մասնակցել է տեղական թատրոնի բեմադրություններին, որտեղ նա տեղական թերթում իր դերասանական հմտությունների համար գովասանքի է արժանացել։ Հայտնի է նաև, որ Էնդրյուն պլանավորել էր գնալ իր հոր հետքերով, որը ևս ֆերմեր էր և տեղի համայնքի ղեկավարը։

Կնոջ մահից հետո Ֆիլիպ Կիհոն ամուսնացել է 1859 թվականին ծնված Ֆրենսիս Ուայլդեր անունով երիտասարդ կնոջ հետ։ Թեքմուսի ավագ դպրոցն ավարտելուց հետո Կիհո կրտսերն ընդունվել է Միչիգանի պետական համալսարան՝ ստանալով էլեկտրատեխնիկի աստիճան։ Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Էլեն Փրայսի հետ[2]։

Քոլեջից հետո Կիհոն տեղափոխվել է Սենթ Լուիս՝ որպես էլեկտրիկ աշխատելու։ 1911 թվականին նա ընկնելու պատճառով ստացել է գլխի ծանր վնասվածք[3], որի հետևանքով երկու շաբաթ կոմայի մեջ է եղել[4]։ Նույն թվականի սեպտեմբերի 17-ին Կիհոն ականատես է եղել վառարանի պայթյունից խորթ մոր մահվանը․ կնոջ վրա լցվել էր եռացող յուղ։ Կիհոն մի դույլ ջուր է լցրել խորթ մոր վրա, սակայն ի վերջո նրան փրկել չի հաջողվել։ Չնայած Էնդրյուի և մահացած Ֆրենսիսի միջև հակասական հարաբերություններին՝ նրանք այդպես էլ չեն հաստատել հենց Կիհոյի մասնակցությունը այս միջադեպին։

Անձնական կյանք։ Տեղափոխում դեպի Բատա (1912 - 1919)[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Կիհոն ամուսնացել է Էլեն Փրայսի հետ։ Զույգը երեխա չի ունեցել, ինչը կարող էր վկայել երեխաների հանդեպ Կիհոյի հակակրանքը։ Ամուսնության պատճառ կարող էին լինել փառասիրությունն ու եսասիրական մղումները. երիտասարդ տարիներին Էլենի ընտանիքը աղքատ էր, բայց Նելլիի հորեղբայրը՝ Լոուրենս Փրայսը, դարձել է Ֆորդ մեքենաների պահեստամասերի արտադրության գործարանի սեփականատեր։ Վաստակած գումարը Փրայսի համար ճանապարհ է բացել դեպի քաղաքականություն. նա բազմիցս զբաղեցրել է ընտրված պաշտոնը պետական մակարդակով և նույնիսկ առաջադրվել ԱՄՆ Սենատի համար։ Լոուրենսը չի մոռացել նաև իր հարազատներին, և 1908 թվականին Նելլիի հայրը՝ Պատրիկ Փրայսը, երեխաների հետ տեղափոխվում է Լանսինգ՝ ավելի մոտ իր հաջողակ եղբորը։

1915 թվականի հունվարի 8-ին Ֆիլիպ Կիհոն երկարատև հոդաբորբից հետո մահացել է։ Էնդրյուն ժառանգություն է ստացել և դարձել իր տան ու ֆերմայի սեփականատերը։

1917 թվականի փետրվարի 12-ին Լոուրենս Փրայսը մահացել է, և նրա ունեցվածքի մի մասը, ըստ կտակի, ուղղվել է բարեգործության, իսկ մեծ մասը բաժին է հասել հարազատներին։ Գույքի մեջ եղել է մի տուն Բաթա քաղաքում, որը կտակվել էր հանգուցյալի այրուն՝ Բյուլա Փրայսին։ 750 հազար քառակուսի մետր հողատարածքով այս երկհարկանի շինությունն անմիջապես գրավել է Կիհոյի ուշադրությունը, և նա դիմել է Բյուլային՝ առաջարկելով այն վաճառել։

Արդյունքում գործարքը կնքվել է 1919 թվականին 12 հազար ԱՄՆ դոլարով այն ժամանակվա փոխարժեքով՝ վաճառելով Թեքումսում գտնվող Կիհոյի հին ֆերման և դրա դիմաց ստանալով 8 հազար դոլար, Էնդրյուն և Էլենը վճարել են գումարի կեսը, իսկ մնացած գումարով գրավ են վերցրել։

Հարձակվողի ինքնություն։ Գործունեություն ֆերմայում (1920 - 1923)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարևանները Էնդրյու Քեյհոյին նկարագրել են որպես բավականին խիզախ, բայց միևնույն ժամանակ տաքարյուն անձնավորություն։ Մի անգամ՝ զայրույթի ժամանակ, նա ծեծելով սպանել է իր ձիերից մեկին և կրակել հարևանի շան վրա, որը վազել է նրա մոտ հողամաս։ Հարևանները նաև նշել են, որ նա միշտ փորձել է կոկիկ տեսք ունենալ, մի փոքր կեղտոտվելու դեպքում անգամ անմիջապես շտապել է հագուստը փոխել։ Ըստ նրանց՝ ապագա ականահատը փորձել է աշխատել ֆերմայում՝ չհիմնվելով այլոց փորձի վրա, մեթոդներ է որոնել տեխնիկայի օգնությամբ ամեն ինչի հասնելու, և հասկանալով, որ դա արդյունքի չի տալիս, կարող էր անմիջապես թողնել այդ գործը։

