Էմիլ Ադամ
Էմիլ Ադամ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1843[1][2][3] |
Ծննդավայր | Մյունխեն, Բավարիա |
Վախճանվել է | հունվարի 19, 1924 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և վիմագրող |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուսուցիչ | Jean-François Portaels? |
Հայր | Բեննո Ադամ |
Զավակներ | Richard Benno Adam?, Ernst Adam? և Tassilo Adam? |
![]() |
Էմիլ Ֆրանց Ադամ (գերմ.՝ Emil Franz Adam, մայիսի 20, 1843[1][2][3], Մյունխեն, Բավարիա - հունվարի 19, 1924, Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի գեղանկարիչ Մյունխենից։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Ադամը ծնվել է 1843 թվականի մայիսի 20-ին գերմանական Մյունխեն քաղաքում։ Նրա հայրը հայտնի նկարիչ Բեննո Ադամն է։ Սկզբում Էմիլ Ֆրանցը ցանկանում էր ընտրել գիտության ոլորտը, ինչպես պապն ու հորեղբայրը, սակայն, հետո ընտրում է գեղանկարչության ասպարեզը։ Հորեղբայր Ֆրանցը նրան սովորեցնում է նկարել. հիմնականում Էմիլը սկսում է ձիեր, ձիավորներ ու որսորդության տեսարաններ նկարել։
Առաջին անգամ Էմիլ Ադամը հասարակությանը ներկայացել է 1861 թվականին Մյունխենում ընթացող ցուցադրության ժամանակ։ Նրա ներկայացրած կտավում պատկերված էր ավստրիական բանակը։ Ստեղծագործությունը դրական ընդունելության է արժանանում։ Դրան հաջորդում է ևս երկու նկարների ստեղծում, որոնցում հեղինակը պատկերել էր ձիեր. դրանք նույնպես մեծ ընդունելության արժանացան 1863 թվականին։
Նկարիչը կատարելագործվելու նպատակով ուղևորվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ անցկացնում է շուրջ ութ ամիս. նրա ղեկավարը այդտեղ Պորտալսն էր, ով սովորեցնում էր մարդկային ֆիգուրներ նկարել։ Մյունխեն վերադառնալուց հետո, 1867 թվականին նրան ու հորը հրավիրում են չեխական Պարդուբիցե քաղաք, որպեսզի այստեղ նկարեն արքունի որսորդների ակումբի ներկայացուցիչների խմբային նկարը՝ վաթսուն անձանցով։
Նմանատիպ բարդագույն կտավ Էմիլ Ադամը վրձնել է նաև 1871 թվականին, որտեղ նկարված են Լիպպշպռինգեռի որսորդական միության անդամները՝ թվով քառասուն։ Նկարը պատվիրել էր Նասաուսկի դուքսը։
Էմիլ Ադամը մահկանացուն կնքել է 1924 թվականի հունվարի 19-ին Մյունխենում՝ ութսուն տարեկան հասակում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Emil Adam (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Emil Adam // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000667
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #116006463 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Czech National Authority Database
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Entry for Emil Adam on the Union List of Artist Names
- [http://www.bbc.co.uk/arts/yourpaintings/artists/emil-adam/paintings/slideshow#/0%7Ctitolo=Emil Adam paintings|editore=Sito web della BBC
- Adam|editore=Artnet(չաշխատող հղում) official websiteArtnet
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմիլ Ադամ կատեգորիայում։ |