Էմանուել Շարպանտիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Շարպանտիե
ֆր.՝ Emmanuelle Charpentier
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1968(1968-12-11)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրԺուվիզի սյուր Օրժ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊիեր և Մարի Կյուրիի համալսարան (1995)[4] և Պաստերի ինստիտուտ (1995)[4]
Մասնագիտությունմանրէաբան, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, գենետիկ, իմունաբան և գիտնական
ԱշխատավայրHannover Medical School?, Ումեո համալսարան, Max Planck Institute for Infection Biology?, Վիեննայի համալսարան և Max Planck Unit for the Science of Pathogens?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[24] «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[6]

Breakthrough Prize in Life Sciences?

[7][8]

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Մասրի մրցանակ

Eric K. Fernströms Svenska Pris?

[9]

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[10]

Louis-Jeantet Prize for Medicine?

[11]

Gruber Prize in Genetics?

Otto Warburg Medal?

[12][13]

Hansen Family Prize?

[14]

Լայբնիցի մրցանակ

[15]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

Գայդների միջազգային պարգև

Tang Prize?

Կարուսի մեդալ

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Ernst-Jung-Preis für Medizin?

Meyenburg Prize?

Science Award of Lower Saxony?

Alexander von Humboldt Professorship?

Gabbay Award?

[16]

Warren Alpert Foundation Prize?

Kavli Prize in Nanoscience?

[17]

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Ումեոյի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Ճապոնիայի մրցանակ

Aachener Ingenieurpreis?

[19]
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Fellow of the AACR Academy?

honorary doctor of the École polytechnique fédérale de Lausanne?

[18]

Վիլհելմ Էկսների մեդալ

[20]

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Göran Gustafsson Prize for molecular biology?

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

[21]

Հարվիի մրցանակ

Bijvoet Medal?

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[22]

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Մաքգիլի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

honorary doctor of the Hong Kong University of Science and Technology?

[23]

Ջոն Սքոթի մեդալ

[25]

Շեելեյի մրցանակ

[26]

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[27]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[28]

Clarivate Citation Laureate

[29]

Albany Medical Center Prize?

[30]
և

Ազգային գյուտարարների փառքի սրահ

ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքemmanuelle-charpentier-pr.org
mpg.de/9343753/infektionsbiologie-charpentier
 Emmanuelle Charpentier Վիքիպահեստում

Էմանուել Մարի Շարպանտիե (ֆրանսերեն: ; ծնված՝ դեկտեմբերի 11, 1968[31]) ֆրանսիացի պրոֆեսոր, մանրէաբանության, գենետիկայի և կենսաքիմիայի ոլորտների հետազոտող[32]։ 2015 թվականից նա Բեռլինի Մաքս Պլանկի ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրենն է։ 2018 թվականին նա հիմնել է հետազոտական ինստիտուտ՝ Մաքս Պլանկի պաթոգեննների ուսումնասիրության միավորում[33]։ 2020 թվականին Շարպանտիեն և ամերիկացի կենսաքիմիկոս Ջենիֆեր Դուդնան Կալիֆորնիայի համալսարանից, Բերքլիից, արժանացան քիմիայի Նոբելյան մրցանակի «գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար» (CRISPR-ի միջոցով)։ Սա առաջին Նոբելյան մրցանակն էր երբևէ, որ միայն երկու կին արժանացան[34][35][36]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարպանտիեն ծնվել է 1968 թվականին Ֆրանսիայի Ժյուվիզի-սյուր-Օրժում։ Նա կենսաքիմիա, մանրէաբանություն և գենետիկա է սովորել Պիեռ և Մարի Կյուրիի համալսարանում (որը հետագայում դարձել է Սորբոնի համալսարանի գիտությունների ֆակուլտետը) Փարիզում[37]։ Նա 1992-1995 թվականներին սովորել է Պաստերի ինստիտուտի ասպիրանտուրայում և այնտեղ պաշտպանել է դոկտորական թեզը՝ մոլեկուլային մեխանիզմները, որոնք ներգրավված են հակաբիոտիկների դիմադրության մեջ, թեմայով[38]։ Նրա հորական պապը հայ է եղել, ով Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Ֆրանսիա և հանդիպել իր ապագա կնոջը Մարսելում։ Հայաստանի Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում նա նշել է․ «Դա շատ տարօրինակ պատմություն է, որը հայրս իրականում շատ ավելի ուշ իմացել։ Այնպես որ, իմ ազգանունը Շարպանտիե չպետք է լիներ։ Հայկական ազգանուն պիտի լիներ», հավելելով, որ իր պապի ազգանունը Սինանյան է[39]։։

