Jump to content

Էնդոմետրիումի պոլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդոմետրիումի պոլիպ
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով երևում է էնդոմետրիումի պոլիպը։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
ՀՄԴ-9621
ՀՄԴ-10N84.0
ՀոմանիշներԱրգանդի պոլիպ
 Endometrial polyps Վիքիպահեստում

Էնդոմետրիումի պոլիպ կամ արգանդի պոլիպ, արգանդի ներքին մակերեսին առաջացող գոյացություն է[1]։ Նրանք կարող են ունենալ լայն տափակ հիմք, կամ միացած լինեն արգանդի ներքին շերտին երկար ոտիկի միջոցով[1][2]։ Ոտիկով պոլիպները ավելի հաճախ են հանդիպում քան տափակները[3]։ Նրանց չափսերը տատանվում են՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր[2]։ Ոտիկով պոլիպները կարող են արգանդի պարանոցի միջով դուրս ցցվել դեպի հեշտոց[1][4]։ Նրանց մեջ կարող են առկա լինել փոքր արյունատար անոթներ՝ հատկապես մեծ պոլիպներում[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգանդի պոլիպ

Էնդոմետրիումի պոլիպները շատ հաճախ լինում են անախտանիշ[3]։ Ախտանիշների առկայության դեպքում դրանք կարող են ներառել՝ անկանոն դաշտանային արյունահոսություն, միջդաշտանային արյունահոսություն, առատ դաշտանային արյունահոսություն և դաշտանադադարից հետո արգանդային արյունահոսություն[2][5]։ Դաշտանի ժամանակ առատ արյունահոսության, դաշտանների միջև կամ դաշտանադադարից հետո քսվող արյան համար պատասխանատու են պոլիպի մեջ գտնվող մանր արյունահոսող անոթները[6]։ Եթե պոլիպը արգանդի պարանոցի միջով դուրս է ցցվում դեպի հեշտոց, ապա կարող է առաջանալ ցավ սեռական հարաբերության ժամանակ (դիսմենորեա)[4]։

Էդնոմետրիումի պոլիպների առաջացման վերջնական պատճառը անհայտ է, սակայն կան փաստեր, որ նրանց աճի վրա ազդում են հորմոնների մակարդակը, և էստրոգենի ազդեցությամբ նրանք մեծանում են[2]։ Ռիսկի գործոններն են ճարպակալումը, զարկերակային գերճնշումը և նախկինում արգանդի պարանոցի պոլիպի առկայությունը[2]։ Տամօքսիֆենի կամ հորմոն փոխարինիչ թերապիայի ընդունումը նույնպես կարող է մեծացնել արգանդի պոլիպի զարգացման ռիսկը[2][7]։ Տամօքսիֆեն ստացող կանանց մոտ լևոնորգեստրել պարունակով ներարգանդային պարույրների օգտագործումը կարող են նվազեցնել պոլիպների առաջացման ռիսկը[8]։

Էնդոմետրիումի պոլիպի միկրոսկոպիկ պատկեր։ Ներկված է հեմատօքսիլին/էոզինով։
Աջից ձախ երևում են միոմետրիումը (հարթ մկանային բջիջներ), էնդոմետրիալ ստրոման (ավելի բջջային) և էնդոմետրիումի պոլիպի ստրոման (կոլագենով լի)։Ներկված է հեմատօքսիլին/էոզինով։

Էնդոմետրիումի պոլիպները կարելի է հայտնաբերել հեշտոցային ուլտրաձայնային հետազոտության, հիստերոսկոպիայի կամ դիլատացիայի և կյուրետաժի միջոցով[2]։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով պոլիպների հայտնաբերումը կարող է բարդ լինել, հատկապես եթե առկա է էնդոմետրիումի հիպերպլազիա (էնդոմետրիումի չափից շատ հաստացում)[1]։ Մեծ պոլիպները կարող են բաց թողնվել կյուրետաժի ժամանակ[9]։

Էնդոմետրիումի պոլիպները կարող են լինել եզակի, կամ մի քանի հատ[10]։ Նրանք կլոր կամ օվալաձև են և կարող են ունենալ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր տրամագիծ[6][10]։ Նրանք սովորաբար ունեն նույն կարմիր/շագանակագույն գունավորումը, ինչ նրանց շրջապատող էնդոմետրիումը, սակայն մեծ պոլիպները կարող են ունենալ ավելի մուգ կարմիր գունավորում[6]։ Պոլիպները կազմված են պինդ, ֆիբրոզ հյուսվածքից (ստրոմա), արյունատար անոթներից և գեձանման տարածություններից, որոնք պատված են էնդոմետրիալ էպիթելով[6]։ Նրանք կարող են արգանդի խոռոչին կպած լինել նեղ և երկար ոտիկի միջոցով, կամ էլ ունենալ տափակ և լայն հիմք[10]։ Ոտիկով պոլիպները ավելի հաճախ են հանդիպում քան տափակները[3]։

