Jump to content

Պատերազմ Բատա դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմ Բատա դպրոցում
Սպանության ձևզանգվածային սպանություն
Երկիր ԱՄՆ
Կոորդինատներ
Ամսաթիվմայիսի 18, 1927
Սպանվածներ45 մարդ
Վիրավորներ58

Պատերազմ Բատա դպրոցում, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր զանգվածային սպանությունը դպրոցում, որը տեղի է ունեցել 1927 թվականի մայիսի 18-ին, ԱՄՆՄիչիգան նահանգի Բաթ (անգլ.՝ Bath) քաղաքում։ Զոհվել է 44 մարդ (38 ցածր դասարանի աշակերտ և 6 բարձր), համենայն դեպս տուժել են 58 մարդ։ Զոհերի մեծ մասը 2-6-րդ դասարանների աշակերտներ են (7-14 տարեկան)։

Բաթ քաղաքը հիմնադրվել է 1839 թվականին Օսավա անունով (վերանվանվել է 1843 թվականին) և գտնվում է Լենսինգից հյուսիս-արևելք՝ Միչիգան նահանգում։ Տարածքը ի սկզբանե կորպորացված չէր և 1920-ականների սկզբին հիմնականում գյուղատնտեսական էր։ 1927 թվականին բնակչությունը կազմել է 300 մարդ։

Մինչ շենքի հայտնվելը Բաթում ուսուցումը տեղի է ունեցել փակ, մեկսենյականոց դպրոցներում, որտեղ տարբեր դասարանների աշակերտներին մեկ դասարանում սովորեցրել է մեկ ուսուցիչ։ Ուսուցիչները կարծում էին, որ դպրոցի շենքը թույլ կտա երեխաներին ավելի լիարժեք կրթություն ստանալ։ 1922 թվականին բանավեճերի ընթացքում հավանություն է տրվել դպրոցական նոր շրջանի ստեղծմանը, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարկի ներդրմանը։ Դպրոցի բացման պահին այնտեղ գրանցվել է 1-12-րդ դասարանների 236 աշակերտ։

Էնդրյու Կիհո

Դրդապատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչը՝ 55-ամյա Էնդրյու Ֆիլիպ Կիհոն, հայտնի էր որպես մտավոր և աշխատասեր մարդ, սակայն միևնույն ժամանակ չէր կարողանում հանդուրժել անհամաձայնությունը իր կարծիքի հետ և բավական դաժան էր սեփական կենդանիների նկատմամբ։ Չնայած բնավորությանը՝ Կիհոն ուներ դրական հեղինակություն և ընդգրկված էր դպրոցական կրթության խորհրդի կազմում[1]։ 1925 թվականին նա ընտրվել է տեղի գործավարի պաշտոնում, սակայն ավելի ուշ՝ 1926 թվականի գարնանը, ընտրությունների ընթացքում պաշտոնանկ է արվել, ինչից բարկացել է։ Հարևաններից մեկի՝ Էմ-Ջեյ Էլսվորթի կարծիքով՝ Կիհոն հենց այդ ժամանակ է սկսել վրեժխնդիր լինել համայնքին պարտության համար։ Հայտնի է նաև, որ հանցագործը դեմ է եղել լրացուցիչ սեփականության հարկին, որը հավաքել են դպրոցական շենքի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Կիհոն կարծում էր, որ հենց այդ լրացուցիչ հարկն է նրան բերել ֆինանսական խնդիրների, որոնց հետևանքով ահաբեկիչը զրկվել է իր ագարակում գրավադրված գույքը հետ գնելու իրավունքից։ 1926 թվականի հունիսին հիփոթեքային ընկերությունը նրան ծանուցում է ուղարկել գույքի շտապ բռնագրավման մասին։

Բացի այդ, պարզվել է, որ Կիհոն կոնֆլիկտ է ունեցել վերջին պայթյունի հետևանքով զոհված Էմորի Հայկի՝ դպրոցի շենքի գերինտենդանտի հետ՝ նրան մեղադրելով «ֆինանսական անփութության» մեջ։ Հնարավոր է նաև դեր է խաղացել Կիհոյի կնոջ անբուժելի հիվանդությունը (տուբերկուլյոզ), բժիշկների հիասթափեցնող կանխատեսումների հետ մեկտեղ[2]։