Կիհոն աչքի է ընկել նաև փողի նկատմամբ իր խնայողությամբ և խնամքով, ինչը մի անգամ հանգեցրել է կոնֆլիկտային իրավիճակի եկեղեցու հետ, ուր այցելում էր զույգը, երբ նրանց տեղեկացվել է պարտադիր ֆինանսական վճարի մասին։ Դպրոցի վրա հարձակումից մի քանի օր առաջ Կիհոն ծանրոց է ուղարկել գնացքի պահեստ, որի վրա գրված է եղել «Պայթուցիկ նյութ։ Զգուշացեք»՝ ուղղված Լենսինգի ապահովագրական գործակալին։ Ծանրոցը բացվել է Լանեսբուրգի կայարանի վրա տեղի ունեցած հարձակումից հետո, այնտեղ հայտնաբերվել են հաշվարկներով գրքեր և նամակ, որում ասվում է, որ Կիհոն լքում է դպրոցի խորհուրդը և խնդրում է գործ ունենալ այն հաշվարկային սխալների հետ, որոնց համար ստիպված է եղել վճարել լրացուցիչ 23 ցենտ։

Գործունեություն դպրոցում (1924 - 1927)[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Կիհոն ընտրվել է Բատայի դպրոցի խորհրդի գանձապահ, որտեղ նա փորձել է դիմակայել շենքի կառուցման հարկերին և պահանջել հետաձգել վճարումները։ Կիհոն հաճախ խորհրդի մյուս անդամների հակառակորդն էր, հատկապես՝ տեսուչ Էմորի Հայկեի, որին Կիհոն մեղադրում էր «ֆինանսական անփութության» մեջ։ 1925 թվականին Կիհոն ընտրվել է գործավար, իսկ 1926 թվականին՝ ընտրությունների ժամանակ, հեռացվել է այս պաշտոնից։

Մոտավորապես այս ժամանակ Էլեն Կիհոյի մոտ տուբերկուլոզ են ախտորոշել, ինչի պատճառով նա հաճախակի այցելել է հիվանդանոց։ Այդ պահին Էնդրյու Կիհոն դադարեցրել էր իր հիփոթեքի վճարումը, և 1926 թվականի հունիսին ծանուցում է ստացել հողամասի մոտալուտ բռնագրավման մասին։ Հարևանները սկսել են ուշադրություն դարձնել պայթյունների հաճախակի ձայներին և այն փաստին, որ Կիհոն դադարել է աշխատել բուն ֆերմայում։ Միևնույն ժամանակ Կիհոն շարունակել է իր գործը դպրոցում՝ որպես խորհրդի անդամ և էլեկտրիկ։ Ավելի ուշ պարզվել է, որ այս ամբողջ ընթացքում նա թաքուն պայթուցիկ էր տեղափոխել դպրոցի շենք։

Զանգվածային սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 08:45-ին, Կիհոյի ֆերման հրդեհվել է, և դպրոցի հյուսիսային թևը գրեթե միաժամանակ պայթել։ Բատայի բնակիչները փախել են պայթյունի վայր՝ փորձելով օգնել տուժածներին։ Մոտավորապես ժամը 9:15-ին Կիհոն, որը բեռնատարով մոտեցել էր շենքին, պայթեցրել է բեռնատարը՝ դրանով իսկ սպանելով իրեն և մի քանի հոգու։ Ավելի ուշ փրկարարները հավաբուծարանի մոտ սայլի մեջ հայտնաբերել են Կիհոյի կնոջ վատ այրված մարմինը, ըստ փորձաքննության եզրակացության՝ նրա մահը վրա է հասել գլխին ծանր բութ առարկայի հարվածից։ Չարագործի նախկին ֆերմայի ցանկապատի վրա ցուցանակ է հայտնաբերվել՝ «Հանցագործներ դարձնում են, հանցագործ չեն ծնվում» գրությամբ։ Կիհոյին զոհ է դարձել 44 մարդ, վիրավորվել՝ 58-ը։

Կիհոյի աճյունը վերցրել է նրա քույրերից մեկը, որից հետո նրանք թաղվել են Միչիգանի Սուրբ Ջոնի գերեզմանատանը անանուն տապանաքարի տակ։ Էլեն Կիհոյին թաղել են Լենսինգում իր օրիորդական «Փրայս» անունով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daggy, J.L. «The Bath School Disaster: Andrew Philip Kehoe—Farmer, School Board Treasurer, Bomber». Daggy Space. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  2. Parker, Grant (1980). Mayday: History of a Village Holocaust. Los Angeles, California: Parker Press. էջ 27. ISBN 978-0-9604958-0-1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Mayo, Mike (2008). American Murder: Criminals, Crime, and the Media. Detroit, Michigan: Visible Ink Press. էջ 175. ISBN 978-1-57859-191-6. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  4. «Interview with Arnie Bernstein» (PDF). Ann Arbor, Michigan: University of Michigan Press. 2009. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին. «...an accident that put him in a coma for two weeks»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]