Էլիտա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էլիտա
Title Screen for Élite.png
Ժանրթրիլեր, դեռահասական դրամա և ԼԳԲՏ հեռուստասերիալներ
ՍտեղծողԿառլոս Մոնտերո և Darío Madrona?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորRamón Salazar?
Գլխավոր
դերերում
Դանա Պաոլա, Մարիա Պեդրազա, Միգել Էռան, Իտզան Էսկամիլա, Խայմե Լորենտե, Միգել Բերնարդեու, Ալվարո Ռիկո, Օմար Այուսո, Արոն Պիպեր, Քլաուդիա Սալաս, Ջորջինա Ամորոս, Էսթեր Էքսպոսիտո, Խորխե Լոպես (դերասան), Sergio Momo?, Leïti Sène?, Կարլա Դիաս, Martina Cariddi?, Մանու Ռիոս և Pol Granch?
ԵրաժշտությունLucas Vidal?
Պատմվածքի վայրՄադրիդ
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ32
Էկրաններին էհոկտեմբերի 5, 2018-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Էլիտա (իսպ.՝ Élite, ոճավորվում է՝ ELITƎ ), իսպանական դրամա թրիլլերային վեբ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Նեթֆլիքսի համար՝ Կարլոս Մոնտերոյի և Դարյո Մադրոնայի կողմից։ Այն հետևում է էլիտար միջնակարգ դպրոցի աշակերտներին և նրանց ընկերներին։ Դերերում են Մարիա Փեդրազան, Իտզան Էսկամիլան, Միգել Բերնարդեաուն[1], Միգել Էռանը, Խայմե Լորենտեն, Ալվարո Ռիկոն, Արոն Պիպերը, Մինա Էլ Համանին, Էսթեր Էքսպոսիտոն, Օմար Այուսոն, Դաննա Պաոլան, Խորխե Լոպեսը և Քլաուդիա Սալասը։ Նախկինում նկարահանված դերասաններից շատերը նկարահանվել էին Նեթֆլիքսի այլ գործերում, որոնք արտադրվել կամ տարածվել են Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։

Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, մինչդեռ երկրորդ եթերաշրջանը թողարկվել է ամբողջությամբ՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հեռուստասերալը դրական արձագանքների է արժանացել։ Երրորդ եթերաշրջանը թողարկել 2020 թվականի մարտի 13-ին։ Նեթֆլիքսը նախատեսում է նաև չորրորդ և հինգերորդ եթերաշրջանների թողարկումը։

