Ջորջինա Ամորոս
Ջորջինա Ամորոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1998 (24 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ջորջինա Ամորոս (իսպ.՝ Georgina Amorós, ապրիլի 30, 1998, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Էլիտա», «Բարի գալուստ, ընտանի՛ք» և «Դեմ առ դեմ» հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։ Նա նաև հայտնի է նրանով, որ բարձրաձայնում է իր տեսակետները սոցիալական ցանցերի և միջոցառումների միջոցով։ Նկարահանվելու է 2020 թվականի «Ռիֆկինի փառատոնը» ֆիլմում, որը կլինի նրա առաջին, ամբողջովին անգլալեզու մարմնավորումը։
Վաղ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամորոսը ծնվել է կատալոնական Բարսելոնա քաղաքում։ Ազատ խոսում է կատալաներեն, իսպաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև անգլերեն[1], և նշում է, որ «չի կարող ապրել» առանց ծովի և ծովափի[2]։ Ֆեմինիստ է և ԼԳԲՏ խտրականության դեմ արշավների է մասնակցում[3]։ Կազմակերպել է «Por Un Solo Voto» արշավը՝ քաջալերելով իսպանացի երիտասարդներին օգտագործել իրենց ձայնը։ Արշավի հոլովակներում ելույթ են ունեցել տարբեր աստղեր[4]։ 2019 թվականին Թվիթթերում նա մահացու սպառնալիքներ է ստացել «Էլիտայում» իր կերպարի պատճառով, և նա ջնջել է իր հաշիվը[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամորոսը նշել է, որ մանուկ հասակից սկսել է նկարահանվել էպիզոդիկ դերերում։ 17 տարեկան հասակում նա տեղափոխվել է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք՝ դերասանական կրթություն ստանալու նպատակով[2]։ 2017 թվականից սկսած՝ նա նկարահանվել է Նեթֆլիքսի մի քանի հեռուստասերիալներում[3]։ Իր աշխատանքներից նա ասել է, որ ամենից շատ հպարտ է «Բարի գալուստ, ընտանի՛ք» հեռուստասերիալով. այն իր միակ կատալաներեն աշխատանքն է, որի շնորհիվ նա շատ բան է սովորել[5]։ Նա նաև նկարահանվել է «Դեմ առ դեմ» բանտային դրամայի առաջին եթերաշրջանում՝ մարմնավորելով Ֆաթիմա Ամիրի կերպարը, որը Նայվա Նիմրիի կերպարի դուստրն էր[6][7]։
2019 թվականին նա միացել է Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով դպրոցի հավաքարարի դստեր դերը, որը նույնպես կրթաթոշակ է ստանում այնտեղ։ Կեղծ ապրելակերպ վարող հերոսուհին, որը սոցիալական լրատվամիջոցների ազդեցիկ դեմքն է, բացահայտում է, որ մարդիկ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին նրանք երևում են համացանցում։ Նա ձևանում է հարուստ, որպեսզի չլինի արհամարված հարուստների կողմից։ Ամորոսը նշում է, որ իր կերպարը «ըստ երևույթին երջանիկ է, բայց ունի շատ մակարդակներ»[4]։ ԶԼՄ-ները Կայետանային համեմատում են Ամորոսի հետ՝ նշելով, որ դերասանուհին Ինստագրամում կիսվում է ոչ ակնահաճո լուսանկարներով և իր ժողովրդականությունն օգտագործում է տեսակետները բարձրաձայնելու համար[4]։ Նույն թվականին ներառված է եղել Վուդի Ալլենի «Ռիքֆինի փառատոնը» ֆիլմի դերասանական կազմում, որը թողարկվելու է 2020 թվականին[2]։ Այս ֆիլմում նա խոսում է անգլերեն[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի(ներ) | Հեռուստասերիալ | Բնօրինակ ցանց | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2019-ներկա | «Էլիտա» | Նեթֆլիքս | Կայետանա Գրաջերա Պանդո | [8] |
2018-2019 | «Դեմ առ դեմ» | FOX | Ֆաթիմա Ամին | [3] |
«Բարի գալուստ, ընտանի՛ք» | TV3 | Ալեքսանդրա «Ալեքս» Արգենտե | [8] | |
2016 | «Վեց քույր» | Televisión Española | Լորենզա | [9] |
2015 | «Կարմիր արծիվ» | [3] | ||
«Կասկածի տակ» | Antena 3 | Էմիլյա «Էմի» Վեգա Կաստրո | [3] | |
2014 | «Վելվետ» | Անա (երիտասարդ) | [3] |
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
TBA | «Ռիքֆինի փառատոնը» | Վուդի Ալլեն | [2] | |
2017 | «Սա քո լավի համար է» | Կառլոս Թերոն | Մարթա | [3] |
2016 | Տինի․ Ֆիլմ | Խուան Պաբլո Բուսկարինի | Էլոիզա Մարտինես | [10] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Élite: ¿Qué tienen en común Cayetana y Georgina Amorós?»։ mui (es-ES)։ Վերցված է 2019-12-29
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alarcón Anna (2019-12-05)։ «GEORGINA AMORÓS: "Decidí borrarme Twitter porque llegué a recibir amenazas de muerte"»։ vanidad.es (իսպաներեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Élite 2, Cayetana: ¿quién es Georgina Amorós? Todo sobre la actriz de 'Vis a vis' que llegó a la serie de Netflix»։ Mag. (իսպաներեն)։ 2019-09-14։ Վերցված է 2019-12-30
- ↑ 4,0 4,1 4,2 «The New Girl In 'Elite' Has Already Played The Love Interest Of One Of Her Costars»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ Iglesias, Carolina (spanish), #UnaCañaCon Georgina Amorós, https://www.youtube.com/watch?v=lT9hRnECP04, վերցված է 2019-12-29
- ↑ «Georgina Amorós»։ Vis a Vis en FOX – Cuarta temporada (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-05
- ↑ 7,0 7,1 «Georgina Amorós: la actriz de "Vis a Vis" que se sumó a la segunda temporada de "Élite"»։ Pagina 7 (իսպաներեն)։ Վերցված է 2020-01-05
- ↑ 8,0 8,1 Fern Celia (2019-09-09)։ «The Cast of Élite Might Look Familiar to Fans of La Casa de Papel»։ Oprah Magazine (en-US)։ Վերցված է 2019-12-29
- ↑ Playz (2019-09-06)։ «Sé lo qué hicieron los protagonistas de 'Élite' en Playz y Televisión Española»։ RTVE.es (իսպաներեն)։ Վերցված է 2019-12-29
- ↑ «Georgina Amorós, actriz revelación de la segunda temporada de “Élite”»։ larepublica.pe (իսպաներեն)։ 2019-09-10։ Վերցված է 2019-12-29
|