Ահաբեկչության օրը Կիհոյի նախկին ֆերմայի պարսպի վրա հայտնաբերվել է փայտե ցուցանակ՝ «հանցագործներ չեն ծնվում, այլ դառնում են» գրությամբ։

Կիհոյի հաղորդագրությունը ցանկապատի վրա

Նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի կեսերին Կիհոն ավելի քան մեկ տոննա պիրատոլ է գնել, նույն տարվա նոյեմբերին երկու տուփ դինամիտ է վաճառվել։ Օգտագործվող պայթուցիկը օգտագործվել է ֆերմերների կողմից հողային աշխատանքներ իրականացնելու համար, ուստի այն ձեռք բերելու փաստը կասկած չի առաջացրել[3]։ Որոշ ժամանակ Կիհոյի հարևանները նրա տարածքից հաճախակի պայթյունների ձայներ են լսել, ինչի կապակցությամբ նրան անվանել են «դինամիտային ֆերմեր»։ Դեկտեմբերին, ըստ ոստիկանության ամփոփագրերի, Կիհոն ձեռք է բերել 54-րդ մոդելի «Վինչեստեր» հրացան։

Կեհոն մի քանի ամիս շարունակ գաղտնի դպրոց էր տանում մոտ հարյուր կիլոգրամ դինամիտ։ Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են ևս 500 ֆունտ (230 կգ) չպայթեցված պայթուցիկ, որը տեղակայված էր ամենուր՝ դպրոցի հարավային թևի հիմքային հատվածում։

Զանգվածային սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
սպանվածների ցուցակ
Մինչ դպրոցի պայթյունը
  • Նելլի Կիհո, 52 տարեկան, Էնդրյու Կիհոյի կինը
Դպրոցի պայթյունից սպանվածները
  • Առնոլդ Բաուերլ, 8 տարեկան
  • Հենրի Բերգան, 14 տարեկան
  • Գերման Բերգան, 11 տարեկան
  • էմիլի Բրոմունդտ, 11 տարեկան
  • Ռոբերտ Բրոմունդտ, 12 տարեկան
  • Ֆլոյդ Բարնեթ, 12 տարեկան
  • Ռասել Չեմպեն, 8 տարեկան
  • Ռոբերտ Կոչռան, 8 տարեկան
  • Ռալֆ Կաշմեն, 7 տարեկան
  • Էրլ Իվինգ, 11 տարեկան
  • Կատերին Ֆուտ, 10 տարեկան
  • Մարջորի Ֆից, 9 տարեկան
  • Կառլայլ Հեյզենհավեր, 9 տարեկան
  • Ջորջ Հոլլ-Կրտսեր, 8 տարեկան
  • Ուիլլա Հոլ, 11 տարեկան
  • Իոլա Հարթ, 12 տարեկան
  • Պերսի Հարթ, 11 տարեկան
  • Վիվիան Հարթ, 8 տարեկան
  • Բլանշ Հարթ, 30 տարեկան, ուսուցիչ
  • Հեյլենդ Հարթ, 12 տարեկան
  • Լավեր Հարթ, 9 տարեկան
  • Սթենլի Հարթ, 12 տարեկան
  • Ֆրենսիս Հոպներ, 13 տարեկան
  • Սեսիլ Հանթեր, 13 տարեկան
  • Դորիս Ջոնս, 8 տարեկան
  • Տելմա Մաքդոնալդ, 8 տարեկան
  • Կլարենս Մաքֆալեն, 13 տարեկան
  • Ջեյ-Էմերսոն Մեդկոֆ, 8 տարեկան
  • էմմա Նիկոլս, 13 տարեկան
  • Ռիչարդ Ռիչարդսոն, 12 տարեկան
  • Էլսի Ռոբ, 12 лտարեկանет
  • Պոլինա Շորթս, 10 տարեկան
  • Հեյզել Վեզերբայ, 21 տարեկան, ուսուցիչ
  • էլիզաբեթ Ջեյ Ուիթչել, 10 տարեկան
  • Լյուսիլ Ջեյ Ուիթչել, 9 տարեկան
  • Գարոլթ Ուոթմեն, 8 տարեկան
  • Ջորջ Ցիմմերման, 10 տարեկան
  • Լոյդ Ցիմմերման, 12 տարեկան
Բեռնատարի պայթյունից սպանվածներ
  • Կլեո Կլեյթոն, 8 տարեկան
  • Էմորի Հայկ, 33 տարեկան,
  • Նելսոն Մաքֆարեն, 74 տարեկան, տեղացի այգեպան
  • Գլռն Սմիթ, 33 տարեկան, փոստատար
  • Էնդրյու Կիհո, 55 տարեկան, հարձակվող (ինքնասպանություն)
Պայթյունից հետո մահացածներ
  • Բեատրիս Գիբս, 10 տարեկան
  • Ռիչարդ ֆրիս, 9 տարեկան