Կարիերա և հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Պլանկի ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտը Բեռլինում, Գերմանիա

Շարպանտիեն 1993-1995 թվականներին եղել է Պիեռ և Մարի Կյուրիի համալսարանի դոցենտ, իսկ 1995-1996 թվականներին՝ ասպիրանտ Պաստերի ինստիտուտում։ 1996 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և մինչև 1997 թվականը աշխատել է Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանում որպես հետդոկտորանտ[40]։

Շարպանտիեն 1997-ից 1999 թվականներին Շարպանտիեն աշխատել է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնում որպես գիտնականի օգնական։ Այնտեղ նա աշխատել է մաշկի բջիջների կենսաբան Պամելա Քովինի լաբորատորիայում։ Այդ ընթացքում Շարպանտիեն մկների մազերի աճի կարգավորմանը վերաբերող հոդված հրապարակեց[41]։ 1999-2002 թվականներին նա Սուրբ Ջուդի մանկական հետազոտական հիվանդանոցում և Նյու Յորքի Skirball կենսամոլեկուլյար բժշկության ինստիտուտում զբաղեցրել է գիտաշխատողի հաստիք[37][42]։

Հինգ տարի Միացյալ Նահանգներում աշխատելուց հետո Շարպանտիեն վերադարձավ Եվրոպա և 2002-2004 թվականներին դարձավ Վիեննայի համալսարանի Մանրէաբանության և գենետիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար և հրավիրյալ պրոֆեսոր։ 2004 թվականին Շարպանտիեն հրապարակեց Ստրեպտոկոկ պյոգենեսի վիրուսային գործոնի սինթեզի կարգավորման մեջ ՌՆԹ-ի մոլեկուլի իր հայտնագործությունը[43]։ 2004-2006 թվականներին եղել է մանրէաբանության և իմունոկենսաբանության ամբիոնում լաբորատորիայի վարիչ և դոցենտ։ 2006-ից 2009 թվականներին նա աշխատել է որպես լաբորատորիայի ղեկավար և դոցենտ Մաքս Ֆ. Պերուցի լաբորատորիաներում[37]։

Շարպանտիեն տեղափոխվեց Շվեդիա և դարձավ Ումեոյի համալսարանի դոցենտ և մոլեկուլային վարակների բժշկության լաբորատորիայի (MIMS) ղեկավար։ 2008-ից 2013 թվականներին նա զբաղեցրել է խմբի ղեկավարի պաշտոնը, իսկ 2014-2017 թվականներին եղել է հրավիրյալ պրոֆեսոր[44]։ Այնուհետ նա տեղափոխվել է Գերմանիա և 2013-ից մինչև 2015 թվականը Բրաունշվեյգի Հելմհոլցի ինֆեկցիոն հետազոտությունների կենտրոնում և և Հաննովերի բժշկական դպրոցում աշխատել է որպես բաժնի վարիչ և W3 պրոֆեսոր[45]։ 2014 թվականին նա դարձել է Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի պրոֆեսոր Մոլեկուլային կենսաբանության կենտրոնում։ 2006-ից 2009 թվականներին նա աշխատել է որպես լաբորատորիայի ղեկավար և դոցենտ Մաքս Պերուցի լաբորատորիաներում[37]

2015 թվականին Շարպանտիեն ընդունեց գերմանական Մաքս Պլանկի միության գիտական անդամ և Բեռլինի Մաքս Պլանկի ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրեն դառնալու առաջարկը։ 2016 թվականից նա Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է; 2018 թվականից նա Մաքս Պլանկի ախտածինների գիտության բաժնի հիմնադիրն ու տնօրենն է[37][46][47]։ Շարպանտիեն մնաց որպես այցելու պրոֆեսոր Ումեոյի համալսարանում մինչև 2017 թվականի վերջը, երբ Kempe Foundations-ի և Knut and Alice Wallenberg Foundation-ի նոր նվիրատվությունը թույլ տվեց նրան MIMS լաբորատորիայի հետազոտական խմբերում ավելի շատ երիտասարդ հետազոտողների ընդունել[48]։

CRISPR/Cas9[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարպանտիեն առավել հայտնի է իր Նոբելյան մրցանակակիր աշխատանքով՝ բակտերիալ իմունային համակարգի մոլեկուլային մեխանիզմների՝ CRISPR/Cas9-ի, վերծանմամբ և այն որպես գենոմի խմբագրման գործիք օգտագործմամբ։ Մասնավորապես, չկոդավորող ՌՆԹ-ի հասունացման համար, նա նոր մեխանիզմ բացահայտեց, որն առանցքային է CRISPR/Cas9 ֆունկցիայի մեջ։ Ավելի կոնկրետ, Շարպանտիեն ցույց տվեց, որ փոքր ՌՆԹ-ն, որ կոչվում է tracrRNA, էական է crRNA-ի հասունացման համար[49]։

