Էլսա Կելլի
Էլսա Կելլի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական ռադիկալ միություն |
---|---|
Կրթություն՝ | Բուենոս Այրեսի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, համալսարանի դասախոս, դատավոր և դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 28, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Էլսա Ռոզա Դիանա Կելլի (իսպ.՝ Elsa Rosa Diana Kelly, փետրվարի 28, 1939, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, դիվանագետ։ Որպես փորձագետ` ներկայումս ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանում դատավոր է։ Արգենտինայի դիվանագիտության պատմության մեջ բազմաթիվ պաշտոններ է ստանձնել և եղել է Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը (դեսպանը) Իտալիայում, Ավստրիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կելլին ծնվել է 1939 թվականի փետրվարի 23-ին Բուենոս Այրեսում[1]։ 1960 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի կողմից արժանացել է կրթաթոշակի։ Կելլին եղել է Միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր[2]։ Նա սկսել է իր դիվանագիտական կարիերան Instituto del Servicio Exterior de la Nación համալսարան ընդունվելով։ Կելլին դարձել է դեսպան 1984 թվականին։ Միջազգային հարաբերությունների և կրոնի նախարարությունում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել, ներառյալ՝ Դեսպանների բարձրագույն խորհրդի անդամի, մշակութային կապերի գծով տնօրենի և բնապահպանության հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները։ Էլսան Ռաուլ Ալֆոնսինի ղեկավարությամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում[3]։
1985-1989 թվականներին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ին (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը) ներկայացրել է Արգենտինան։ Մինչև 2003 թվականը եղել է Իտալիայում Արգենտինայի դեսպանը[4]։ 2003-2006 թվականներին եղել է Իտալիայում Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը[5]։ 2010 թվականին Կելլին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմից նշանակվել է Վաշինգտոնում կայացած Միջուկային Միջազգային գագաթաժողովի ազգային համակարգողի պաշտոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանի դատավորի պաշտոնում՝ դառնալով կառույցի 20 անդամներից միակ կինը[6]։ Այս պաշտոնում նա մնացել է ինը տարի[7][8]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Կոնեքս հիմնադրամի կողմից դիվանագիտական ոլորտում համար մատուցած ծառայությունների համար արժանացել է «Կոնեքս» մրցանակի[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Judge Elsa Kelly»։ International Tribunal for the Law of the Sea։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին։ Վերցված է հուլիսի 29, 2016
- ↑ Infobae (հուլիսի 8, 2010)։ «Elsa Kelly, cerca de la Embajada argentina en Washington» (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 13, 2016-ին։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ Perfil (նոյեմբերի 13, 2012)։ «Quién es Elsa Kelly, la esperanza de la Fragata» (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ Clarín (օգոստոսի 23, 2000)։ «Elsa Kelly, con destino en Roma» (Spanish)։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ Prensa Argentina (փետրվարի 8, 2010)։ «Designan a Elsa Kelly como coordinadora nacional para la Cumbre Nuclear Global de Washington» (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 3, 2013-ին։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ «General Assembly Adopts Resolution Aimed at Ensuring Sustainability of World’s Fisheries, as It Holds Annual Debate on UN Regime Protecting Seas, Oceans»։ United Nations։ դեկտեմբերի 6, 2011։ Վերցված է հուլիսի 29, 2016
- ↑ Infobae (հունիսի 16, 2011)։ «Una diplomática argentina fue designada en el Tribunal del Mar de la ONU» (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 19, 2011-ին։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ Infobae Profesional (նոյեմբերի 14, 2012)։ «Quién es Elsa Kelly, la esperanza del Gobierno para recuperar la fragata Libertad» (Spanish)։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ Fundación Konex։ «Elsa Kelly» (Spanish)։ Վերցված է մարտի 11, 2013(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sitio oficial del Tribunal Internacional del Derecho del Mar Archived 2020-12-01 at the Wayback Machine.
- Sitio oficial del Consejo Argentino para las Relaciones Internacionales (CARI)
|
- Բուենոս Այրեսի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արգենտինացի կին իրավաբաններ
- Արգենտինացի կին դեսպաններ
- Իտալիայում Արգենտինայի դեսպաններ
- ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանի դատավորներ
- Կին դեսպաններ
- Արգենտինացի կին դատավորներ
- Կին դիվանագետներ