«Էլիտան» ուսումնասիրում է պատանեկան դրամաների հետ կապված հասկացությունները, բայց նաև ներկայացնում է ավելի առաջադեմ խնդիրներ և այլ կողմեր։ Դրանք ներառում են բազմաթիվ բազմազան սեռական թեմաներ։ Կառուցվածքային առումով սերիալում օգտագործվում են առաջխաղացման սյուժե, յուրաքանչյուր եթերաշրջանի առեղծվածները քանդելով պատմվածքների և դրդապատճառների կառուցման համադրությամբ, և դրանից հետո հարցաքննություններ ու հետաքննություններ (բոլորն էլ անցկացնում են նույն կրկնվող ոստիկանի կողմից, որը խաղացել է Աինոա Սանտամարիան)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Փեդրազա՝ Մարինա Նունիեր Օսունա, Գուզմանի քույրը, որը համակրում է Սամուելին և նրա եղբորը՝ Նանոյին[2]։ Նա հարուստ ընտանիքից է և միշտ սիրահարվում է «վատ տղաների»։ Աղջիկը լավ հարաբերություններ չի ունենում ընտանիքի անդամների հետ։
  • Իթզան Էսկամիլա՝ Սամուել Գարսիա Դոմինգուեզ, երեք նորեկ ուսանողներից մեկը, որը համակրում է Մարինային, իսկ հետո սիրահարվում է Կառլային[2]։ Աշխատասեր, ամաչկոտ և բարի տղա։ Նա միշտ հոգ է տանում այն մարդկանց մասին, որոնք շրջապատում են իրեն։ Ձգտում է արդարության և գնում է ծայրահեղ միջոցների, որպեսզի բոլորն էլ ստանան այն, ինչին արժանի են։
  • Միգել Բերնարդեաու՝ Գուզման Նունիեր Օսունա, Մարինայի խորթ եղբայրը և Լուի նախկին ընկերը։ Նա սիրահարվում է Նադիային[2]։ Տաքարյուն և հայտնի տղա դպրոցում։ Նա հանուն իր ընկերների պատրաստ է ամեն ինչի։
  • Մինա Էլ Համանի՝ Նադիա Շանա, նորեկ ուսանողներից մեկը, որը սիրահարված է Գուզմանին։ Նա մուսուլման է և սկզբում հետևում է իր կրոնի սկզբմունքներին, սակայն, երբ դպրոցում արգելում են նրան կրել հիջաբ, աղջիկը սկսում է անկախանալ իր կրոնից և չափազանց հոգատար ծնողներից։
  • Միգել Էռան՝ Քրիստիան Վարելա Էքսպոսիտո, նորեկ ուսանողներից մեկը, որը սկսում է հանդիպել Պոլոյի և Կառլայի հետ։ Բնավորությամբ զվարճալի է և անհոգ։
  • Խայմե Լորենտե՝ Ֆեռնանդո «Նանո» Գարսիա Դոմինգուեզ, Սամուելի ավագ եղբայրը, որը վերջերս է դուրս եկել բանտից։ Նա համակրում է Մարինային[2]։ Տղայի ինքնավստահությունը գրավում է Մարինային և աղջիկը նրան ամեն կերպ օգնում է վերադարձնել պարտքերը։
  • Ալվարո Ռիկո՝ Լեոպոլդո «Պոլո» Բենավենթ Վիլադա, Կառլայի նախկին ընկերը, որը ապագայում հանդիպում է Կայետանայի հետ[2]։ Պոլոյի ծնողները լեսբուհիներ են, իսկ Պոլոն բիսեքսուալ է։
  • Արոն Պիպեր՝ Անդեր Մունոզ, դպրոցի տնօրենի որդին, որը սիրահարվում է Օմարին[2]։ Նա մշտապես գտնվում է ծնողների ազդեցության տակ և այդ պատճառով սկսում է օգտագործել թմրանյութեր։ Անդերը գեյ է։
  • Օմար Այուսո՝ Օմար Շանա, Նադիայի եղբայրը, որը սիրահարվում է Անդերին և սկսում է հակառակվել հորը[2]։ Նա թաքնված գեյ է, որը մշտապես փորձում է գոհացնել իր ծնողներին։ Օմարը գումար է վաստակում թմրանյութեր վաճառելով։ Նա Սամուելի լավագույն ընկերն է։
  • Էսթեր Էքսպոսիտո՝ Կառլա Ռոսոն Կալրուեգա, Պոլոյի նախկին ընկերուհին, որը հետո սիրահարվում է Սամուելին[2]։ Նա գեղեցիկ է, սառը և սիրում է մարդկանց պահել իր ազդեցության տակ։ Իր սեքսուալությունն օգտագործում է ամեն ինչի հասնելու համար։
  • Դաննա Պաոլա՝ Լուկրեցիա «Լու» Մոնտեսինոս Հենդրիկ, Գուզմանի նախկին ընկերուհին, որը իրականում սիրահարված է իր խորթ եղբորը՝ Վալերիոյին։ Նա շատ խելացի է և հակված է մրցակցության։ Աղջիկը շատ հարուստ է և անում է ամեն ինչ իր ուզածին հասնելու համար։ Տանել չի կարողանում Նադիային։ Սակայն երրորդ եթերաշրջանում նրանք դառնում են շատ լավ ընկերուհիներ։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորխե Լոպես՝ Վալերիո Մոնտեսինոս Ռոջաս, Լուի խորթ եղբայրը։ Նա թմրամոլ է, սիրում է երեկույթներ և հանուն Լուի պատրաստ է ամեն ինչի։ Նադիան նրա լավ ընկերն է։
  • Քլաուդիա Սալաս՝ Ռեբեկա «Բեբե» դե Բորմուժո Ավալոս, հարուստ աղջիկ, որը սիրահարված է Սամուելին։ Նա տարբերվում է դպրոցի մյուս հարուստ ուսանողներից և իր հարուստ լինելը ցույց է տալիս հագուստով։ Ռեբեկան լավ հարաբերություններ է ունենում Նադիայի, Օմարի և Սամուելի հետ։ Նրա մայրը լինում է թմրավաճառ։
  • Ջորջինա Ամորոս՝ Կայետանա Գրաջերա Պանդո, հավաքարարի դուստր, որը վարում է կեղծ ապրելակերպ և սիրահարվում է Պոլոյին։ Նա ձևանում է հարուստ, որպեսզի չլինի արհամարված հարուստների կողմից։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեիթի Սենե՝ Մալիկ, մուսուլման հարուստ տղա, որը սիրահարվում է Օմարին։ Նա օգտագործում է Նադիային՝ Օմարին հասնելու համար։ Նա թաքնված գեյ է, բայց ձևանում է որպես կանոններին հետևող մուսուլման։
  • Սերխիո Մոմո՝ Երայ, հարուստ բիզնեսմեն, որը սիրահարված է Կառլային։ Կառլան օգտագործում է նրան՝ հոր գործերը լավացնելու նպատակով։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SeasonEpisodesOriginally released
185 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
286 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
3813 Մարտի 2020 (2020-03-13)