2011 թվականին Շարպանտիեն Սան Խուանում, Պուերտո Ռիկոյի գիտական կոնֆերանսի ժամանակ, հանդիպեց Ջենիֆեր Դուդնային և նրանք սկսեցին համագործակցել[40]։ Դուդնայի լաբորատորիայի հետ աշխատելով՝ Շարպանտիեի լաբորատորիան ցույց տվեց, որ Cas9-ը կարող է օգտագործվել ԴՆԹ-ի ցանկացած ցանկալի հաջորդականությամբ կտրվածքներ անելու համար[50][51]։ Հետազոտողներն աշխարհով մեկ, այս մեթոդը հաջողությամբ կիրառել են բույսերի, կենդանիների և լաբորատոր բջջային շարքերի ԴՆԹ-ի հաջորդականությունները խմբագրելու համար։ Իր հայտնաբերումից ի վեր CRISPR-ը հեղափոխություն է կատարել գենետիկայում՝ թույլ տալով գիտնականներին խմբագրել գեները՝ ուսումնասիրելու նրանց դերը առողջության և հիվանդությունների մեջ և մշակելու գենետիկ թերապիա՝ հուսալով, որ այն առաջին սերնդի գենային թերապիայից ավելի անվտանգ և արդյունավետ կլինի[36]։