Հրդեհ ագարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի մայիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Կիհոն նախ սպանել է իր կնոջը՝ Էլեն Կիհոյին կլինիկայից վերադառնալուց հետո՝ ծանր առարկայով հարվածելով նրա գլխին։ Մայիսի 18-ին՝ ժամը 8:45-ին, Կիհոն հրդեհել է ագարակը։ Ավելի ուշ հրշեջները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ հավաբնի մոտ գտնվող սայլակում։ Շուրջն ընկած էին արծաթ, թանկարժեք իրեր և մետաղական չհրկիզվող պահոց՝ այրված թղթադրամներից ստացված մոխիրով։ Ագարակում գտնվող բոլոր կենդանիները նախապես կապված են եղել կրակի մեջ, որպեսզի սատկեն։

Սիդնի Ջեյ Հաուելը, ով եղել է հանցագործի հետ բարեկամական հարաբերություններում, հետագայում պնդում էր, որ հարևանի՝ Մելվին Արմսթրոնգի հետ միասին տեսել է, թե ինչպես է Կիհոն դուրս եկել այրվող տնից և վազել դեպի գոմ։ Տղամարդիկ պլանավորում էին օգնություն ցուցաբերել և գնալ այնտեղ։ Կիհոն ծխի պատճառով դուրս է եկել իր «Ֆորդ» մակնիշի բեռնատարից և կանգ առել նրանց մոտ։ Դուրս գալով մեքենայից՝ դուրս է բերել բենզաբակից դուրս եկող ձագարը, նայել ներս ու փակել այն։ «Տղերք, ընկերներս, մի գնացեք այնտեղ, գնացեք դպրոց»- ասել է նա[4]։ Հոուելը և Արմսթրոնգը շրջվել և շարժվել են ճանապարհով, Կիհոն առանց շտապելու նստել է բեռնատարի ղեկին և հեռացել։

Պայթյուն դպրոցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 8:45-ին պայթել է դպրոցի շենքի հյուսիսային հատվածը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ (35 երեխա և 2 մեծահասակ)։ Ուսուցչուհի Բերնիս Ստերլինգը հիշել է. «երբ դա տեղի ունեցավ, երեխաները, նստարաններն ու գրքերը օդ բարձրացան։ Երեխաներին բարձրացրել է վեր, շատերին դուրս շպրտել շենքից»։

Մոնտի էլլսվորթ՝ «Հինգ կամ վեց երեխա պառկած էին տանիքի տակ, և նրանցից մի քանիսի մոտ կախված էին ձեռքերը, որոշների մոտ՝ գլուխները։ Նրանք անճանաչելի էին, քանի որ ծածկված էին փոշով, գիպսով և արյամբ։ Մենք շատ քիչ էինք տանիքը շարժելու համար»[5]։

