Էլվիրա Գասկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլվիրա Գասկոն
Ծնվել էմայիսի 17, 1911(1911-05-17)[1]
ԾննդավայրAlmenar de Soria, Soria Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանվել էփետրվարի 10, 2000(2000-02-10)[2] (88 տարեկան)
Մահվան վայրՍորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2]
ԱզգությունԻսպանացի
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1935)
Մասնագիտություննկարչուհի, փորագրիչ և նկարազարդող
ՈճՄեքսիկական մուրալիզմ
Թեմաներգեղանկարչություն

Էլվիրա Գասկոն Վերա (իսպ.՝ Elvira Gascón, մայիսի 17, 1911(1911-05-17)[1], Almenar de Soria, Soria Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - փետրվարի 10, 2000(2000-02-10)[2], Սորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2]), իսպանացի նկարիչ, նախագծող, փորագրող։ Մասնակցել է մեքսիկական մուրալիզմի շարժմանը և հայտնի է իսպանական և մեքսիկական ոճերի սինթեզմամբ։ Գասկոնը նաև նկարազարդել է հարյուրավոր գրքեր և պարբերականներ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Գասկոնը ծնվել է Սորիայի Ալմենար քաղաքում։ 1929 թվականին ընդունվել է Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և այնտեղ սովորել մինչև 1935 թվականը։ Այնուհետև Մադրիդում դասավանդել է Լոպե դե Վեգայի ինստիտուտում և Արվեստի և արհեստների դպրոցում (Escuela de Artes y Oficios): Երբ 1936 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց, Գասկոնը միացել է Junta de Incautación del Tesoro Artístico Nacional-ին, որը ազգային գանձեր վերցրել է պատերազմի և պայքայի քաոսային տարիների ընթացքում դրանք անվտանգ պահելու համար։ Ինստիտուտում աշխատելու տարիներին Գասկոնը հանդիպել է ապագա ամուսնուն՝ Ռոբերտո Ֆեռնանդես Բալբուենային (1891-1966 թթ.), որը ինստիտուտի նախագահն էր և ճարտարապետ Գուստավո Ֆեռնանդես Բալբուենայի (1888-1931 թթ.) եղբայրը։ Գասկոնն ու Ֆեռնանդեսը Մեքսիկա են արտագաղթել 1939 թվականին, իսպանացի հանրապետականների պարտությունից հետո աջակողմյան ազգայնական ապստամբների կողմից։ Մեքսիկայում Գասկոնը դարձավ հայտնի նկարիչ մեքսիկացի արվեստագետների և մտավորականների շարքում։ Ռուբեն Բոնիֆաս Նունյոն գովաբանել է նրա գեղարվեստական տեխնիկան և ոճի պարզությունը[4]։

Գասկոնն ունեցել է երկու դուստր՝ Գուդելուպեն և Էլվիրան (ծնվ. 1944 թ. Մեխիկոյում, հայտնի քանդակագործ է)։

Հետագա կյանքի ընթացքում Գասկոնը տառապել է Պարկինսոնի հիվանդությունից։ Մահացել է Մեքսիկայում 2000 թվականին 88 տարեկան հասակում[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում Գասկոնը մի շարք որմնանկարներ է ստեղծել եկեղեցիներում, մասնակցել է 28 սոլո և 45 խմբային ցուցահանդեսների։ Պատկերազարդել է նաև ամսագրեր և մոտ 150 գիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]