2013 թվականին Շարպանտիեն Շոն Ֆոյի և Ռոջեր Նովակի հետ միասին հիմնել է CRISPR Therapeutics-ը և ERS Genomics-ը[52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ambafrance-es.org/Emmanuelle-Charpentier-Prix-Princesse-des-Asturies-de-la-Recherche-scientifique
  2. https://www.mpg.de/9343753/infektionsbiologie-charpentier
  3. Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 https://www.emmanuelle-charpentier-pr.org/cv/
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2015-emmanuelle-charpentier-y-jennifer-doudna.html?especifica=0
  7. https://breakthroughprize.org/Laureates/2
  8. Recipients Of The 2015 Breakthrough Prizes In Fundamental Physics And Life Sciences AnnouncedBreakthrough Prize in Life Sciences, 2014.
  9. https://www.med.lu.se/eric_k_fernstroems_stiftelse/fernstroemspriserna/svenska_priset
  10. https://www.pauljanssenaward.com/winners
  11. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/2015-en/emmanuelle-charpentier/
  12. http://www.journals.elsevier.com/bba-clinical/news/otto-warburg-medal-2016-awarded-to-emmanuelle-charpentier/
  13. http://otto-warburg-medaille.org/index.php/previous-award-winners.html
  14. http://www.helmholtz-hzi.de/en/news_events/news/view/article/complete/2015_hansen_family_award_goes_to_emmanuelle_charpentier/
  15. http://www.dfg.de/gefoerderte_projekte/wissenschaftliche_preise/leibniz-preis/2016/charpentier/index.html
  16. https://www.brandeis.edu/rosenstiel/gabbay-award/past.html
  17. https://www.kavliprize.org/bio/emmanuelle-charpentier
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 https://www.emmanuelle-charpentier-pr.org/wp-content/uploads/2020/10/Emmanuelle-Charpentier_Awards-Decorations-Honors-Prizes-Other-Recognitions_EC.pdf
  19. http://www.aachen.de/DE/stadt_buerger/politik_verwaltung/pressemitteilungen/Aachener-Ingenieurpreis.html
  20. https://www.wilhelmexner.org/en/medalists/
  21. https://wolffund.org.il/2020/01/13/8113/
  22. The Nobel Prize in Chemistry 2020: Genetic scissors: a tool for rewriting the code of lifeRoyal Swedish Academy of Sciences, 2020.
  23. https://www.ust.hk/news/major-events-campus/hkust-holds-22nd-congregation-conferring-honorary-doctorates-five
  24. https://www.legiondhonneur.fr/sites/default/files/lh20210101.pdf
  25. https://thejohnscottaward.github.io/jsc/2011-recent.html
  26. https://www.apotekarsocieteten.se/en/scholarships-and-prizes/scheele-award-2/former-laureates/
  27. https://www.uliege.be/cms/c_17641938/fr/uliege-portraits-des-docteurs-honoris-causa-facultaires-2023
  28. https://www.amacad.org/new-members-2023
  29. https://clarivate.com/citation-laureates
  30. https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
  31. «The Nobel Prize in Chemistry 2020». NobelPrize.org. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. Abbott, Alison (2016). «The quiet revolutionary: How the co-discovery of CRISPR explosively changed Emmanuelle Charpentier's life». Nature. 532 (7600): 432–434. Bibcode:2016Natur.532..432A. doi:10.1038/532432a. PMID 27121823.
  33. «CRISPR discoverer gets own research institute». 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  34. «Press release: The Nobel Prize in Chemistry 2020». Nobel Foundation. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  35. Wu, Katherine J.; Peltier, Elian (2020 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize in Chemistry Awarded to 2 Scientists for Work on Genome Editing – Emmanuelle Charpentier and Jennifer A. Doudna developed the Crispr tool, which can alter the DNA of animals, plants and microorganisms with high precision». The New York Times. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. 36,0 36,1 «Two female CRISPR scientists make history, winning Nobel in chemistry». STAT (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 «Charpentier, Emmanuelle – Vita». Max Planck Society. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  38. Deffke, Uta (2017 թ․ փետրվարի 7). «Emmanuelle Charpentier». www.mpg.de (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  39. «Nobel laureate Emmanuelle Marie Charpentier reveals Armenian identity». Public Radio of Armenia. 2022 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  40. 40,0 40,1 Abbott, Alison (2016 թ․ ապրիլի 28). «The quiet revolutionary: How the co-discovery of CRISPR explosively changed Emmanuelle Charpentier's life». Nature News (անգլերեն). 532 (7600): 432–434. Bibcode:2016Natur.532..432A. doi:10.1038/532432a. PMID 27121823.
  41. Charpentier, Emmanuelle; Lavker, Robert M.; Acquista, Elizabeth; Cowin, Pamela (2000 թ․ ապրիլի 17). «Plakoglobin Suppresses Epithelial Proliferation and Hair Growth in Vivo». Journal of Cell Biology (անգլերեն). 149 (2): 503–520. doi:10.1083/jcb.149.2.503. ISSN 0021-9525. PMC 2175163. PMID 10769039.
  42. «Skirball Institute of Biomolecular Medicine». NYU Langone Health.
  43. Mangold, Monika; Siller, Maria; Roppenser, Bernhard; Vlaminckx, Bart J. M.; Penfound, Tom A.; Klein, Reinhard; Novak, Rodger; Novick, Richard P.; Charpentier, Emmanuelle (2004). «Synthesis of group A streptococcal virulence factors is controlled by a regulatory RNA molecule». Molecular Microbiology (անգլերեն). 53 (5): 1515–1527. doi:10.1111/j.1365-2958.2004.04222.x. ISSN 1365-2958. PMID 15387826. S2CID 34811329.
  44. «Research Groups». MIMS. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  45. «Home». Helmholtz Centre for Infection Research.
  46. «Emmanuelle Charpentier, CRISPR-Cas9, Max Planck Institute for Infection Biology». Max Planck Unit for the Science of Pathogens.
  47. CRISPR discoverer get own research institute Retrieved 4 September 2018
  48. «Emmanuelle Charpentier – Regulation in Infection Biology – Funding». Molecular Infection Medicine Sweden (MIMS). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  49. Deltcheva, Elitza; Chylinski, Krzysztof; Sharma, Cynthia M.; Gonzales, Karine; Chao, Yanjie; Pirzada, Zaid A.; Eckert, Maria R.; Vogel, Jörg; Charpentier, Emmanuelle (2011 թ․ մարտ). «CRISPR RNA maturation by trans -encoded small RNA and host factor RNase III». Nature (անգլերեն). 471 (7340): 602–607. Bibcode:2011Natur.471..602D. doi:10.1038/nature09886. ISSN 1476-4687. PMC 3070239. PMID 21455174.
  50. «CRISPR Therapeutics, About us». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  51. Jinek, Martin; Chylinski, Krzysztof; Fonfara, Ines; Hauer, Michael; Doudna, Jennifer A.; Charpentier, Emmanuelle (2012 թ․ օգոստոսի 17). «A Programmable Dual-RNA–Guided DNA Endonuclease in Adaptive Bacterial Immunity». Science (անգլերեն). 337 (6096): 816–821. Bibcode:2012Sci...337..816J. doi:10.1126/science.1225829. ISSN 0036-8075. PMC 6286148. PMID 22745249.
  52. Cohen, Jon (2017 թ․ փետրվարի 15). «How the battle lines over CRISPR were drawn». Science | AAAS (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.