Ականատես Ռոբերտ Գեյթսը՝ «ամեն մայր մյուսի հետևից վազել է դպրոցի բակ, պատասխան պահանջել, թե ինչ է տեղի ունեցել իր երեխայի հետ և, տեսնելով գետնին վրա պառկած անշունչ մարմինը, ուշաթափվել է։ Ավելի քան հարյուր տղամարդիկ կոտրում էին փլատակները, և նույնքան կանայք հուսահատությամբ կոտրում էին տախտակներն ու աղյուսները, գտնելու համար իրենց երեխաներին»[6]։

Հարձակվողի ինքնասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան Բատայի դպրոցի հուշահամալիրում

Մոտ կես ժամ անց Կիհոն մոտեցել է դպրոցին։ Էլսվորթի խոսքով՝ նա ժպտացել է և ձեռքով արել ամբոխին։ Դուրս գալով սրահից՝ Կիհոն կանչել է դպրոցի սուպերինտենդանտ Էմորի Հայկին, որից հետո հանել է զենքն ու կրակ բացել բեռնատարի պայթուցիկի վրա։ Պայթյունի հետևանքով զոհվել է ինքը՝ Հայկը և ևս մեկ մեծահասակ։ 8-ամյա աշակերտ Քլեո Քլեյթոնը մահացել է մեքենայի բեկորների հասցրած վնասվածքներից։ Փոստային բաժանմունքի պետ Գլեն Սմիթը պայթյունի ժամանակ զրկվել է ոտքից, ինչպես նաև ծանր վնասվածքներ է ստացել բեկորներից և մեկ օր անց մահացել։

1927 թվականի օգոստոսի 2-ին ստացած վնասվածքներից մահացել է 10-ամյա Բեատրիս Գիբսը։ Պայթյունից մեկ տարի անց մահացել է 9-ամյա Ռիչարդ Ֆրիցը. մահվան պատճառ է դարձել միոկարդիտը, որը պայմանավորված է վիրավորվելու հետևանքով ստացած ինֆեկցիայով[7]։

Հաջորդ օրը՝ 1927 թվականի մայիսի 19-ին, Բաթի դպրոցում զանգվածային սպանությունը գլխավոր նորություն էր The New York Times-ի առաջին էջերում, թերթերի լրահոսերը ամբողջ երկրում Կիհոյին բնութագրում էին որպես մոլագար, խելահեղ և հրեշ։ Սակայն մեկ օր անց՝ 1927 թվականի մայիսի 20-ին, ողբերգությունը հայտնվեց Ազգային հաջողության «ստվերում»՝ վերնագիրը բաժանելով համաշխարհային իրադարձության՝ Չարլզ Լինդբերգի առաջին տրանսատլանտյան թռիչքը Նյու Յորքից Փարիզ[8]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործի հետաքննությունը սկսվել է հաջորդ շաբաթ՝ մայիսի 23-ից սկսած։ Քլինթոնի շրջանի դատախազը դատաքննություն է անցկացրել, որի ընթացքում 50-ից ավելի մարդ ցուցմունք է տվել երդվյալների առաջ։ Դատավորը պահանջել է պարզել՝ արդյոք դպրոցի խորհուրդը մեղավոր է կատարվածի համար։ Մեկ շաբաթ անց դատավորը արդարացրել է դպրոցի խորհրդի աշխատակիցներին։ Իր դատավճռում ատենակալները եկել են այն եզրակացության, որ Կիհոն «գործել է գիտակցաբար և թաքցրել է իր գործողությունները, որոնք նրան կասկածելու պատճառ չեն եղել, և մենք նաև հայտարարում ենք, որ դպրոցի խորհուրդը և դպրոցի դռնապանը Ֆրենք Սմիթը մեղավոր չեն եղել որևէ անփութության մեջ, որը հանգեցրել է Կիհոյի ծրագրի չբացահայտմանը[9]։ Կիհոյի ագարակը ամբողջությամբ հետազոտվել է թաքնված պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար[8]։