1-ին Եթերաշրջան (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date
11 "Bienvenidos" «Բարի գալուստ»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո և Դարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
22 "Deseo" «Ցանկություն»Դանի դե լա ՕրդենԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
33 "Sábado noche" «Շաբաթ գիշեր»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
44 "El amor es una droga" «Սերը թմրանյութ է»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
55 "Todos mienten" «Բոլորը ստում են»Դանի դե լա ՕրդենԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
66 "Todo va a salir bien" «Ամեն ինչ լավ կլինի»Դանի դե լա ՕրդենԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
77 "Todo estalla" «Ամեն ինչ պայթում է»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
88 "Assilah" «Ասիլահ»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո և Դարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)

2-րդ Եթերաշրջան (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date
91 "20 horas desaparecido" «20 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
102 "34 horas desaparecido" «34 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
113 "36 horas desaparecido" «36 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԲրեիիխո Կոռռալ6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
124 "59 horas desaparecido" «59 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԱբրիլ Սամորա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
135 "63 horas desaparecido" «63 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԽայմե Վակա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
146 "66 horas desaparecido" «66 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԿառլոս Տոմե6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
157 "84 horas desaparecido" «84 ժամ անհետ կորել է»Դանի դե լա ՕրդենԱբրիլ Սամորա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
168 "0 horas desaparecido" «0 ժամ անհետ կորել է»Դանի դե լա ՕրդենԲրեիիխո Կոռռալ6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)

3-րդ Եթերաշրջան (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date [3]
171 "Carla" «Կառլան»Խորխե Տոռռեգրոսսա13 Մարտի 2020 (2020-03-13)
182 "Samuel y Guzmán" «Սաումելն ու Գուզմանը»Խորխե Տոռռեգրոսսա13 Մարտի 2020 (2020-03-13)
193 "Cayetana y Valerio" «Կայետանան և Վալերիոն»Դանի դե լա Օրդեն13 Մարտի 2020 (2020-03-13)
204 "Lu" «Լուն»Դանի դե լա Օրդեն13 Մարտի 2020 (2020-03-13)
215 "Ander" «Անդերը»Խորխե Տոռռեգրոսսա13 Մարտի 2020 (2020-03-13)
226 "Rebeca" «Ռեբեկան»Խորխե Տոռռեգրոսսա13 Մարտի 2020 (2020-03-13)
237 "Nadia y Omar" «Նադիան և Օմարը»Դանի դե լա Օրդեն13 Մարտի 2020 (2020-03-13)
248 "Polo" «Պոլոն»Դանի դե լա Օրդեն13 Մարտի 2020 (2020-03-13)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elite, http://www.imdb.com/title/tt7134908/, վերցված է 2020-01-15 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Personajes Élite. Reparto de actores»։ FormulaTV։ Վերցված է հոկտեմբերի 10, 2018 
  3. «Elite – Listings»։ The Futon Critic։ Վերցված է February 20, 2020