Քլաուդիա Սալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլաուդիա Սալաս
Ծննդյան թիվ՝հուլիսի 23, 1994(1994-07-23) (27 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 10273610

Քլաուդիա Սալաս (իսպ.՝ Claudia Salas, հուլիսի 23, 1994(1994-07-23), Մադրիդ, Իսպանիա)[1], իսպանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքով հեռարձակված «Էլիտա» հեռուստասերիալում կատարած Ռեբեկայի դերով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականին Մադրիդում, մանկուց հետաքրքրվել է արվեստով։ Դերասանությունից բացի, երգում է և կիթառ նվագում[3]։

2012 թվականին ուսումնասիրել է դրամատիկական արվեստ Մադրիդում գտնվող «Arte 4 Estudio de Actores» դպրոցում, որը ստեղծել և ղեկավարել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լետիցիա Դոլերան, Էլայա Զորին և Ինվա Քուևասը[4]։

Հեռուստատեսություն և բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նա առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ էպիզոդիկ դերակատարում ունենալով «Բժշկական կենտրոն» և «Վեց քույրեր» հեռուստասերիալներում[1]։ Երկու տարի անց նա հայտնվել է PlayStation-ի արտադրած «Խաղընկերներ» վեբ սերիալում[5]։ 2018 թվականի հոկտեմբերին կայացել է «Էլիտա» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հեռարձակումը և երկու տարի անց Կլաուդիան միացել է դերասանական կազմին՝ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում կատարելով Ռեբեկայի դերը, հենց այդ դերն էլ նրան դարձրել է աշխարհահռչակ[6]։ 2019 թվականին նկարահանվել է «Ժանտախտ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ կատարելով Էսկալանտեի դերը, որը հեռարձակվել է Movistar + հեռուստաալիքով[7]։

Չնայած իր հեռուստատեսային կարիերային, Կլաուդիան խաղացել է մի շարք բեմականացումներում՝ «Միջամառային գիշերվա երազ», «Որքան կարևոր է լուրջ լինելը», «Մարիբելը և տարօրինակ ընտանիքը», «Պետք չէ ծաղրել սիրուն», «Դու դեռ շնչում ես» և «Ահաբեկիչ մահապարտների հյուրանոցը», նաև ունեցել է որոշակի փորիկ դերակատարումներ կարճամետրաժ ֆիլմերում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2015 Բժշկական կենտրոն Էպիզոդիկ դեր 1 էպիզոդ
2015 Վեց քույրեր Էպիզոդիկ դեր 1 էպիզոդ
2017 Խաղընկերներ - -
2019 - 2020 Էլիտա Ռեբեկա դե Բորմուժո Ավալոս 16 Էպիզոդ
2019 Ժանտախտ Էսկալանտե 6 էպիզոդ

Սոցիալական կայքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ «Էլիտա» հեռուստասերիալում դերակատարում ունենալը՝ նրա ինստագրամյան կայքէջն ունեցել է 40000 հետևորդ[6]։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո՝ նրա հետևորդների քանակը հասել է 3 միլիոնի[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.sensacine.com/actores/actor-862741/ 
  2. https://es.wikipedia.org/wiki/Anexo:Personajes_de_Élite 
  3. https://www.nylonspain.es/entretenimiento/cine-series-tv/quien-es-claudia-salas 
  4. https://www.yasss.es/salseo/claudia-salas-rebe-elite_18_2817420176.html 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-06-ին։ Վերցված է 2020-04-06 
  6. 6,0 6,1 https://elcomercio.pe/tvmas/series/elite-rebeca-claudia-salas-revelacion-temporada-2-fotos-instagram-historia-biografia-series-peliculas-nnda-nnlt-noticia-674099-noticia/ 
  7. https://lapeste.movistarplus.es/personajes/escalante 
  8. https://www.metro.pr/pr/entretenimiento/2019/09/09/netflix-claudia-salas-elite.html 
  9. https://www.instagram.com/claudiasalas_/ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլաուդիա Սալասը ինստագրամում