Քու-կլուքս-կլանը, որի անդամն, ըստ լուրերի, Քլինթոնի օկրուգի շերիֆն էր, տպագրել է հինգ միլիոն թերթ, որտեղ ահաբեկչության մեջ մեղադրվում էր ԱՄՆ-ի կաթոլիկությունը՝ պատճառաբանելով, որ Կիհոն դաստիարակվել է որպես կաթոլիկ։ Կաթոլիկ եկեղեցին պնդում էր, որ ինքն իր պահանջներն ուներ Կիհոյի նկատմամբ. նա և իր կինը պսակադրությունից հետո առաջին անգամ այցելել են Թեքամսի եկեղեցի, սակայն նոր սրբավայրի բացումից և Կիխոյի ներկայացումից հետո, որ նա պետք է անդամավճար մուծի 400 դոլար, ամուսիններն անմիջապես լքել են հերթական ժողովը[8]։

1927 թվականի սեպտեմբերի 5-ին պարապմունքները վերսկսվեցին և 1927-1928 թվականներին անցկացվեցին Բատա քաղաքային կալվածքում, մանրածախ առևտրի երկու ձեռնարկություններում և համայնքային կառավարման շենքում։ Խորհուրդը Օ.Մ. Բրանտին նշանակել է նոր գերինտենդանտ, ինչպես նաև հետագայում նվիրաբերված միջոցներով կառուցել է դպրոցի շենքի նոր հատվածը[10]։ Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Միչիգան նահանգի հանրապետական սենատոր և բարերար Ջեյմս Քոսինսը 75 000 ԱՄՆ դոլարի (այսօրվա դրությամբ մոտավորապես 1 100 000 ԱՄՆ դոլար) կտրոն է գրել՝ ի աջակցություն նոր դպրոցի կառուցման[11]։ 1928 թվականի օգոստոսի 18-ին կազմակերպվել է Ջեյմս Կոզենսի անվան գյուղատնտեսական դպրոցը, որն անվանակոչվել է սենատորի անունով, իսկ 1975 թվականին շենքը վերջնականապես քանդվել է։ Տարածքը վերափոխվել է Ջեյմս Կոզզենսի հիշատակի զբոսայգու, որը նվիրված է զոհերի հիշատակին, նախկին շենքի գմբեթով, որը տեղադրված է կենտրոնում[12]։

Հողամասը, որտեղ գտնվում էր Կիհոյի ագարակը, վաճառվել է աճուրդով՝ հիփոթեքի վճարման համար[13]։ Ինքը՝ Կիհոն, հուղարկավորվել է անանուն գերեզմանում գտնվող Քլինթոնի շրջանի Սենտ Ջոնսի գերեզմանատանը, նրա կինը թաղվել է Լանսինգում ՝ օրիորդական ազգանունով[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Билл Брайсон Беспокойное лето 1927. — Litres, 2017-10-01. — 616 с. — ISBN 9785040766789
  2. Ellsworth, Monty J. (1927). «"Chapter Three—Life of Andrew Kehoe"».
  3. Бизнес-журнал Редакция Бизнес-журнал, 2013/05. — Бизнес-журнал, ЗАО, 2013-05-01. — 100 с.
  4. «Transcipt of the May 23-25, 1927 Clinton County, Michigan Coroner's Inquest into the death of Bath School Superintendent Emory E. Huyck». daggy.name. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Chapter Two --- Writer's Experience».
  6. «Maniac bomber's wife among his 43 victims». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Last victim of Bath School disaster receives marker».
  8. 8,0 8,1 8,2 «22 things you may not have known about the 1927 Bath school massacre». MLive.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Mayday». goodreads.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Consumer Price Index (Estimate) 1800- | Federal Reserve Bank of Minneapolis». www.minneapolisfed.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Bath School Disaster Memorial Park: Couzens School Plaque inscription». daggy.name. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Bath School Disaster Memorial Park: James Couzens Agricultural School memorial». daggy.name. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Sale of Andrew Kehoe farm». Ironwood Daily Globe. Ironwood, Michigan. 1930 թ․ մարտի 26. էջ 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Ellen Agnes Price Kehoe - Bath School Bombing Victim». daggy.name. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]