Էմին Արսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմին Արսլան
արաբ․՝ أمين مجيد أرسلان‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1868(1868-07-13)[1] կամ 1873
ԾննդավայրChoueifat, Ալեյի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Մահացել էհունվարի 9, 1943(1943-01-09)[1]
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունԴրուզներ
Կրոնիսլամ և Druzism?
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, հրատարակիչ, journal editor, լրագրող, journal editor և journal editor
Զբաղեցրած պաշտոններambassador of the Ottoman Empire?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Emin Arslan Վիքիպահեստում

Արսլան էմին (հուլիսի 13, 1868(1868-07-13)[1] կամ 1873, Choueifat, Ալեյի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հունվարի 9, 1943(1943-01-09)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), օսմանյան դիվանագետ և քաղաքական գործիչ։ Ազգությամբ՝ արաբ։ Սովորել է Բեյրութի Սեն ժոզեֆ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության հիմնադիրներից է։ Եղել է Սիրիայի փոխնահանգապետ, օսմանյան հյուպատոս Ֆրանսիայում, Բելգիայում և Արգենտինայում։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) նախօրեին և ընթացքում դեմ է եղել Թուրքիայի զինակցությանը Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ։

1914 թվականին հրաժարվել է պաշտոնից՝ մնալով Բուենոս Այրեսում։ 1915 թվականին սկսել է հրատարակել ազատական ուղղության և ի նպաստ Անտանտի հանդես եկող «Լա նոտա» հանդեսը։

1915-1917 թվականներին գրել է հոդվածներ, որոնցում մերկացրել է օսմանյան կառավարության ջարդարար քաղաքականությունը. հատկապես՝ հայերի ցեղասպանությունը։ Արսլանը բացահայտել է երիտթուրքերի հետադիմական էությունը, նրանց համաթյուրքականության ծրագիրը. հայերից հետո կայսրության մյուս ազգային փոքրամասնություններին սպառնացող վտանգը։ Այդ ելույթների համար թուրքական պատերազմական ատյանը հեռակա կարգով նրան դատապարտել Է մահվան (1916)։ Մի շարք հոդվածներում Արսլանը անդրադարձել է 1921-1922 թվականներին հայ վրիժառուների կողմից թուրք ցեղասպան գործիչների ահաբեկչությանը և դրան տվել առարկայական ու ճշմարիտ գնահատական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։