Jump to content

Էմմա Լյովենշտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Լյովենշտամ
գերմ.՝ Emma Löwenstamm
Ծնվել էհուլիսի 1, 1879(1879-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆախոդ
Վախճանվել էհունվարի 9, 1941(1941-01-09)[1][2][4] (61 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Ժանրբնանկար, Գրքապիտակ և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներA Chess Game: Lenin with Hitler — Vienna 1909?
ստորագրություն
Изображение автографа
 Emma Löwenstamm Վիքիպահեստում

Էմմա Լյովենշտամ (գերմ.՝ Emma Löwenstamm, հուլիսի 1, 1879(1879-07-01)[1][2][3][…], Նախոդ - հունվարի 9, 1941(1941-01-09)[1][2][4], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]), հրեական ծագմամբ չեխ-գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Վլադիմիր Լենինի և Ադոլֆ Հիտլերի շախմատային հանդիպումը պատկերող սկանդալային օֆորտի հեղինակն է։ Ենթադրվում է, որ բնակարանը, որտեղ իբր կայացել է հանդիպումը, պատկանում էր հենց նկարչուհու ընտանիքին (զանգվածային լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ նկարչուհու տունը 20-րդ դարի սկզբին ծառայել է որպես «քաղաքական ազատամիտների սալոն»)[5]։

Նկարչուհու ստեղծագործության ամենակարևոր ոլորտները դիմանկարային գրաֆիկան ու գրքապիտակներն են։ Երկար ժամանակ նա աշխատել է մոդեռնի և սիմվոլիզմի ազդեցության տակ, ավելի ուշ նրա ստեղծագործության մեջ սկսել է ավելի մեծ տեղ գրավել ռեալիզմը[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Լյովենշտամը ծնվել է 1879 թվականի հուլիսի 1-ին, Ավստրո-Հունգարական կայսրությունում, Բերտոլդ (1833-1913) և Ցեցիլիա Լյովենշտամների (ի ծնե՝ Գոլդշմիդ, 1839-1910) բազմազավակ ընտանիքում։ Անգլալեզու հոդվածների մեծ մասում, Mullock’s աճուրդի կողմից հրատարակված գրքույկում, որոշ չեխական աղբյուրներում նկարչուհու ազգանունը գրված է Լյովենշտրամ կամ նույնիսկ Լովենստրամ (գերմ.՝ Emma Löwenstramm, Emma Lowenstramm), սակայն մինչև մեր ժամանակներ հասած աշխատություններում նրա ստորագրությունը չի պարունակում «r» տառը[7], ինչպես նաև, նրա անունն առանց այդ տառի է ներառված առավել հեղինակավոր ժամանակակից կատալոգներում[8]։ Էմմա Լյովենշտամի ծնողները սերում էին Կրակովի և Ամստերդամի հրեա գիտնականների և ռաբբիների ընտանիքներից, նրանց ճակատագրին կարելի է հետևել մինչև 17-րդ դարը։ Նրա նախնիներից էին Հենրիկ Լյովենշտամը՝ Հոհենցոլերն-Զիգմարինգեններ իշխանների պալատական նկարիչը, և փորագրիչ Լեոպոլդ Լյովենշտամը (1842, Ամստերդամ - 1898, Լոնդոն)՝ Լոնդոնում աշխատող նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի մտերիմ ընկերը։ Նկարչուհու հայրը՝ Բերտոլդ Լյովենշտամը, գործարարությամբ է զբաղվել Նախոդ քաղաքում (Չեխիա), որտեղ էլ ծնվել է Էմման[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Emma Löwenstamm Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Стуруа, Мэлор Партия двух вождей. Играл ли Ленин в шахматы с Гитлером? // Московский комсомолец : Газета. — 2009. — № 25173.
  6. Pařík, 2010, էջ 156—165
  7. «Emma Löwenstamm. 1879, Nachod — 1941» (գերմաներեն). AntikBayreuth. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Emma Löwenstamm. 1879 — 1941» (գերմաներեն). ZVAB. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. Pařík, 2010, էջ 156

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Լյովենշտամ» հոդվածին։