Պոլիպները կարող են հեռացվել վիրահատական եղանակով՝ կյուրետաժի միջոցով, հիստերոսկոպիայի օգտագործմամբ, կամ առանց դրա[11]։ Առանց հիստերոսկոպիայի կյուրետաժ անելու դեպքում հնարավոր է բաց թողնել որոշ պոլիպներ։ Պոլիպները բաց թողնելու ռիսկը նվազեցնելու համար կարելի է մինչև կյուրետաժ անելը ունելիի միջոցով ստուգել արգանդի խոռոչի վիճակը[6]։ Հիստերոսկոպիայի ժամանակ արգանդի պարանոցի միջով անցկացվող տեսախցիկով հնարավոր է լինում տեսնել էնդոմետրիումը (արգանդի ներքին շերտը) և պոլիպները։ Մեծ պոլիպները կարելի է կտրատել փոքր կտորների, այնուհետև հերթով հեռացնել դրանք[6]։ Պոլիպում քաղցկեղային բջիջների առկայության դեպքում կարող է հարկավոր լինի իրականացնել հիստերէկտոմիա (արգանդի վիրահատական հեռացում)[2]։ Քաղցկեղի բացակայությամբ դեպքում հիստերէկտոմիա սովորաբար չի իրականացվում[6]։ Երկու միջամտությունների դեպքերում էլ սովորաբար օգտագործվում է ընդհանուր անզգայացում[9]։

Պոլիպների հեռացման ազդեցությունը պտղաբերության վրա դեռևս ուսումնասիրված չէ[12]։

Էնդոմետրիումի պոլիպները սովորաբար բարորակ են, սակայն որոշ դեպքերում կարող են լինեն նախաքաղցկեղային կամ քաղցկեղային[2]։ Պոլիպների մոտ 0,5%-ը պարունակում են ադենոկարցինոմայի բջիջներ[13]։ Պոլիպները կարող են մեծացնել արտամարմնային բեղմնավորումով հղիացած կանանց մոտ վիժման ռիսկը[2]։ Եթե պոլիպները առաջանում են արգանդափողերի մոտ, ապա նրանք հնարավոր է նվազեցնեն կնոջ հղիանալու հավանականությունը[2]։ Չնայած նրան, որ բուժումներն, ինչպիսին է օրինակ հիստերոսկոպիան՝ սովորաբար ամբողջությամբ վերացնում են պոլիպները, միևնույն է նրանց կրկնման հաճախականությունը բավականին մեծ է[6]։ Չբուժված փոքր պոլիպները կարող են ինքնուրույն անցնել[14]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոմետրիումի պոլիպները սովորաբար առաջանում են չորրորդ և հինգերորդ տասնամյակում գտնվող կանանց մոտ[2]։ Էնդոմետրիումի պոլիպներ առաջանում են կանանց մոտավորապես 10 տոկոսի մոտ[1]։ Մոտավորապես հաշվարվկած է, որ անոմալ արգանդային արյունահոսություն ունեցող կանանց մոտ 25%-ի մոտ առկա են էնդոմետրիումի պոլիպներ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Jane A. Bates (1997). Practical Gynaecological Ultrasound. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 1-900151-51-0.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Uterine polyps». MayoClinic.com. 2006 թ․ ապրիլի 27.
  3. 3,0 3,1 3,2 Sternberg, Stephen S.; Stacey E. Mills; Darryl Carter (2004). Sternberg's Diagnostic Surgical Pathology. Lippincott Williams & Wilkins. էջ 2460. ISBN 0-7817-4051-7.
  4. 4,0 4,1 Dysmenorrhea: Menstrual abnormalities at Merck Manual of Diagnosis and Therapy Professional Edition
  5. «Endometrial Polyp». GPnotebook. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 DeCherney, Alan H.; Lauren Nathan (2003). Current Obstetric & Gynecologic Diagnosis & Treatment. McGraw-Hill Professional. էջ 703. ISBN 0-8385-1401-4.
  7. 7,0 7,1 Edmonds, D. Keith; Sir John Dewhurst (2006). Dewhurst's Textbook of Obstetrics and Gynaecology. Blackwell Publishing. էջ 637. ISBN 1-4051-5667-8.
  8. Chan SS, Tam WH, Yeo W, և այլք: (2007). «A randomised controlled trial of prophylactic levonorgestrel intrauterine system in tamoxifen-treated women». BJOG. 114 (12): 1510–5. doi:10.1111/j.1471-0528.2007.01545.x. PMID 17995495. S2CID 21145823.
  9. 9,0 9,1 Macnair, Trisha. «Ask the doctor – Uterine polyps». BBC Health. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 Bajo Arenas, José M.; Asim Kurjak (2005). Donald School Textbook Of Transvaginal Sonography. Taylor & Francis. էջ 502. ISBN 1-84214-331-X.
  11. «Uterine bleeding – Signs and Symptoms». UCSF Medical Center. 2007 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Jayaprakasan, K; Polanski, L; Sahu, B; Thornton, JG; Raine-Fenning, N (2014 թ․ օգոստոսի 30). «Surgical intervention versus expectant management for endometrial polyps in subfertile women» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD009592. doi:10.1002/14651858.CD009592.pub2. PMC 6544777. PMID 25172985. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. Rubin, Raphael; David S Strayer (2007). Rubin's Pathology: Clinicopathologic Foundations of Medicine. Lippincott Williams & Wilkins. էջ 806. ISBN 978-0-7817-9516-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Kaunitz, Andrew M. (2002 թ․ օգոստոսի 26). «Asymptomatic Endometrial Polyps: What Is the Likelihood of Cancer?». Medscape Ob/Gyn & Women's Health. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդոմետրիումի պոլիպ» հոդվածին։